Օրվա լրահոսը

Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է. Ալիևը և Էրդողանը քննարկել են Արցախյան հիմնահարցը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում քննարկել են Արցախյան հիմնահարցը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Էրդողանն հայտարարել է, որ Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է: Նրա խոսքով՝ Անկարայի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ երազանք է: «Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին այս հարցում: Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին 25

«Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը, բայց անգամ մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա». Փաշինյանը Հայաստանի քաղաքներում «Այո»-ի քարոզարշավ կանի

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանում այս պահին գործող ՍԴ-ն որեւէ կապ չունի Հայաստանի ժողովրդի հետ

Հայկ Սարգսյանի արձագանքը՝ իրենց ընտանիքին ուղղված մեղադրանքների մասին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն այսօր եկել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ու միացել ցուցարարներին՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի քրգործի մասին, շինծո՞ւ է այն, Սաշիկ Սարգսյանի որդին ասաց, որ չի ուզում պատասխանել: Դիտարկմանը, որ այս ընթացքում իրենց ընտանիքի, գերդաստանի մասին մի շարք մեղադրանքներ են հնչում,

«Ոստիկանի կերպարը պետք է փոխվի. ուժային կառույցները պետք է «մարդու իրավունքները խախտողներից» դառնան մարդու իրավունքներ պաշտպանող». Կարեն Զադոյան

Լուսինե Հակոբյանը հիշեցրեց ոստիկանության կիրառած բռնությունները անհատների նկատմամբ, օրինակ բերեց 2003-ից ի վեր իրականացված հավաքները, որոնք ուժի կիրառմամբ են ցրվել և մտահոգություն հայտնեց, որ դրանց չի տրվել իրավական գնահատական:

Դատավորի հետ խոսելիս Սերժ Սարգսյանը պետք է ոտքի կանգներ, ինչը չարեց. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահը գտնում է, որ Սերժ Սարգսյանը Արցախի մասին խոսելով արդարացնում է իր ասելիքը

«Այդ ցուցմունքն էլ չկա, միայն ցուցմունքի՝ գործի մեջ կարված լինելը դեռ չի նշանակում, որ դա կշիռ ունի». պաշտպանը՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունքի մասին

Մենք հետաքրքրվեցինք՝ դատավարության ընթացքում Սերժ Սարգսյանը դատավորի հարցին պատասխանում էր չկանգնելով, դա ի՞նչ էր նշանակում ու ինչո՞վ էր պայմանավորված՝ Մակինյանը պատասխանեց, որ երբ իրենք կանգնում էին, իրենց հուշում էին, որ դահլիճում գտնվողները ձայնը չեն լսում, բարձրախոսները սեղանի վրա էին, դա էր պատճառը ու դատավորը թույլ է տվել խոսել ե՛ւ կանգնած, ե՛ւ նստած, դատարանին դիմելու ձեւը որոշում է դատարանը:

Ինչպես Վարդանովի որդին բացեց հայտնի լուսանկարի «գաղտնիքը»

Ես լաց լինելով վազեցի հայրիկի մոտ, ու նա ասաց, որ նայեմ կինոխցիկի մեջ

ԱԺ փոխնախագահը 4 ընկերոջ հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին

Ալեն Սիմոնյանը չի լսել այնպիսի խոսակցություն, որ դրամահավաքին կոնկրետ թիվ ապահովեն

«Խորհրդային բռնաճնշումների ժամանակ գոնե 3 մատնիչներ էին պետք, երեք ցուցմունք, իսկ հիմա արի ու տես, որ մի ցուցմունքն էլ բավարար է». Սերժ Սարգսյանի գործով նիստին դատախազին բացարկ հայտնեցին

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի շարժական եւ անշարժ գույքի, դրամական միջոցների վրա կալանք դնելուն Մարտիրոսյանն ասաց. «Քննիչի՝ 2019-ի դեկտեմբերի 5-ի որոշմամբ նշված դրամի չափով կալանք է դրվել, որպես որոշման կայացման հիմք հանդիսացել է այն, որ Սերժ Սարգսյանը, ելնելով իր՝ նախկինում ունեցած դիրքից, կապերից, վերագրվող արարքի բնույթից ու վտանգավորության աստիճանից, կարող է անձամբ կամ միջնորդավորված եղանակով թաքցնել իրեն պատկանող գույքը»:

Հետազոտություն. գործարարները պատմել են հարկային-բիզնես կոռուպցիոն սխեմաների մասին

Հայաստանում բիզնեսների 52 %-ը չգիտի, թե իրենց ապրանքը կամ ծառայությունները շուկայի որ մասն են զբաղեցնում, 31%-ը չգիտի, թե իրենց արտադրած ապրանքի կամ ծառայությունների շուկայում քանի կազմակերպություն է գործում, 79%-ը՝ շուկայի մասնակիցների միջեւ մրցակցության ընդհանուր վիճակը գնահատում է «բարձր» կամ «կատաղի», 59%-ը՝ մրցակցային միջավայրը տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից համարում են բարենպաստ: Այսպիսի ցուցանիշներ են արձանագրվել «Գործարարների

Մարտիրոս Վարդանով. «Հայրիկին ասացին՝ ֆիլմդ ոչ ոք չի տեսնի, ու այդպես էլ եղավ»

Արգելված «Հայկական հողի գույնը» 51 տարի անց առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

«Քանի որ պղծված է ԱԺ ամբիոնը, ես հիմա խնկարկում եմ անում». Սոնա Աղեկյան

«Շնորհակալություն, տիկին Աղեկյան, խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին հանգցնել, ես պետք է խնդրեմ դուրս գալ նիստերի դահլիճից եւ հանգցնել, հարգեք հակահրդեհային կանոնները…»

Վեհափառ Հայրապետը՝ ԱԺ պատգամավորներին. «Հայ հոգևորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաև ուղղված են պետականաշինության գործընթացին»

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին Փետրվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների: Հանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով

Վարչապետ Փաշինյանը եկավ՝ մասնակցելու դրամահավաքին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք – երեկոյին ներկա է վարչապետ Փաշինյանը

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ վատնվել է 3 միլիոն 190 հազար դրամից ավելի գումար

Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել

«Հասկանանք էլի, բան ունեք ասելու, իրավապահ մարմիններին ներկայացրեք». Լեզվակռիվ Վլադիմիր Վարդանյանի եւ Դավիթ Գյուրջյանի միջեւ

«Ո՞վ է իրականացնելու դատական համակարգի այս «բարեփոխումները»՝ ԲԴԽ-ն՝ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությա՞մբ»

Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը

Ավստրիայի արևմտյան Տիրոլ դաշնային շրջանում կորոնավիրուսով վարակման երկու դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Տիրոլի նահանգապետ Գյունտեր Պլատերին: Սա կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերն են Ավստրիայում: Տեղեկատվության համաձայն՝ վարակվածների վիճակը կայուն է: Նրանցից մեկը վերջերս է վերադարձել Իտալիայի Լոմբարդիա շրջանից, որտեղ ևս կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել: Վերջին տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը

FlyDubai-ը Բաքու թռիչքի ժամանակ հայկական ֆիլմ է առաջարկել

Բաքու-Դուբայ-Բաքու չվերթի ադրբեջանցի ուղևորներին զայրացրել է այն փաստը, որ FlyDubai ավիաընկերության օդանավում առաջարկել է դիտել «Սպիտակ» ֆիլմը, որը ներկայացնում է 1988 թվականին Սպիտակում եղած երկրաշարժի պատմությունը։1988թ. Հայաստանի երկրաշարժի մասին: « FlyDubai-ը, որը չվերթներ է իրականացնում Ադրբեջան, ըստ ամենայնի, հաշվի չի առնում երկրի շահերը:  Ադրբեջան թռչող ավիաընկերությունները պետք է ուշադիր լինեն նման հարցերում: Նույնիսկ, եթե ավիաընկերությունը չվերթներ

«Էէէէ, իմ վրեն էլ հազար հատ ցուցմունք կա». Լեւոն Երանոսյանին թույլ չտվեցին մտնել դատարան՝ աջակցելու Սերժ Սարգսյանին

Երանոսյանը բանակցություններ էր վարում կարգադրիչների հետ, խնդրում, որ թողնեն ներս մտնի, իսկ կարգադրիչները պատասխանում էին. «Տեղ չկա»:

Մարիա Ղանաղունյանի նամակի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Ոստիկանությանը տրված հանձնարարականի հիման վրա, քաղաքացուհի Մարիա Ղանաղունյանի՝ Վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: ՀՀ ոստիկանություն

«Շուրիկի արկածները գիտե՞ք, Նիկոլի արկածները եւ նրա հետեւանքները, экзамен для нас всегда праздник, թատրոն է, եկել ենք թատրոն». Բարսեղ Բեգլարյանը՝ դատարանում

Նիստին ներկայանալիս Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց. «Երեխեք ի՞նչ եք ուզում, լավ спектакль է: Թատրոն»: Մեր հարցին՝ այսինքն, շինծո՞ւ է գործը՝ Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Շուրիկի արկածները գիտե՞ք, Նիկոլի արկածները եւ նրա հետեւանքները: Экзамен для нас всегда праздник, թատրոն է, եկել ենք թատրոն, այսինքն, տոն օր է, մեր համար տոն է»:

Սերժ Սարգսյանը դիմեց ցուցարարներին. «Հույս կա, որ ՀՀ-ում դեռեւս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից»

Ես աշխարհի ամենաբարձ ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր: Շատ-շատ շնորհակալ եմ

ԱԱԾ-ն Կարեն Խաչատրյանին կալանքից գրավով ազատելը անթույլատրելի է ճանաչում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով իր գործառույթների իրականացման ընթացքում հնարավորինս բաց ու թափանցիկ սկզբունքով աշխատելաոճին, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների տարածած հրապարակումները,  ինչպես նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Գագիկ Խաչատրյանի,  ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ֆինանսների նախարարությունում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրազեկում է, որ

«Ես խնդրում եմ դասեր չտալ եւ չսահմանափակել». Լեւոն Զուրաբյանը` Վլադիմիր Վարդանյանին

Նախկին պատգամավորը դժգոհ է դատաիրավական բարեփոխումների փաթեթից

Էդմոն Մարուքյան. «Տեսնում եմ, որ այսօր անբարոյականությունը սահմաններ չունի»

Երբ իշխանությունը լացում է, թե մեդիաները իրենց չեն պատկանում, իմացեք, այսօր մեդիա տիրույթում ամենահզորը իշխանությունն է եւ այսս առումով այսօր գործող իշխանության դեմ խաղ չկա:

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՆՀ-200-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա

Ստեղծել են մի իրավիճակ, երբ Սևանա լճի խնդիրների քողի ներքո իրականացնում են ամենակոպտագույն խախտումներն ու ոտնձգությունները. ահազանգ

Ինչո՞ւ են Հայաստանում արհամարհված ներդրողների շահերը, վտանգված օրենքները, իսկ կոռուպցիոն խնդիրները շարունակաբար մնում են չբացահայտված

«Ադրբեջանը օգտագործում է կեղծ ֆոտոներ, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել Խոջալուի դեպքերի հետ». Անժելա Էլիբեգովա

Խոջալուի մոտ 700 խաղաղ բնակիչ հայերի շնորհիվ անվտանգ անցել է Ադրբեջան:

Կարո՞ղ է ուզում եք հանրաքվեն կեղծել, դրա համար եք խառնվել. Էդմոն Մարուքյան

Մեր հետ կապվում են հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներ եւ ասում ընտրական հանձնաժողովներում ձեր տեղերը տվեք, գնանք այդ մի օրը աշխատենք, 66 հազար դրամն ստանանք, որովհետեւ հացի փող չունենք, աշխատանք չունենք: Մենք պատասխանում ենք քաղաքացիներին, որ հանձնաժողովներում տեղեր չունենք, որ օֆիցիալ գրանցված իրավաբանների խումբը կարող է «Ոչ»-ի թիմում մարդիկ նշանակել, իսկ «Այո»-ում՝ իշխանությունը:

Բարձրացվել են զորքերում առկա խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղիները

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031