Օրվա լրահոսը

«Հլը դեռ տարեկան արդյունք էլ չեն ամփոփել, այդքան պարգեւատրում են ստացել, ինչի՞ համար». Գեւորգ Պետրոսյան

Գեւորգ Պետրոսյանը հարցադրում արեց. «Դուք վերջին ամիսներին ե՞րբ եք լսել, թե ի՞նչ աշխատանքներ է անում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Պարզվում է՝ 82 մլն դրամ 7 ամսվա մեջ, իրենց ստեղծման օրվանից… Թող գան հատ-հատ բացատրեն՝ ինչի՞ համար են ստացել»:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Անդրադարձ է կատարվել նաև գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծավալելուն:

Դաժանաբար ծեծի ենթարկված անչափահասը փորձել է մորը պաշտպանել բռնարարից. Աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Արդյոք անչափահասի նկատմամբ սեռական բռնության կասկածներ կա՞ն. այս մասին մեր աղբյուրները հայտնեցին՝ վերջնական պատասխանը դատաբժշկական փորձաքննությունը կտա, սակայն նախնական վարկածով սեռական բռնություն չի եղել:

Սոցապ ծառայությունը տեղեկացնում է, թե երբ կվճարվեն մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները

Սոցիալական ապահովության ծառայության հայտարարությունը՝ 2020թ. մարտ ամսվա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ժամկետի մասին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի 2020թ. մարտ ամսվա անկանխիկ վճարումը կիրականացվի մարտի 6-ից:

«Վստրեչի Ապերի աջակցության կարիքը չեմ ունեցել, չի եղել նման բան…ես այդ 3 օրը մենակ կերել եմ ու քնել եմ». Հայկ Գեւորգյանը հերքում է Արամ Վարդանյանին ու Գոհար Վեզիրյանին

Հայկ Գեւորգյանը զարմացավ. «Գոհար Վեզիրյանն ինքն անձամբ ինձ լսե՞լ է հեռախոսով: Ես չեմ խոսել, չգիտեմ ինչ կոնստրուկցիաներ են կառուցում, չի եղել նման բան: Ինձ տարել են, 72 ժամ հետո բաց են թողել՝ խայտառակ լինելով իրենց սարքած գործով: Նման աջակցության կարիք պիտի ունենային նրանք, ովքեր այդ գործը սարքել էին: Ես Վստրեչի Ապերին դեմքով սկի չեմ ճանաչում»:

Ստանալով նախագահի ուղարկած նվերը՝ Ռոմիկը զանգահարել է ՀՀ նախագահին և տեսազանգով զրուցել նրա հետ

Ռոմիկն ասել է, որ ինքն էլ իր հերթին է նախագահի համար նվեր ուղարկում՝ Ախթամարի հայկական եկեղեցու նկարը և փոքրիկ հուշանվեր փղի տեսքով:

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Աղավնատուն գյուղում կատարված սպանության փորձի վերաբերյալ

Կրակոցներ՝ սպանության փորձ Արմավիրի մարզում. կա ձերբակալված անձ

Բոյկոտի քարոզչական շտաբը «Այո»-ի և «Ոչ»-ի ներկայացուցիչներից խնդրում է բաժին հանել իրենց հատկացված քարոզչական միջոցներից

Բոյկոտի քարոզչական շտաբը ընտրել է համերաշխության ճանապարհը և հորդորում ենք, որպեսզի ապահովվեն պայքարի հավասար պայմաններ:

Գյումրի քաղաքի 28-ամյա բնակիչը խոստովանել է, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը. ՀՀ քննչական կոմիտե

Բռնություն Գյումրիում. 42-ամյա կինը մահացել է, իսկ նրա 12-ամյա դուստրը ստացել ծանր մարմնական վնաս

Վիտալի Բալասանյանը երդվեց՝ կրկնելով իր կարգախոսը. «Հաղթանակը չի վաճառվում»

«Արցախի հարցը երբեւէ ռազմական ճանապարհով չի լուծվել եւ չի լուծվելու։ Մեր ժողովուրդն այս հողի վրա շատ խորն արմատներ ունի, եւ աշխարհի այն տերությունները, որոնք հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, հաջողություն չեն ունենալու։ Ցավով եմ ասում, բայց վերջին շրջանում, մանավանդ 1,5 տարում, այն քաղաքական գիծը, որը վարում է ՀՀ-ի քաղաքական իշխանությունը, պիտի արձանագրենք՝ հակահայ քաղաքականություն է։ Մեր՝ Արցախի Հանրապետության իշխանության եւ իմ բացթողումն էլ կա այստեղ»,- հայտարարեց Բալասանյանը։

Փաշինյանը պատերազմ է հայտարարել դատավորներին. Գործադիր և դատական ճյուղերի բախում՝ Հայաստանում. Թոմաս դե Վաալ

Դատավորներին փոխելու Փաշինյանի  ձգտումն անհանգստացրել է շատերին, այդ թվում նրանց, որոնք հին ռեժիմի անդամ չեն եղել, նրանց թվում են՝ Հայաստանի օմբուդսմենը, Վենետիկի հանձնաժողովը և խորհրդարանում առաջատար ընդդիմադիր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը»: Նրանք մտավախություն ունեն, որ ապրիլյան հանրաքվեի միջոցով Փաշինյանը միայն ձգտում է դատարանի հին անդամներին փոխարինել իր գործընկերներով:

«Բոլոր դավաճանները կհեռացվեն, մի անհանգստացեք, մենք մեր դավաճաններին չենք վառում». Հայկ Սարգսյան

«Դավաճանների հարցերը ժամանակի ընթացքում լուծվում են սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ»:

Չեղարկել հանրաքվեն և լուծել ՍԴ հարցը՝ Ազգային ժողովի որոշմամբ կատարելով հանրաքվեի դրված սահմանադրության նույն հոդվածի փոփոխություն. «Սասնա ծռեր»

Նախ՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի վտանգի պայմաններում հանրաքվե անցկացնելը հավասարազոր է գիտակցաբար համաճարակ առաջացնելու գործողության: Հայաստանի քաղպաշտպանության և առողջապահության համակարգերի անմխիթար վիճակի պայմաններում նման համաճարակը կարող է վերածվել ազգային աղետի:

«Հաճըն» ՀՄ եւ «Տեսակետ» ակումբի գրասենյակի խնդիրը դեռ լուծված չէ

Սպասվում է եւս մեկ հանդիպում Նարեկ Բաբայանի հետ «Հաճըն» հայրենակցական միության անդամները եւ «Տեսակետ» մամուլի ակումբի անձնակազմը օրեր առաջ հանդիպում ունեցան Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ՝ Միության գրասենյակի (որը նաեւ «Տեսակետ» ակումբի սրահն է) տարածքի կարգավիճակի հարցով: Խնդիրը վերջերս է ծագել՝ կապված տարածքի վարձակալության հետ: Սպասվում են որոշակի փոփոխություններ, որոնք էլ անհանգստության

Հստակեցվել են անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը

հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացում կամայականություններից խուսափելու համար սահմանվել է հիվանդությունների հստակ ցանկ

Ռուստամ Բադասյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

«Փողերի լվացման վտա՞նգ կա». ինչո՞ւ է ՊԵԿ-ը բոլոր հ/կ-ներին օրենքով պարտադրում հաշվետվություն հրապարակել

Սա հարկահավաքագրման գործընթացի համար չէ: Հանրային պահանջ կա, որ բոլոր հ/կ-ները լինեն թափանցիկ, եւ չլինի խտրական վերաբերմունք հանրային միջոցներ ստացող հ/կ-ների հանդեպ

Եվրոպական խորհուրդը երկարաձգել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատը

Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը երկարաձգեց ԵՄ վեց հատուկ ներկայացուցիչների մանդատները, այդ թվում՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը: Կլաարի մանդատը երկարաձգվել է մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը: Նրա առաջին նշանակումը եղել է 2017 թվականի նոյեմբերին: ԵՄ հատուկ ներկայացուցիչները խթանում են Միության քաղաքականություններն ու հետաքրքրությունները առանձին տարածաշրջաններում ու երկրներում, ինչպես

«Վարչապետը, նախարարներն իրենց կենսագործունեությունը ֆինանսական առումով պատկերացնում են միայն աշխատավարձի եւ պարգեւավճարի արդյունքում». Վաղարշակ Հակոբյան

«Ես ձեր գնահատականների հետ չեմ համաձայնի եւ դա իմ իրավունքն է: Ես շատ ուրախ եմ, որ բարձրագույն պաշտոնները, որ այսօր ստանձնել են մեր իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ նախարարները, փոխնախարարները, փոխվարչապետերը, վարչապետը, կառավարության այլ անդամները, նրանք իրենց կենսագործունեությունը ֆինանսական առումով պատկերացնում են միայն աշխատավարձի եւ պարգեւավճարի արդյունքում եւ սա փաստ է, անհերքելի իրողություն»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.2°(1999 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -20.7°C (1985 թ.) •

«Պետք է ուրախանալ, ոչ թե քննադատել, որ Արցախի ապագա նախագահը ՀՀ իշխանությունների հետ ունենալու է լավ, ընկերական հարաբերություններ»

«Առավոտի» զրուցակիցն է՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը: – Պարոն Օհանջանյան, Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ, ընդհանուր առմամբ, մթնոլորտն ինչպե՞ս եք գնահատում: Նախագահի մեկ տասնյակից ավելի թեկնածու է առաջադրվել: Ինչո՞վ է պայմանավորված թեկնածուների նման ակտիվությունը: – Ընդհանուր առմամբ նախընտրական քարոզարշավը

«Մի՞թե անպայման պետք է օրենք լինի, հասկանալու այն վնասը, որը ծխելու միջոցով հասցվում է առողջությանը». Արմեն Սարգսյան

Կանգ առնելը երբեք ուշ չէ, և դրա համար որևէ պետական մարմնի կարիք չպետք է զգացվի: Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա, առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք. նախագահ Սարգսյան

«Որեւէ խուճապ այս պահին չկա ու այն տեղեկատվությունը, որ հյուրանոցները մասսայաբար դատարկվել են, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում». Վաղարշակ Հակոբյան

Ֆեյսբուքում, սոցցանցերում եւ այլ տեղերում մեկնարկել է հեշթեգ «#եկԾաղկաձոր» ու կոչ է արվում քաղաքացիներին գնալ Ծաղկաձոր, հանգստյան օրերին զբաղվել դահուկասպորտով: Բոլոր նրանք, ովքեր ուզում են սատարել քաղաքին, տուրիզմին, պետք է օգտվեն այդ առաջարկից:

Հարավկովկասյան երկաթուղում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվում

«Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պարտավոր ենք ապահովել դրա անխափան և անվտանգ աշխատանքը՝ սերտորեն համագործակցելով պետական մարմինների, Առողջապահության նախարարության հետ»,- ընդգծեց ղեկավարը:

Քաղաքացին մինչեւ անշարժ գույք վաճառելը կպարտավորվի վճարել գույքահարկի պարտքը

Պարզվել էր, որ շատ քաղաքացիներ գույք են գնել եւ հսկայական դրամական պարտքեր էին ձեռք բերել, ինչն արդար չէ

«Մագհայ». Վանաձորի հյուրընկալ անկյունը

Վանաձորում Մարինե Դավթյանն ընտանիքի հետ իր տնից է սկսել  հյուրատնային բիզնեսն ու այն կոչել «Մագհայ»: Տարիներ առաջ մեկնարկած գործն օր օրի զարգանում է. հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր անկյուններից: Զբոսաշրջիկների արագ աճող հոսքին զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսն ու հյուրատանը 2-րդ հարկ կառուցել։ Նախաձեռնությանն առաջինը արձագանքեց բիզնես գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Սկսվեցին հյուրատան 2-րդ հարկի կառուցման

«2003-ի «ուրվականների» հանրաքվեն չդարձավ Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվե»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը -ՍԴ դատավորները հրաժարվեցին արտոնյալ պայմաններով վաղաժամ թոշակ ստանալու առաջարկից, կարծիք կա, որ այդպիսով նրանք իրենց անունները ոսկե տառերով գրեցին հայոց պատմության էջերում: Համամի՞ տ եք այդ գնահատականների հետ: -Հրաժարական չտալու դիմաց նրանք, կարծում եմ, պատմության «վաստակաշատ» կեղծարարներից այնպիսի փոխհատուցում կստանան, որ ոչ թե ոսկե տառեր, այլեւ տառերի մեջտեղում էլ

«Վահագն Աբգարյանին խցից հանել են, ասել են`պետն է, կանչում, տարել են մի սենյակ, որտեղ եկել են ծեծողները». Արթուր Սաքունց

«Քրեական ենթամշակույթը ձեր պագոնավոր քրեական մտածելակերպերի մեջ է մտնում». Արթուր Սաքունցը`իրավապահ մարմիններին

«Մահացած կնոջ հասցեին վիրավորանքների տեղատարափը զարհուրելի էր». ԱԺ-ում անդրադարձան Գյումրիի միջադեպին

Երբ ասում ենք, որ մեր հանրությունում բռնություն կա, ոմանք ասում են՝ ոչ, դա հարիր չէ մեր արժեքներին…բռնություն, ցավոք, կա եւ այնքան է սերտաճել, որ շատերը դեպքին սառնասրտությամբ էին վերաբերվում

Ալիևը բարկացել է՝ քարտեզի վրա տեսնելով Սիսիան և Ուրարտու տեղանունները

Ներկայիս Ադրբեջանի տարածքի ոչ մի քաղաքի անուն չկա: Քարտեզը կախել եք և մտածում եք դրանով ամեն ինչ ավարտվա՞ծ է…Երեխաներ կգան և ի՞նչ կհասկանան այս քարտեզից: Իսկ եթե երեխան հարցնի՝ որտեղ է իմ հայրենիքը: Դրա փոխարեն տեսնում ենք Ուրարտուն»,-ասել է Ալիևը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031