Օրվա լրահոսը

Կրակոցներ. սպանության փորձ Էրեբունի վարչական շրջանում

2020թ. մարտի 4-ին’ ժամը 18:25-ին, ապա 18.30-ին, «էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2 շտապօգնության խմբերով հրազենային տարբեր վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 2 բնակիչներ: Ահազանգների կապակցությամբ նախապատրաստված նյութերով նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և

Մոսկվայում սպանվել է բժիշկ Լալա Հովհաննիսյանը. կասկածյալը ամուսինն է

Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի դին: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, Հովհաննիսյանին սպանել է նրա 60 տարեկան ամուսինը: Տեղեկատվության համաձայն՝ նրանց 19-ամյա տղան զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ չի կարողանում բացել բնակարանի դուռը և կապ հաստատել ծնողների հետ: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 47-ամյա Հովհաննիսյանի դին՝դանակի

Որոշ դեպքերում միևնույն անձը նշանակվել է և «ՈՉ»-ի և «Այո»-ի կողմից. «Անկախ դիտորդ» դաշինք

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հանձնաժողովների ցանկում, սակայն, տեսնում ենք  թափուր 42 տեղերի մասին նշում և առնվազն 121 դեպք, երբ նույն անձը մեկից ավել անգամ է նշանակվել հանձնաժողովի կազմում։

Արամ Վարդանյանի տանը իրականացված գործողությունների մասին. «Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում հավելյալ տեղեկատվության տրամադրումից». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տանը և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը: Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ

ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, զինվորականների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշաքարերին և

«Վազգենին իր կենդանության օրոք ոչ ոք Սպարապետ չէր կոչում, չէր էլ կարող կոչել, որովհետեւ ինքը թույլ չէր տա». Արամ Սարգսյան

«Այն Հայաստանը, որը կուզենար Վազգեն Սարգսյանը, այդ Հայաստանում, միանշանակ, պիտի լուծված լիներ Արցախի հարցը: Եվ պիտի լուծված լիներ հայանպաստ, որովհետեւ Վազգենն իր կյանքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը: Այսօր Սպարապետի ծննդյան 61-րդ տարեդարձի օրը, նրա ընկերները հարազատները, ԵԿՄ անդամներն այցելել էին Վազգեն

Էջմիածնի բնակիչը ինքնիրավչությամբ էական վնաս է պատճառել իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձանց

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը, տեղեկանալով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձի և նրա ընտանիքի ծանր ֆինանսական դրության մասին, 2018թ նոյեմբեր ամսից մինչև 2019թ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ հոր

«Ես Միքայելյան Սասունն եմ, ինձ հարց ունե՞ս: Ես պատասխանատու չեմ՝ ով ինչ է ասել». ԵԿՄ նախագահը`հանրաքվեի եւ ՍԴ-ի մասին

Մի բան կարող եմ ասել՝ երեւի մենք ուշացրել ենք այս հանրաքվեն: Հանրաքվեն պետք է շուտ լիներ»

«Չստացվեց ՀՀԿ-ի գրկում տաքուկ տեղ ունենալ, եւ հիմա դուք հեղափոխության գրկում եք տաքանում». Սամսոնյանը՝ Պապոյանին

Եթե այստեղ ձեր անցյալն եք արդարացնում, դա մեզ չի հետաքրքրում: Անցեք Մարուքյանի ճանապարհը, նոր փորձեք այս ամբիոնից գնահատականներ հնչեցնել

Սաշիկ Սուլթանյան. «Ոստիկանը կաշառքը փաստաբանի միջոցով է վերցնում»

Այսօր «Մեդիա կենտրոն»-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ «ՀԿ կենտրոնում» ոստիկանության բարեփոխումների մասին քննարկում էր կազմակերպել: «Ցանկացած բարեփոխման կարեւոր նպատակը պետք է լինի հանրային վստահության բարձրացումը»,-ասաց քննարկման մասնակից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա ներկայացրեց այս բարեփոխման ռազմավարությամբ սահմանված դրույթները: Օրինակ՝ ՊՊԾ-ի եւ ՃՈ-ի միավորումը. Սաքունցն ասաց, որ այս միավորումը բովանդակային տեսանկյունից բոլորովին

«Սոցցանցի «դուխով» «ֆեյքերից» մինչեւ վառելու, ծեծելու, փռելու կոչեր». պատգամավորները՝ ատելության մթնոլորտի մասին

«Ատելության դոզան համացանցից մտել է իրական կյանք, երբ մարդիկ ազդանշան տալու համար իրար դանակահարում են, նարդի խաղալիս՝ ծեծում»,-օրինակ է բերում Գեւորգ Գորգիսյանը

«Մարզպետը ինձ չճանաչած՝ որակավորումներ է տվել իմ անձին»․ Գյումրու թիվ 19 դպրոցի հանրապետական տնօրեն

Նոր քրեական գործի մասին Նարինե Մեսրոպյանն ու նրա փաստաբանները չխոսեցին՝ նշելով, որ Նարինե Մեսրոպյանը որևէ կարգավիճակ չունի և տեղեկատվության չեն տիրապետում։

2020 թվականի փետրվարին 290 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից

Օրենսդրական փոփոխություններից հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վարորդների վիճակագրությունը: Սույն թվականի փետրվար ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել են 290 վարորդ, որոնցից. 1) 215-ը` ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում (եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը

Հայաստանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում բարձր ցուցանիշ է գրանցել

Ըստ քարտեզի` Հայաստանը 7-րդ տեղում է: Վարակից պաշտպանվելու պատրաստվածության աստիճանով (ReadyScore) Հայաստանն ունի 90 միավոր ու աշխատում է ավելի բարելավել դիրքերը: Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է:

Եվս 2 կասկածելի դեպքի փորձանմուշներ ուղարկվել են ՀՀ և գտնվում են հետազոտման փուլում. Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իրականացվում են համալիր միջոցառումներ

ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են:

«Հավատացնում ենք ձեզ, պարոն վարչապետ, որ անկախ քաղաքական հայացքներից` ձեր կողքն ենք լինելու». Սասուն Միքայելյան

ԵԿՄ-ն պետք է դառնա ՀՀ ԶՈւ-ի ամենաօպերատիվ ռեզերվը. Նիկոլ Փաշինյան

Վազգեն Սարգսյանի գործունեությունն առաջին հերթին որպես ազատամարտիկ՝ արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ճակատագիրը, փոխելու սեփական ժողովրդի ապագան. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է:

Կորոնավիրուսի տարածման ռիսերկով պայմանավորված չեղարկվում է Լոնդոնում կայանալիք միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը

Միևնույն ժամանակ քննարկվում է հայաստանյան գործարարների՝ նոյեմբերին Սիլիկոնյան հովտում՝ Հյուսիսային Ամերիկայի Սանտա Կլարա քաղաքում կայանալիք նույնանուն՝ «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը:

«Ախպեր ջան, հենց հարցնեն, ասա՝ ես ոչ գող եմ, ոչ էլ բան եմ, ի՞նչ եք ուզում ընձնից». Ռուբիկ Ստեփանյանը իմացել է, որ գողական աշխարհը պայմանավորվել է՝ ինչ անի բռնվելու դեպքում

Այսօր երիտասարդությունը սաղ ասում են՝ «բարեւ ախպեր ջան, ոնց ես…», սաղ ենթամշակույթ են, դրա դեմը կարա՞ն առնեն: Փորձենք բոլորս առնենք: Ենթամշակույթը կա, կշարունակվի, դրա համար էլ օրենքն ընդունել են, փորձենք դեմն առնենք: Եթե օրենքը կգործի՝ շատ լավ է: Այստեղ խնդիր կա, որ անմեղ մարդիկ չտուժեն: Մեկը ասի՝ ես «ավտարիտետ» եմ, բռնեն տանեն»:

Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած հակամարտության մասին

Ես տեղյակ էի, որ Արսեն Վենգերը հետաքրքրվում է ինձանով, երբ ես Մոուրինյոյի հետ կոնֆլիկտ ունեի: Նա ցանկանում էր ինձ տեսնել «Արսենալում»:

Oդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով. ԱԻՆ-ը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում մարտի 8-ին և 9-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, որի արդյունքում, այդ օրերին օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով՝ հասնելով մինչև 24 աստիճանի: ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հատկապես, գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ հավաքված աղբն ու չոր

«Ֆեյքերի գարշելի գրոհն ինչպե՞ս կկարգավորեք». պաշտոնյան վստահեցնում է՝ «ֆեյքերը» եւս կպատժվեն բռնության քարոզի համար

Անկախ նրանից՝ «ֆեյք» է, թե իրական օգտատեր, բռնության հրապարակային կոչ հնչեցնելու դեպքում ենթակա է քրեական պատասխանատվության: Իհարկե, ֆեյքերի առումով քննությունը բարդանալու է, բայց դա հնարավոր է

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները շարունակվում են. իրավիճակը վերահսկելի է

Ավելի լավ պայմաններ՝ նոր կարգավորմամբ. ՀՀ մշտական բնակության եկողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել

«Ինձ կարող են կապել Ստալինի հետ, Լենինի հետ, Բրեժնեւի հետ». Ռուբիկ Ստեփանյանը՝ իմքայլականի քննադատությանը, թե ՀՀԿ-ի օրոք բանտապետ է եղել

Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների հետ իրեն կապելուն՝ Ստեփանյանն ասաց. «Ինձ կարող են կապել Ստալինի հետ, Լենինի հետ, Բրեժնեւի հետ, լա՞վ է էդպես, ես աշխատել եմ՝ իրենք եկել են, ես պրոֆեսիոնալ եմ, իրենք դրսից են եկել: Ես մարտական գործողությունների եմ մասնակցել, պետական պարգեւներ եմ ստացել ու ոչ թե գնացել խնդրել եմ՝ տվել են: Թող իրենք իրենց անցյալը մի հատ հիշեն: Ինձ ձայն են տվել, թե այդքան չընդունված մարդ էի, ո՞նց էին ինձ այդքան ձայն տվել:

Նախորդների կադրային թիմով արդար եւ ժողովրդավարական ընտրություններ չեն կարող կայանալ. «Ժառանգություն»

Այո-ի շտաբի հանձնաժողովականների տրոյական ձին. գալիք հանրաքվեի օրինականությունը առավել վտանգված է

«Կունենանք հերթական քաղբանտարկյալը»․ դատախազը միջնորդում է կալանավորել Գյումրու թիվ 19 դպրոցի կին տնօրենին

Նարինե Մեսրոպյանն էլ հայտնեց, որ ինքը Հանրապետական կուսակցության անդամ է։

Ucom-ն առաջարկում է 2X շատ ինտերնետ 2 տարով ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում

4 հիմնական տեսախցիկով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը 80 800 դրամով ձեռք բերելու դեպքում Ucom շարժական կապի u Կանխավճարային և Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր և առկա բաժանորդները կստանան 2 անգամ շատ ինտերնետ առանց որևէ պարտավորության։

«Վստրեչի Ապերի» պաշտպաններ. «Կատարվածը վայրագություն էր, 5 տարեկան թոռնիկը վախից չի խոսում»

Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց, որ բոլորին պետք է ասֆալտին փռեն

Անդրադարձ եղավ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, զինծառայողների ընտանիքների իրավունքներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Ստրասբուրգում կարևոր աշխատանքային հանդիպում ունեցա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպմանը քննարկեցինք ինչպես Հայաստանում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ առհասարակ երկրի մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկված հարցերից են, մասնավորապես, դատաիրավական բարեփոխումները Հայաստանում, խոշտանգումների դեմ պայքարն ու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031