Օրվա լրահոսը

Արշավիր Զուրաբյանը դատի է տվել Մամիկոն Ասլանյանին

Ի՞նչ է տեղի ունեցել Վանաձորի քաղաքապետարանում` աուդիտի ժամանակ, ո՞վ է «աշխատել» «Լուսավոր Հայաստանի» դեմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օրերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ըստ պարոն Մարուքյանի, դա դրսեւորվել էր քաղաքապետարանում իրականացվող աուդիտի ժամանակ: Ըստ այդմ, հարցաթերթիկում, ի թիվս բուն աուդիտին վերաբերող հարցերի, փորձել են նաեւ

Քաղաքապետարանի դիմաց երիտասարդը բենզինը լցրեց վրան, որ ինքնահրկիզվի. ոստիկանությունը պատճառներն է պարզում

Ինքնահրկիզվելու փորձ արած երիտասարդին տեղափոխեցին ՀՀ ոստիկանության բաժին

Վազգեն Մանուկյան. Դեռևս չի եղել դեպք, երբ ՍԴ-ն խոչընդոտ հանդիսանա իշխանության կողմից որևէ օրենքի կամ որոշման ընդունմանը

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանում անկախությունից ի վեր նման լիազորություններով օժտված և նման շահավետ վիճակում գտնվող իշխանություն դեռևս գոյություն չի ունեցել։ Եվ եթե այս պայմաններում իշխանությունը չի կարողանում իրականացնել ժողովրդի առջև ստանձնած պարտականություններն ու խոստումները, չի կարողանում արդյունավետ ձևով կառավարել երկիրը, ապա միակ խոչընդոտը հենց ինքն է, իր անկարողությունն ու գայթակղությունը իշխանության բարիքներով։ 

Տուրիստական ավտոբուսների վարորդները պնդում են՝ չեն կարող հարկեր ու վարկեր վճարել, եթե կայանատեղին Հրապարակին մոտ չլինի

«Մարդիկ վարկեր են վերցրել, մեքենաներ են գնել, բայց արդեն որքան ժամանակ է՝ կանգնած ենք փաստի առաջ: Մենք գումար չենք պահանջում, հակառակը՝ ուզում ենք հարկ վճարել, պետությանը օգուտ տալ: Մենք էլ ենք ուզում կանոնակարգվի այս ամենը, ուզում ենք մեքենաները համապատասխանեն պահանջվող չափանիշներին, որպեսզի զբոսաշրջիկներին նորմալ սպասարկենք»,-այսօր բողոքի ցույցի ժամանակ ասացին տուրիստական միկրոավտոբուսների վարորդները, որոնք հավաքվել էին

Արամ Օրբելյանը խնդրում է դատարանին պարտավորեցնել ԱԱԾ-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները

Ինչպես նաև «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ հօգուտ Հայցվոր՝ Արամ Օրբելյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում և            պատասխանող՝ Հայաստանի Հանրապետությունից, ի դեմս Ազգային անվտանգության ծառայության հօգուտ Հայցվոր՝ Արամ Օրբելյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:

Խորոված, քյաբաբ, մսեղենի փոխարեն շատ կերեք բանջարեղեն, միրգ, ցիտրուսային բույսեր, խմեք լիմոնահյութ

Կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցառումներ Հոդվածիս նպատակը խուճապի ենթարկելը չէ, բայց քանի որ կորոնավիրուսն արդեն Հայաստանում է, ավելորդ չի մեկ անգամ եւս խոսել կանխարգելիչ միջոցառումների մասին: Այսպես` վարակը տարածվում է ոչ միայն շփման միջոցով, այլ նաեւ օդակաթիլային եղանակով եւ, քանի որ Իրանում արդեն արձանագրվել են բազմաթիվ դեպքեր եւ նաեւ մահացություններ, ուստի վտանգ կա, որ վիրուսը Հայաստան կարող

Անկարայի վրա ճնշման հետագա աճն ի վիճակի է հանգեցնել Թուրքիայում տարանջատման գործընթացների առաջացման՝ ընդհուպ մինչև վերջնական փլուզման. «Հայկական հարցը» եվ համաշխարհային քաղաքականությունը

№296 և №150 բանաձևերն ավելի են ամրապնդել ԱՄՆ-ի զինանոցը Թուրքիայի դեմ, որը նախկինում բաղկացած էր, օրինակ, նույն այդ բանաձևից, որով ստիպում էր ԱՄՆ նախագահին յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հանդես գալ ուղերձով:

Արհմիության անդամը` Մատենադարանում չարաշահումների եւ դատախազություն դիմելու մասին

Մեր գործունեությունն ուղղված է ոչ թե անձերի դեմ, այլ համակարգային փոփոխությունների համար է

Թուրք հաղորդավար․ «Բոլոր հայի վաստակներն ու այլ ազգերը թող չքվեն, հեռանան մեր երկրից». Ermenihaber

Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում հանդես է եկել այլատյաց ելույթով։ Նա, փորձելով արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները, Թուրքիայից չքվելու կոչ է արել այդ երկրում ապրող այլազգի քաղաքացիներին, այդ թվում՝ հայերին։ «Կարող են լինել մարդիկ, ովքեր համարում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ազգն իրենցը չէ։ Ահա նրանց համար հրաշալի հնարավորություն

Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են բերման ենթարկում «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկին»

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է. «Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։ Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են»: Ավելի վաղ Armtimes.com-ը բացահայտել էր, որ բերման ենթարկվածն

Վիվա-ՄՏՍ-ում «Samsung Galaxy»-ի մի շարք մոդելներ գնելիս՝ 100 ԳԲ ինտերնետ եւ «Y» սակագնային պլան

Գարնանն ընդառաջ՝ «Samsung» սմարթֆոնների մի շարք մոդելներ Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից գնելու դեպքում, կտրվի 100 ԳԲ ինտերնետ՝ երկու ամսով, եւ  «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն: Առաջարկվող մոդելներ. Սմարթֆոնները կարելի է գնել թե՝ կանխիկ, թե՝ ապառիկ տարբերակով: Առաջարկը գործում է մինչեւ 2020թ. մարտի 31-ը (ներառյալ): Հիշեցնենք, որ «Y» սակագնային պլանը ներառում է. «Snapchat», «Instagram», «Facebook»,

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Մարտի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն

Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների վրա արգելանքը կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցման. ՏԶՆԿ

Հայաստանի սպառողը ընտրության դեպքում կարող է ընտրել ավելի էժան ապրանք, ինչը կհանգեցնի գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:

Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

35-ամյա Գոնչարուկը կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն էր Ուկրաինայի պատմության մեջ: 

«Հայաստանի առնչությամբ եվրոպական դատարանի առաջնային գործերի վճիռների 55 տոկոսը մնում են չկատարված». Ֆիլիպ Լիչ

Ֆլիպ Լիչի կարծիքով՝ պետք է փոխել պետական մարմինների գործելաոճը, պաշտոնական անձանց աշխատաոճը, բայց երբեմն դատավճիռները նաև նպաստում են այդ փոփոխությանը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա ևս 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի մարտի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.5°0C (2004 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -25.2°C (1985

 Առաքինությունը, պատիվը եւ վախը

«Հայաստանի Հանրապետությունում այլեւս չկա կոռուպցիա»: Այս նախադասությունը շատ է սիրում կրկնել վարչապետ Փաշինյանը, իսկ նրա ընդդիմախոսները հիշում են դրա մասին այն ժամանակ, երբ պարզվում է հերթական փոխնախարարի առնչությունը որեւէ կոռուպցիոն գործարքի հետ: Եվ հանկարծ, փետրվարի 27-ին նորից հայտնի դարձավ, որ Հայաստանում կա առնվազն մեկ ինստիտուտ, որտեղ կոռուպցիան իսպառ բացակայում է: Որպես դասակարգ: Որպես երեւույթ: Ավելին,

Ինչպե՞ս են բռնագանձելու կոռուպցիոներների ապօրինի գույքը. օրինագիծն ԱԺ-ում է

Անձը, որը չի պահպանել պայմանագիր կամ արտագնա աշխատանք է կատարել ու եկամուտները չի կարող հիմնավորել, այս օրենքի հետ կապ չունի

Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240մ2 մակերեսով հողատարածք և այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված կանխել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելը, բավարարվել է միայն ընկերությանը 400 000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելով:

«Բերեք դատական համակարգը մաքրելու լավ օրինագիծ». Բադասյանն ընդդիմության առաջ պայման դրեց

Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները մինչեւ երկրորդ ընթերցումը թող բերեն առաջարկները, որոնք ավելի խիստ են, լուծում են դատական համակարգի խնդիրները

«Մենք չենք պատրաստվում արդարանալ այսօրվա եւ վաղվա համար՝ վկայակոչելով անցած տարիները, անգամ՝ Հոկտեմբերի 27-ը»

Ի՞նչ էին գրում «Առավոտում» քսան տարի առաջ՝ մարտի 3-ին «Իսկ դուք որտեղ էիք քսան տարում», «Իսկ ինչու այդ մասին չեք գրել վերջին երեսուն տարում» հարցերը լրատվամիջոցներին տալիս են հիմնականում նրանք, ովքեր չգիտեն, որ գոյություն ունի արխիվ, եւ այդ արխիվները պահպանվում են ոչ միայն ազգային գրադարանում, այլ՝ խմբագրություններում: Մտովի ցանկացա վերադառնալ 2000թ. մարտի 3: «Կառուցվածքային խաղեր»

«Ինձնից մի մետր հեռո՛ւ կանգնեք, էս բացիլները, բաները…». Վարդան Ղուկասյանը զգուշանում է լրագրողից ու առաջարկում կորոնավիրուսի դեմ պայքարի իր մեթոդը

Հարցին՝ բայց դուք վախենո՞ւմ եք կորոնավիրուսից՝ նա պատասխանեց. «Չնայած լավ մարդկանց չի բռնում, բայց մի քիչ հեռու կանգնեք, մի մետրը պահե՞լ եք: Շատ լավ է, դե հիմա ասեք»: Ավելի ուշ Վարդան Ղուկասյանն ասաց, որ դա Գյումրվա հումոր է:

Այս տարի հարկայինի թիրախում լինելու է միկրոբիզնեսը

2019 թվականին ե՛ւ աշխատողների թվաքանակի աճ է գրանցվել, ե՛ւ ՀԴՄ կտրոններ են շատ խփել:

Դատարանում գործերի տևական ժամանակ քննության պայմաններում լրանում են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները. ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ-ին

Արթուր Դավթյանը նաև հանձնարարել է ապահովել, որ բացառվի առանց ծայրահեղ և հարգելի անհրաժեշտության՝ դատարաններում մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից դատական նիստերին չներկայանալը:

Հայկ Ստվեր. «Հուսով եմ՝ սա իմ վերջին քաղաքական երգը կլինի». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թավշյա հեղափոխության հիմնի՝ «Քաղաքացու երգի» եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի ճակատի ոչ պաշտոնական հիմնի՝ «Ասում եմ այո» երգի հեղինակ, կատարող Հայկ Ստվերն է։ Նա պատմել է վերջին շրջանում իր անձին ուղղված քննադատությունների, երգարվեստի հետ կապված նպատակների մասին։ – Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձին ուղղված քննադատություններին եւ Ձեր մասին վատ մեկնաբանություններին։ – Ես

Նախագահը կարծում է, որ կրթության եւ մշակույթի նախարարը պետք է անվտանգության խորհրդում լինի

Հարցազրույց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ – Պարոն Մարտիրոսյան, մեր նախորդ հանդիպումը շուրջ երկու տարի առաջ էր, այդ ժամանակահատվածում ձեր հոլդինգի «Դարան» ցուցասրահի հյուրերը հիմնականում պաշտոնյաներ ու հայտնի մարդիկ էին, ինչը մինչ օրս էլ հատկապես սոցցանցերում ժամանակ առ ժամանակ տարաբնույթ խոսակցությունների առիթ է հանդիսանում… – Ինձ համար պատիվ է հանրությանը ներկայացնել մեր ձեռքբերումները…

«Նա կմեռնի դատապարտյալների հիվանդանոցում». Նաիրա Զոհրաբյանը՝ դատապարտյալ Շահինյանի մասին

Դուք էլ գիտեք, թե դատապարտյալների հիվանդանոցում ինչ վիճակ է՝ էլ ոտքը կտրած, էլ ձեռքը կտրած: Մեր ներկայությամբ շաքարը չափում են՝ սարքը տրաքում է

Միջոցառման հիմնական նպատակը սպորտաձևը պաշտոնապես Հայաստան բերելն էր

Ապարանում տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին Ձնամարտի Չեմպիոնների Լիգան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031