Օրվա լրահոսը

«Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ նախագիծը

«Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմիավորեն իրենց ջանքերը՝ դասական երաժշտությունը առավել հասանելի դարձնելու համար։ Երկու կողմի թիմերի մասնակցությամբ սկիզբ դրվեց երկարատև համագործակցությանը, որն ամրապնդվեց պաշտոնական հուշագրի ստորագրմամբ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։ Համագործակցության մեկնարկը նշանավորվեց նաև առաջին համատեղ՝ «Մարդիկ

«Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ»

Համասփյուռ Մանուկյանը՝ նոր երգարանի, ամուսնու եւ սկեսրայրի հոբելյանների մասին: Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանը մի առիթով մեզ հետ զրույցում տարակուսել էր, որ ռադիոն եւ հեռուստատեսությունը ներկայացնելով որեւէ երգ, հայտնում են կատարողի անունը, չնշելով երաժշտության եւ տեքստի հեղինակներին: Օրինակ էր բերել տասնամյակներ շարունակ կատարվող «Ջաղացս պատիկ-պատիկ», «Հոյ, իմ նազանի յարը», «Երկու քույր ենք», «Օվսաննա», «Ես

«Այս տարի ԵՄ-ի աջակցությունը, հուսամ, կլինի ավելին, քան նախորդ տարվա 65 միլիոն եվրոն». փոխվարչապետ

Մեզ հաջողվել է ավարտել 2017թ.-ի 34,5 միլիոն եվրոյի եւ 2018թ.-ի 46 միլիոն եվրոյի գործընկերությունների ծրագրով նախատեսված աջակցության համաձայնագրերի ստորագրման, հաստատման գործընթացները

Քարոզչական շանտաժի մարտավարությունը. «Հայկական ժամանակ»

Բայց հիմա հասարակությանը պարտադրված քարոզչական պատերազմով փորձ է արվում հարցը ներկայացնել այնպես, թե իբր ժողովրդի 71 տոկոսի քվեներով իշխանության եկած ուժը մտադիր է ծախել Ղարաբաղը, իսկ ահա քսան տարի այդ նույն ժողովրդի կամքը բռնաբարած ուժերի միակ «մեղքն» այն է, որ ուզում են փրկել Ղարաբաղը։

Անահիտ Բախշյան. «Հեղափոխական իշխանությունը պետք է ֆինանսավորի հանրակրթությունը»

Վարկային միջոցներով հանրակրթության բարեփոխման վրա ծախսված 103, 75 միլիոն դոլարի արդյունքը չի երեւում:

«Քաղաքականությունը 21-րդ դարի մեծագույն չարիքն է». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է։ Նա պատմել  է իր սովորությունների, բնավորության գծերի, կյանքին նայելու իր կերպի մասին։ – 21-րդ դարի ամենամեծ չարիքը։ – Քաղաքականությունը։ – 21-րդ դարում ի՞նչը կարող է սպառնալ ընտանիք ինստիտուտի ձեւավորմանն ու պահպանմանը։ – Ցիվիլիզացիան։ Երբ հենց Երեւանում շփվում եմ այն մարդկանց հետ, որոնք ապրում են սեփական տներում, զգում

Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը մոտենալով

Փաշինյանի սրբագրումները. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ ԼՂ ինքնորոշման սկզբունքն այսօր շարունակում է մնալ հստակ նպատակակետ Փետրվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մյունխենյան դեբատներից անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց 6 սկզբունք: Ըստ ամենայնի, Հայաստանում իր ելույթից ավելին ակնկալող հասարակության այդ հատվածի համար նա այդ կերպ փորձեց արձանագրել

«Ես իմ շրջապատում որեւէ վնգստացող դատավոր չեմ ճանաչում». Երվանդ Խունդկարյան. «Հրապարակ»

Երեկ խորհրդարանում Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի թեմայով հանրային քննարկում էր կազմակերպվել։ Քննարկմանը ներկա էր վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ում հետ մենք հարցազրույց արեցինք։ Հիմնականում քաղաքական բնույթի հարցեր տվեցինք, թեեւ պարոն Խունդկարյանը փորձում էր ավելի շատ իրավական պատասխաններ տալ՝ խուսափելով ուղիղ գնահատականներից։ Նախ հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ կնպաստի դատական համակարգի եւ դատավորների անկախությանը, դատական համակարգի հանդեպ վստահության

Գնված մատանիները Էջմիածնի քաղաքապետարանը նվիրել է նորապսակների՝ Տյառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում. Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետարան Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ առավոտյան արթնանում ես և կարդում «սենսացիա» պարունակող հոդված, որը լույսի արագությամբ տարածվում է հստակ շահեր սպասարկող մի քանի լրատվականով: Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջ նվիրված

5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով. Էջմիածնի քաղաքապետարանի «անհրաժեշտությունը»՝ գնումների պլանում կատարված չորրորդ փոփոխության ժամանակ

Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր գնումների պլանը, որն, ի դեպ, ներկայացման առաջին օրվանից ի վեր փոփոխվել է արդեն չորրորդ անգամ։ Գնման պլանում մանրամասնորեն նշված է, թե քաղաքապետարանն ինչ ապրանքներ և ծառայություններ է մտադիր ձեռք բերել այս տարի։ Ցանկից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը կգնի գրասենյակային և տնտեսական իրեր, օդորակիչներ, որոշակի

Մյունխենյան ֆիասկո, թե՞ դրական զարգացում. Ալիև-Փաշինյան բանավեճն՝ ըստ վերլուծաբանների. «Ամերիկայի ձայն»

Վերլուծելով առաջնորդների հնչեցրած մտքերը՝ դե Վաալը գտնում է, որ չնայած կառուցողական երևալու փորձերին՝ երկու առաջնորդները չունեին որևէ շոշափելի ուղերձ միմյանց, իսկ հնչեցրած մտքերը՝ իրենց ժողովուրդների վերապրած պատմական ցավերի ու դավադրության տեսությունների արտացոլումն էր:

«Դրականն էլ է պետք գնահատել». Ուրցաձորի անկուսակցական համայնքապետը՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի. «Ժամանակ»

Մեր հարցին՝ հրապարակավ իր աջակցությունը հայտնելով Սերժ Սարգսյանին, դա նշանակո՞ւմ է, որ դեմ է գործող իշխանությանը, Անդրեասյանը պատասխանեց. «Ես դեմ եմ կեղծիքին, ստին, անբարոյականությանը: Ես դեռ արդյունք չեմ տեսել»:

Վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշենին հարակից հանդամասում. Գավառում քաղաքացին տնից դուրս է եկել և չի վերադարձել

Փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում: ԱԻՆ

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, նաև անդրադարձավ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին

Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվեց Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարևոր հարթակ: Զրուցակիցները շեշտեցին Հայաստան – Եվրամիություն Համապարփակ

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր»

Փոխել ոչ թե գործիչներին, այլ հասարակությունը

Ընթերցողներից մեկն ինձ կշտամբում է. «Ինչո՞ւ եք գրում, որ ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները կանխորոշված են՝ մարդկանց «դուխաթափ» եք անում: 2015 թվականի մասին էլ էիք գրում, որ արդյունքները պարզ էին: Այդպիսով մարդկանց վանում եք քաղաքականությունից»: Պատասխանեմ. նախ՝ ոչ մեկին «քաղաքականապես ոգեւորելու» պարտականություն ինձ վրա չեմ վերցրել: Վստահ եմ, որ այս կյանքում կան ավելի կարեւոր արժեքներ եւ

ԱՍԵԿՈՍԵ

Լավ հագնված մարդը նա է, ում հագուստին ուշադրություն չեն դարձնում: ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ  

Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով․ հաստատված դեպքեր չկան. shantnews.am

shantnews.am. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը երեկ՝ հունվարի 24-ին, «Հեռանկարի» տաղավարում խոսել է այն աշխատանքների մասին, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: «Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում: Հեռահար ջերմաչափման գործիքներից զատ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա, կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի,

Թուրքերը հարձակվում են միմյանց վրա․ կիպրացի թուրք ղեկավարը քննադատում է Թուրքիային

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը 2020 թ. փետրվարի 18-ին հոդված է գրել թուրքական «Ալ-Մոնիտոր» կայքում՝ «Ինչո՞ւ է կիպրացի թուրք ղեկավարը «թշնամի» հռչակվել Թուրքիայում» վերնագրով։ Հոդվածում ներկայացված են Թուրքիայի կառավարության և թուրքական Կիպրոսի ղեկավարի միջև առկա հակասության մանրամասները: 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումից ի վեր,

Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքել է 205 մլն 560 հազար դրամ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ավարտին հայտարարել է, որ երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ:

«Առաջարկել եմ ծնողին՝ երեխային տեղափոխել այլ դասարան». Տիգրան Վիրաբյան

Երևանի փոխքաղաքապետին՝ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտյան այցելեցի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսեւորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան: Երկար զրույց ունեցա նախ երեխայի հոր հետ, նրան հարցրեցի տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հայրը, ըստ էության չի հաստատում,

«Դատական գործերի հաղթական ավարտ»

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Իմ կողմից գեղեցկության մրցույթի անցկացումը եղել է օրինական, Կարեն Արիստակեսյանից, ինչպես ինքն էր պահանջում, հրապարակային ներողություն չեմ խնդրելու, չեմ տուգանվելու և շարունակելում եմ բոլոր չկամների կամքին հակառակ զարգացնել գեղեցկության մրցույթների և նորաձևության ոլորտը: Ստորև ներկայացնում եմ իրավաբանի

Գրանցվել են կուսակցությունների ընտրական ցուցակները

ԱՀ ընտրական օրենսգրքի 110-րդ հոդվածին համապատասխան, հաշվի առնելով, որ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ս.թ. փետրվարի 25-ի նիստում հանձնաժողովի անդամների կողմից կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացրած ընտրական ցուցակների գրանցման վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել` ԿԸՀ-ն որոշել է գրանցել  ԱՀ Ազգային ժողովի 2020 թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հետևյալ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները. 1) «Ազատ

Սերժ Սարգսյանը համոզված է, որ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հազարավոր աջակիցներին՝ Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով այսօր մեկնարկած դատավարությանը, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, ներկա գտնվելու և, ըստ էության, քաղաքական հետապնդման ենթարկվող պետական, քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու, հրապարակային աջակցություն հայտնելու համար: Շնորհակալություն ենք

Ադրբեջանը և Թուրքիան քննարկում են զինամթերքի համատեղ արտադրություն սկսելու հարցը

Բաքուն և Անկարան 2020թ. կավելացնեն համատեղ զորավարժությունների քանակը, բացի այդ քննարկվում է զինամթերքի  համատեղ արտադրություն սկսելու հարցը: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջան-Թուրքիա համագործակցության խորհրդի 8-րդ նիստի շրջանակներում: «2019թ. Ադրբեջանը և Թուրքիան անցկացրել են 13 զորավարժություն, 2020թ. դրանց թիվը կավելանա: Մենք կշարունակենք նաև ժամանակակից զենք

Բրյուսովականների հյուրը Լևոն Մալխասյանն է

«Այս ամեն ինչն իմ կյանքում սկսվեց, երբ 15 տարեկանում ջախջախված ռադիոհաղորդիչով առաջին անգամ լսեցի աստվածային երաժշտություն և չէի հասկանում, թե դա ինչ երաժշտություն է: Եվ 2 տարի շարունակ, ամեն օր,  անընդմեջ լսելով այդ երաժշտությունը՝ փորձում էի վերարտադրել այն, չնայած երաժշտական կրթություն չունեի»,- այսօր տեղի ունեցած «Brusov Talks» խորագրով հանդիպաշարի ժամանակ ասաց ԵՊԼՀ շրջանավարտ, հայ ջազմեն,

Ըստ Բաբլոյանի՝ իրավապահները պետք է ցույց տան՝ որտեղ են տեսնում իր լիազորությունների չարաշահումը

ԱԺ նախկին նախագահը աբսուրդ է համարում իրեն առաջադրված մեղադրանքը

«Նիկոլ Փաշինյանի ասածն իմ համար հիմք չի ու երբեք չի եղել». Շարմազանով

Ասացինք՝ պարզ է, որ ինքը չի ընդունում, որ քրեական հետապնդում է սա, ասում են, որ իրավական երկրում ենք ապրում ու պետք է հարուցվի քրեական գործ, Շարմազանովն արձագանքեց. «Իյա, իրավական երկրում դատարանները շրջափակո՞ւմ են, հա՞, բարեւ ձեզ»: Ասացինք, որ դատարանների շրջափակումն ուզում էին ՀՀ հպարտ քաղաքացիները՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Եթե վաղը ՀՀ հպարտ քաղաքացին ասի՝ ուզում ենք բոլորին պիտի գլխատենք՝ պիտի անե՞ք, կամ վաղը Արցախը պետք է տանք՝ պիտի տա՞ն»:

Անկախ Արցախի Հանրապետություն. նոր իրողության ձեւավորման ճանապարհին

Փետրվարի 22-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստը, որը համախանախագահում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Բակո Սահակյանը։ Քննարկումը հաջորդեց Ադրբեջանում «ընտրությունների» ավարտին, Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը եւ հրապարակային բանավեճին, ինչի հետ կապված արձանագրվեցին ապատեղեկատվական եւ մանիպուլյացիոն բնույթի գրոհներ։ Այդ հոսքերը սնուցվում էին հայկական կողմի մեղմասացություններից, կառուցողականության հարթության վրա արված

«Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը». Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին Շնորհակալություն տիկին նախագահող, Շատ ուրախ եմ վերստին հանդես գալ Մարդու իրավունքների խորհրդում՝ այս անգամ ներկայացնելով մի երկիր, որն այժմ հանդիսանում է այս հարգարժան մարմնի լիիրավ անդամ։ ՄԱԿ-ի 75-ամյակին ընդառաջ մենք խորապես հավատացած ենք, որ վերջինիս առաքելությունը պետք է վերընդգծվի և ամրապնդվի։ ՄԱԿ երեք հիմնասյուները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031