Օրվա լրահոսը
Հափշտակության նպատակով հարձակում են գործել տաքսու վարորդի վրա․ մեղադրանք է առաջադրվել երկու անձի
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. երկու անձի մեղադրանք է առաջադրվել: 2019 թվականի փետրվարի 06-ին՝ ժամը 13:10-ին, Երևան քաղաքի՝ 1958թ. ծնված բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 03-ին՝ ժամը 23:30-ից մինչև ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում,
ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կորցրել է իր արդիականությունը․ այն կփոփոխվի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպում-քննարկումը, որը վարել է նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի անդամներին հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ առջևում երկարատև և ծավալուն աշխատանք է սպասվում։ «Ես խնդրել եմ, որ շատ տարբեր կազմակերպություններ ներգրավվեն, որոնք ասելիք
Դատավորը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով
Քաղաքացու կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել հաղորդում ներկայացրած անձի օգտին քաղաքացիական գործով՝ իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կաշառք պահանջելու մասին: Հաղորդման
«Պարոն Ջհանգիրյանը, իր անձնակազմի, Վովա Գասպարյանի առաջնորդությամբ այդ գործը կեղծեցին ու փակեցին». զոհված զինվորի հայր
Ըստ Զարուհի Փոստանջյանի, եթե այս ուղղությամբ քննություն չկատարվի, ապա նորից մեր բանակում զոհված երեխաների նկատմամբ արդար դատաքննություն չի լինի
Հանդիպումը նորմալ է անցել. Փաշինյան
Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն անցել է նորմալ: Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: «Հանդիպումն անցել է նորմալ»,- ասել է Փաշինյանը հանդիպումից հետո մեքենա նստելիս: Գործակալությունը նշում է, որ հյուրանոցից դուրս գալիս (որտեղ անցկացվում էին բանակցությունները) Փաշինյանը համաձայնել է լուսանկարավել անցորդների հետ: Հիշեցնենք, քիչ առաջ ավարտվել է Փաշինյան-Ալիև
Հավաստիացնում եմ, որ կարող էք հույս դնել Եվրոպայի խորհրդի աջակցության վրա. ԵԽԽՎ նախագահը Հայաստանի իշխանություններին
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մարի Պասքիեն Հայաստան կատարած իր այցի ժամանակ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և իշխանություններին խաղաղ և ժողովրդական քաղաքական փոփոխության կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ: «Կարևոր է նշել, որ այս փոփոխությունը տեղի ունեցավ խաղաղ՝ գործող սահմանադրության և իրավական շրջանակում: Կառավարության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության հետ իմ հանդիպումների ժամանակ
«Չեխիայից պատասխանի ենք սպասում». Արթուր Դավթյանը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին
Տվյալ երկրի իրավասու մարմինը պետք է արտահանձնման որոշում կայացնի, որը կարող է բողոքարկվել անձի կողմից
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը ավարտվել է։ Հանդիպումը շարունակվում է արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ ՀՀ կառավարություն https://www.facebook.com/armgovernment/photos/a.465404970149239/2258383097518075/?type=3&theater
Անուշ Վարդանյան. «Գոյություն չունեցող ամսագրերը տենդեր են շահել»
«Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսը սկսեց բաց նամակի ընթերցմամբ։ Նամակն ուղղված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Այն գրվել է Անուշ Վարդանյանի, «Կանչի» խմբագիր Վարուժան Մնացականյանի և «Աղբյուրի» խմբագիր Թադևոս Տոնոյանի կողմից։ Նամակն անդրադառնում է այն խնդրին, որ մանկապատանեկան մամուլը չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը։
Հայ ծրագրավորողների լուծումները ներկայացվել են լոնդոնյան էքսպոյում
Call & Contact Center համաշխարհային էքսպոն, որը տարեկան մեկ անգամ Եվրոպայի գլխավոր հարթակն է դառնում հաճախորդների սպասարկման ոլորտի վերջին տեխնոլոգիաների ու նորամուծությունների ներկայացման համար, այս տարի ներկայացուցիչ ուներ նաև Հայաստանից։ IUNetworks ընկերությունը լոնդոնյան մեծ տաղավարներում հայ ծրագրավորողների լուծումներն է ներկայացրել ոլորտում այնպիսի խոշոր ընկերությունների կողքին, ինչպիսիք էին՝ Google-ը, IBM-ը, Avaya-ն և Oracle-ը: Ավելի քան 350
10-15 տարի է սոցիալական ծառայություն ենք ներդնում, բայց քաղաքացիները դռնեդուռ ընկած իրենց հարցերն են փորձում լուծել
Սոցծառայությունները ներդնելու համար նախ պետությունը պետք է տեսլական ունենա
Անակնկալի են բերել Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ-ին․ նրան պաշտոնազրկել են
Այսօր աշխատանքից ազատել են Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Հասմիկ Պետրոսյանին։ Սակայն սա կատարվել է ոչ թե Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ, այլ քաղծառայության խորհրդի։ Հասմիկ Պետրոսյանը, որ նոյեմբերից էր ստանձնել այս պաշտոնը, ու աչքի էր ընկնում իր բարեկիրթ պահվածքով, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, այսօր՝ մարտի 29-ին Շիրակի
«Շիրխանյանի նամակում որոշ հանգամանքներ իրավական գնահատականի կարիք ունեն». Գլխավոր դատախազ
Ավարտված վարույթներով պետք է նոր երեւան եկած հանգամանք լինի, որպեսզի նոր վարույթ սկսենք: Եթե որեւէ մեկին նման հանգամանք է հայտնի, հորդորում ենք մեզ հայտնել
Բաց երիտասարդական աշխատանք․ Հայաստանում խոցելի և ամենամեկուսացված երիտասարդներին օգնելու նոր միջոց
Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների գրեթե 90 տոկոսը հնարավորություն չունի օգտվել այն սոցիալական ու կրթական ծրագրերից, որոնք ընձեռվում են տարբեր հասարակական կազմակերպությունների, պետական ու միջազգային կառույցների կողմից։ 800 հազարի հասնող երիտասարդների ընդամենը 11 տոկոսն է ակտիվորեն ներգրավված տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների մեջ։ Այս մասին «Երկխոսության մեդիա կենտրոնում» հայտարարեց «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր
Ամերիաբանկն առաջինը Հայաստանում միացել է SWIFT gpi համակարգին
Ամերիաբանկն առաջինը Հայաստանում SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է SWIFT global payment innovation (gpi) հարթակի լիիրավ անդամ, որը հնարավորություն է տալիս իրականացնել միջազգային փոխանցումներ` որակական նոր հատկանիշներով: SWIFT gpi համակարգի շնորհիվ Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան հետևել մուտքային ու ելքային փոխանցումների ընթացքին, ինչպես նաև ստանալ հստակ տեղեկություն վերջնական շահառուի հաշվին գումարի մուտքագրման օրվա և չափի
«Մարտի 1-ի գործի քննությունը կլինի դռնբաց, բայց հնարավոր են բացառություններ». Արթուր Դավթյան
Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ, նրա գնահատականը քրեական գործի դատավարական ընթացքի հետ կապելը ճիշտ չէ
ՀԴՄ-ների շուկան ազատականացնող նախագծին հավանություն տվեցին
ՊԵԿ նախագահն ասում է՝ վարչարարությունը կփոխեն այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք հին սերնդի ՀԴՄ-ները նորերով կփոխարինեն
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. Տեղեկություն որակազրկված ֆուտբոլիստների մասին
ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր տուրից առաջ ներկայացնել որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը. 24-րդ տուրի հանդիպումներին որակազրկման պատճառով չեն կարող մասնակցել հետևյալ ֆուտբոլիստները` Օգնեն Չանչարևիչ, «Ալաշկերտ» Բակար Բալդե, «Գանձասար-Կապան» Սերգեյ Կոլիչև, «Փյունիկ» Հակոբ Հակոբյան, «Բանանց» Կարեն Մելքոնյան, «Բանանց» Ժան-Ժակ Բուգուհի, «Արարատ-Արմենիա» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ucom-ն առաջարկում է ավելի մեծ ծածկույթով որակյալ Wi-Fi և անլար TV ծառայություն
Ucom-ն առաջարկում է ավելի մեծ ծածկույթով որակյալ Wi-Fi և անլար TV ծառայություն 804 Mesh սարքերից օգտվելու պայմանով։ GigaCenter սարքերի միջոցով Premium Wi-Fi ծառայությունից օգտվելու դեպքում բաժանորդները կկարողանան միանալ նաև Premium Wi-Fi Plus ծառայությանը, որը տրամադրվում է նշյալ 804 Mesh սարքի միջոցով: «5 ԳՀց հաճախականության վրա միանալով GigaCenter-ին՝ սարքը շարունակում է Wi-Fi տարածել միացման կետից մինչև
Գլխավոր դատախազը՝ Փաշինյանի կողմից «քուանշ»-վելու եւ իր հնարավոր հրաժարականի մասին
Չգիտեմ, թե ով ինչ է համարում, բայց ես գլխավոր դատախազն եմ 2016թ.-ի սեպտեմբերից եւ մինչ այս պահը ձեր հետ շփվում եմ այդ կարգավիճակում:
Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է 2016թ.ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը: Շնորհակալություն հայտնելով նրանց՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ և բարեխղճորեն կատարելու համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Կա մի բացարձակ պարզ ճշմարտություն. այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին, մեր
Կոնստանտին Օրբելյան. «Նազենի Ղարիբյանը փորձում էր այնպես անել, որ հեռանամ»
Ազգային օպերային թատրոնի ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց. «Ամեն մեկն այս երկրում իր ձեւով է աշխատում, գուցե Նազենի Ղարիբյանը չգիտի, որ մենք «Արտավազդ» ենք ստացել: Նա կարող է չիմանալ եւ դա զարմանալի չէ: Ընդհանրապես, այն ինչ արել ենք մենք մեկ ու կես տարվա ընթացքում, որ ես պաշտոնավարում եմ, լսված բան չէ որեւէ
«Իմ քայլի» պատգամավորը հայտարարեց, որ չի քվեարկելու կառավարության նախագծի օգտին՝ խմբակցության որոշմանը դեմ գնալով
Չնայած բանավեճին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը, լսելով բոլոր կարծիքները, որոշեց կողմ քվեարկել նախագծին: Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը:
Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավարությանը
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման հետագա քայլերը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սերգեյ Մովսիսյանի մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունները նվազագույն են
Այսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Նախավերջին՝ 10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 8 միավորով միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեվը: Նրանից կես միավոր պակաս ունեն ինը գրոսմայստերներ, որոնց թվում է նաեւ Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, որը քիչ անց սպիտակներով խաղալու է հունգարացի Ֆերենց Բերկեսի հետ: Սակայն այսօր հաղթելու դեպքում էլ
«Կշարունակեմ օգնել՝ անկախ նրանից, թե որ կայքն է իմ անունն օգտագործում իր դիտումների համար». Ալեն Սիմոնյան
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ մամուլում իր եւ ԱԺ-ին մաքրության ծառայություններ մատուցող «Քլիներս» ՍՊԸ-ի միջեւ կապի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Սևանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները
Ոստիկանները հանցավոր խումբ են բռնել
Մարտի 27-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզեց, որ մարտի 26-ին, ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել Գուսան Աշոտի փողոցում գտնվող մասնաճյուղ և գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս՝ պատճառելով 1.486.000 դրամի վնաս: Հարուցվեց քրեական գործ:
Ջուդիթ Ֆարնուորթ. Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին
Մարտի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում: Միաժամանակ նա նշել է, որ առկա է զգալի ներուժ և համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի երկկողմ հարաբերությունները էլ
Դավիթ Անանյան. «Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ցածր է»
ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ ամենաստվերային ոլորտը մանրածախ առեւտուրն է