Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների, դատավորներին զանգերի մասին

Հարցին՝ դեռ նախորդ տարի, երբ ԱԺ-ում ԲԴԽ անդամների ընտրությունն էր, Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր դրել ձեր ընտրությունը, ներկայումս ձեզ համար դժվար չէ՞ ընդունել նրան՝ որպես երկրի ղեկավար եւ ձեր հարաբերությունները այս պահին ինչպիսի՞ն են՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած ընտրության ժամանակ էլ կարող են լինել տարաբնույթ խոսակցություններ, եւ այդ ընտրությունների արդյունքները որեւէ ձեւով չեն վիճարկվել:

Հայկ Մամիջանյան. «Լավ վիճակի՞ց է, որ սպառողական վարկի 37 տոկոս աճ կա»

Այսօր «Փաստարկ» ակումբում հարցին, թե թավշյա հեղափոխությունից հետո հանրային սպասումները առաջին հերթին ուղղված էին կոռուպցիային, ապա այդ համատեքստում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, որոնք անշուշտ եւ անհապաղ պետք է որոշակի տեսանելի արդյունքներ տային, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ բռնելով չեն պայքարում: Դա ամբողջ աշխարհը գիտի: Ուստի չեմ էլ անդրադառնա նրան, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս ձերբակալվեցին: Մարդիկ հանցագործություն

«Ընդամենը Բեռլինից նամակ եմ ուղարկել նախագահին, եւ հարցն ընթացել է իր հունով». Գոռ Հովհաննիսյան

Որեւէ քաղաքական ուժի չեմ դիմել՝ ինձ աջակցելու համար: Իմ թեկնածության համար որեւէ հարց չեմ քննարկել,-վստահեցրեց ՍԴ անդամի թեկնածուն

Խելամիտ չէ մանկապատանեկան մամուլի վրա գումարներ տնտեսելը․ ՀՀ ժուռնալիստների միություն

Օրերս հայտնի դարձավ, որ մանկապատանեկան մամուլը՝ ի դեմս «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների, չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը։ Նրանց խմբագիրների տեղեկացմամբ՝ գումարը համամասնորեն իրենց տրամադրելու փոխարեն՝ առաջարկել են մասնակցել տենդերի, այն դեպքում, երբ դեռևս 1990թ. ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել պետական հովանավորության ներքո վերցնել վերոնշյալ մանկապատանեկան մամուլը։ Տարակուսելի է,

Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի գործով դատական որոշման մասին. «Եթե իրավաբանները կտեսնեն, որ դատարանի որոշումը չենք կարող բողոքարկել՝ կենթարկվենք որոշմանը»

Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր դեմ դատական գործերին: Մասնավորապես նա խոսեց Սեդրակ Քոչարյանի հայցի մասին: Դատարանը անմեղության կանխավարկածի խախտում էր արձանագրել: Վանեցյանն ասաց. «Ըստ դատարանի որոշման, խախտվել է անմեղության կանխավարկածը: Այդ հարցը կուսումնասիրեն իրավաբանները ժամկետի մեջ, եթե չի լինի որոշում, որ պետք է բողոքարկել Վերաքննիչ դատարան, ուրեմն, իհարկե, օրենքով նախատեսված

Գալիք տարիներին Երևանը կզարդարեն ծաղկող ծառերը․ ապրիլի 13-ը՝ համաքաղաքային ծառատունկի օր

Ապրիլի 13-ը մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկի օր է: Հասցեական և բացառապես ոռոգելի տարածքներում ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: «Բոլոր 12 վարչական շրջաններում հասցեական իրականացվելու են ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաև եղած ծառապատ հատվածներում լինելու են կոնկրետ ծառատեսակների համալրումներ: Քաղացիներին սիրով հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին: Ծառեր և թփեր տրամադրվելու են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաև

Վանեցյանը հերքում է, որ իշխանությունը միլիոններ է ծախսում՝ ֆեյք էջեր պահելու համար. «Այսօր եթե մտնեք համացանց, իշխանությանը քննադատում են հազարավոր ֆեյք էջեր»

Դիտարկմանը, որ տվյալ դեպքում օգտատերը ուրիշի անունով հանդես չի եկել, «Դուխով Հայաստան» անունով է հանդես եկել՝ Վանեցյանն արձագանքեց. «Դուխով Հայաստան էջը վարող կա»: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ միլիոններ են օգտագործել ֆեյք էջերը, ո՞վ է այդ միլիոններն օգտագործել «Դուխով Հայաստանի» դեպքում՝ Վանեցյանը պատասխանեց. «Երբ քննությունը կհասնի, երբ հնարավոր կլինի նախաքննության ընթացքում ստացված տվյալները բացահայտել, ամբողջությամբ պարզ կլինի: Հիմա ոնց էլ հարցը պտտեք, մեկ է, դրանից ավել բան չեմ ասելու»:

Մարդու իրավունքները Հայաստանում․ ԵԽ հանձնակատարի տարեկան զեկույցը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018 թ. իր պաշտոնավարման 9 ամիսներն ամփոփող զեկույց, որում տեղ են գտել մարդու իրավունքներին առնչվող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կանանց, փախստականների և ապաստան փնտրողների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, իրավապաշտպանների և լրագրողների իրավունքները, ինչպես նաև LGBTI անձանց պաշտպանությանը վերաբերող հարցեր: Եվրահանձնակատարի այցը Հայաստան Դունյա Միյատովիչի այցը Հայաստան

«Եթե ստուգելու բան կա, կստուգվի՝ անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Ծառուկյանը». Ալեն Սիմոնյան

«Կարծում եմ՝ արդեն բոլորը համոզվել են, որ մեր իշխանությունը նման քայլերով չի աշխատում: Պետք չէ իրար հետ կապել դրանք»

Չեխիայի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 10-ին Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Չեխիայի պատվիրակությունը եղել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ չեխական կողմին են ներկայացվել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման

«Եթե պարզվի, որ խանգարողներ կան, մենք ստիպված պիտի լինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա՝ անկախ դատական համակարգի». Փաշինյանը՝ ԲԴԽ-ում

ՀՀ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար է: Նա պետք է իմանա, որ արդարադատությունը, ժողովուրդն անպայման գալու է իր հետեւից, եթե ոչ էսօր, ուրեմն վաղը:

Հայկ Մամիջանյան. «Եկեք հասկանանք, որ վարչապետն այս պահին ատում է ազգաբնակչության առնվազն հինգ տոկոսին»

Ես համաձայն եմ պարոն Փաշինյանի այն պնդման հետ, որն ըստ իմ տեղեկությունների, երեկ թե առաջին օրը արել է «Իմ քայլը» խմբակցության ժողովի ժամանակ, որ իրենք տանուլ են տալիս քարոզչական պատերազմում:

Պատգամավոր Հայկ Սարգսյան. «Անչափահաս տարիքում ավագ ընկերոջս անձնագրով խաղադրույք եմ արել»

Տանը պառկած՝ կարող է աշխատավարձդ դնես խաղադրույքի վրա, եւ որեւէ մեկն այդ մասին չիմանա»,-նշեց Հայկ Սարգսյանը՝ ցանկանալով մատնանշել, որ խնդիրն առցանց հարթակում է

«Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ն կազմակերպել և անցկացրել է «Armenia Snowfest» անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր՝ առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիցենզիայի

ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից կայացված վարչական ակտով ընկերությանն առաջադրվել է տուգանք 1 միլիարդ 500 միլիոն դրամի չափով և վնասի հատուցման գումար` 150 միլիոն դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլրդ 650 մլն դրամ:

«Իմ վախը վաղուց չափված է. ցանկացած տեղ կարող են դիմել». Նաիրա Զոհրաբյանը ՀԿ-ների՝ ԵԽԽՎ դիմելու մասին

Պատգամավորը նշեց՝ ինքը պետական պաշտպանության անհրաժեշտություն չունի:

Արծրունի Սահակյան. «Մատենադարանի միտումն է համահարթեցված աշխատողներ ունենալը»

«Երջանկահիշատակ Թամրազյանից հետո նա պետք է պաշտպաներ դոկտորական, որպեսզի դառնար տնօրեն: Արագ պաշտպանելու հետեւանքով թերի աշխատանք էր ներկայացվել: Ես էլ եղել եմ այն ժամանակվա ԲՈՀ-ի գաղտնի գրախոսը իր աշխատանքի: Եվ հավատարիմ իմ գիտական սկզբունքներին` չեմ ասել, որ նա իմ կրտսեր ընկերն է, ու գաղտնի, անաչառ կարծիք եմ տվել: Անաչառ կարծիքը, սակայն, գաղտնազերծվել է, փաստորեն օրենքի խախտում է տեղի ունեցել»:

Զինվորի մայրն ասել է, որ 5 տարվա ազատազրկման դատապարտված ծառայակիցը չէ իր որդուն սպանողը

Ըստ փաստաբանի՝ զինվորից բռնությամբ կորզել են ինքնախոստովանական ցուցմունք

«Մենք չէինք հավաքվել, որպեսզի վարչապետն ասեր՝ գո՞հ է թե ոչ». Ալեն Սիմոնյան

Պատգամավորները հարցեր են տվել պարոն Փաշինյանին, նա էլ պատասխանել է: Ի մի ենք բերել այն, ինչ քննարկվել է այդ հարցերի շրջանակում

Մարաղայի ողբերգությունը հայերի նկատմամբ ահաբեկման, բռնության Ադրբեջանի քաղաքականության դրսևորումներից մեկն էր

1992 թ. մարտի 10-ին երկարատև հրետակոծումից հետո ադրբեջանական զինված կազմավորումները ներխուժեցին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավան։ Տեղի ինքնապաշտպանական ջոկատին հաջողվել էր տարհանել ավանի բնակիչների մեծ մասին, սակայն 118 հոգի՝ հիմնականում հաշմանդամներ, տարեցներ, կանայք և երեխաներ, մնացել էին բնակավայրում։ Նրանցից ավելի քան 50 հոգի դաժանաբար սպանվեցին, այդ թվում՝ 30 կին, իսկ մյուսները՝ 29 կին և

Ինչո՞ւ «Սպայկա»-ի գործով ՊԵԿ պաշտոնյայի պատասխանատվության հարց չկա

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար»։ Իսկ հարկեր-տուրքերից չարամտորեն խուսափելն, ըստ պետական եկամուտների կոմիտեի, 7 միլիարդ դրամ է: Թեեւ, Ղազարյանը

«Ճիշտ չէ քաղաքական դաշտում մեկը մյուսի հանդեպ վիրավորանք հնչեցնել». Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Աշոտյանին

Ես էլ խնդրել էի Արմեն Աշոտյանին՝ ճշտել, թե ով էր ուղղորդել Առաքել Մովսիսյանին եւ տվել նրան իմ հեռախոսահամարը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Ապրիլի 10-ի կեսօրից հետո, 11-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների

Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն ու գործունեությունը. Արմեն Աշոտյան

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (IDC-CDI) լիիրավ անդամ։ Որոշումը կայացվել է կազմակերպության՝ Բրյուսելում ընթացող Գործադիր մարմնի նիստին։ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։ Այն հանդիսանում է համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը։ Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն

ՀՔԾ-ի բացահայտումները «Մարտի 1-ի» գործով

Պարզաբանված չէ Սամվել Մայրապետյանի գործողությունները

Երեւանում գուցե արգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը

«Առցանց տիրույթի դրական կողմն այն է, որ մենք կարողանում ենք վերահսկել «նիսյաները», անչափահասների կողմից խաղալու փաստը, դրամական շարժերը»,-նշեց Ալեն Սիմոնյանը

«Եթե դա արված լիներ, մենք այսօր չէինք ունենա ֆեյքերի, հայհոյողների ու «մանիպուլիացիաների» դեմ ԱԱԾ-ով պայքարելու անհրաժեշտություն». Էլինար Վարդանյան

Հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե վերջ չունեցող փուլ: Սա լավ է, մյուս կողմից՝ այն կարիք ունի  հստակ խաղի կանոնների։ Սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել։ Միաժամանակ պետք է հաշտվել այն իրողության հետ, որ մենք շատ հեռու ենք քաղաքակիրթ բանավեճի որակներից։ Տարվա 365 օրն էլ հռչակվի « Քաղաքացու օր» միևնույն

Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցը. «Այն, ինչ որ մենք տեսանք, նկարագրության ենթակա չէ»

Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ տարվող հայատյաց և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումը եղավ 1992 թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կոտորածները: Ապրիլի 10-ի առավոտյան սկսվեց գյուղի հրետակոծությունը, այնուհետև ադրբեջանական զորքերը մտան Մարաղա: Բնակչության հիմնական մասը հասցրեց լքել գյուղը, իսկ ովքեր չհասցրեցին, ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների զոհ դարձան։ Երբ հաջորդ օրը

ՄԻԵԴ-ում «բանդայի գործով» դատապարտյալի դիմումը գրանցվել է

20 տարվա ազատազրկման դատապարտված, «Բանդա 2»-ի գործով Ռաֆայել Հարոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը երկու օր առաջ ստացել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին ուղարկված դիմումի վերաբերյալ դատարանի ծանուցումը: Այնտեղ նշված է, որ դիմումը կքննարկվի առաջին իսկ հնարավորության դեպքում: Բողոքը ներկայացվել էր այն հիմքով, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ

Հայ լրագրողների ֆուտբոլի հավաքականը միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Եգիպտոսի Հուրղադա ծովափնյա քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների։ Հայաստանի թիմը հաղթել է 4 խաղում, մեկ ոչ ոքի խաղացել, մեկ խաղ էլ պարտվել։ Մեր հավաքականը հաղթել է Գերմանիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Սուդանի լրագրողական թիմերին, պարտվել տանտերերին եւ հավաքել 13 միավոր՝ նույնքան, որքան

Ստուգումներ «Արմավիր» ՔԿՀ-ում. արձանագրվել են մի շարք խախտումներ

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ընթացող՝ պահվող անձանց իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ուսումնասիրությունների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում: Ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ փաստվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ևս տարածված է

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031