Օրվա լրահոսը
Դավիթ Անանյան. «Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ցածր է»
ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ ամենաստվերային ոլորտը մանրածախ առեւտուրն է
Ի՞նչ են գնել պատգամավորները, նախարարները՝ ապառիկով, ով ինչքան վարկ ունի
Նախարար ունենք՝ վարձով է ապրում, պատգամավոր ունենք՝ տանը ինչ ունի-չունի՝ ապառիկով է առել «Ես մտածում եմ՝ մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով է: Շատ հարմար վարկեր են առաջարկում, ամիսը 6000 դրամով դու ձեռք ես բերում լվացքի մեքենա: Ինչի՞ միանգամից 300 հազարը տաս վերցնես, եթե դու կարող ես ամիսը 6000 դրամով ունենաս»,-
«Վաղուց որոշված էր». Թագուհի Թովմասյանը՝ Արցախ մեկնած պատգամավորների մասին
«Չեմ կարծում, որ դժգոհությունները տեղին են»,-ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը
Տնտեսական կատարողականը դանդաղել է 2 խոշոր հանքավայրերի չաշխատելու եւ գյուղատնտեսական ցածր բերքի պատճառով
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը երեք տարի շարունակաբար կրճատվել է: 2018 թվականի երրորդ եռամսյակում գյուղատնտեսության, հատկապես`այգեգործության եւ բանջարաբուծության ոլորտի արտադրությունը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել է 2.2 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային բանկի «Երկրի տնտեսական զեկույց»-ը: Ըստ նույն աղբյուրի, ոլորտը երեք տարի շարունակաբար գրանցում է բացասական աճ, որը կապված է ե՛ւ ավելի ցածր ներդրումների`ցանքատարածքներ, գյուղատնտեսական
Վիեննայում սկսվել են Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի բանակցությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ
Նախարարությունից պարզաբանում են` Կոնստանտին Օրբելյանը հարգված է, բայց լիազորությունները դադարեցված են
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը հաստատեց, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին ազատել է աշխատանքից: Խնդրեցինք ներկայացնել ազատման հիմքերը: «Պարոն Օրբելյանի աշխատանքային լիազորությունները դադարեցրել ենք, քանի որ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասը գործատուին, տվյալ դեպքում՝ նախարարին, թույլ է տալիս,
Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջամարտիկ. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում կազմակերպված «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ ու փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներն ու մարտահրավերները: Բացման խոսքում Հանրապետության նախագահը կարևորել է ժամանակակից գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում՝
«Թող պատասխանեն նրանք, ում պատճառով ԱԺ աշխատանքը խաթարվեց». Սերգեյ Բագրատյան
Եկեք առանց պատճառն իմանալու` չմեղադրենք նրանց,-կոչ արեց ԲՀԿ պատգամավորը
Նմանատիպ գործունեությունը կարելի է միայն որակել կողմնակալ նպատակ՝ Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու հնարավորության ընձեռնում. հայտարարություն
Միացյալ Ազգերի կազմակերպության մարդու Իրավունքների խորհրդին, բարձրագույն հանձնակատար Միշել Բաչելետին, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը, Գործադիր տնօրեն Միրոսլավ Լայչակին, Պատճեն՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, Համանախագահներ` Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Անդրյու Շոֆերին Ձերդ գերազանցություն տիկին Միշել Բաչելետ, Ձերդ գերազանցություն պարոն Միրոսլավ Լայչակ, 2019 թվականի մարտի 9-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում
Արցախի հարցը պատերազմով է լուծվելու. Գագիկ Մելքոնյան
Մեղրիի դասալքության դեպքը շատ վտանգավոր է. այն ալիքի նման կարող է տարածվել. ՊՆ նախկին փոխնախարարի
Պայմանագրով վաճառված մեքենան վթարի էր ենթարկվել, ապա վաճառվել
Վաճառքի գումարը գուլագարակցին չի ստացել Լոռու մարզի Գյուլագարակի բնակիչ Վանիկ Թորոսյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակը, որն ուղարկվել էր անցյալ տարվա օգոստոսին, հասել էր ՀՀ գլխավոր դատախազություն, այնտեղից էլ Լոռու մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա. Մարտիրոսյանին. «Խնդրում եմ քննարկման արդյունքների մասին հայտնել դիմումատուին» հանձնարարականով: Լոռու մարզի դատախազն էլ նամակից մեկ ամիս հետո դիմել էր
ՎՏԲ-Հայաստան Բանկը գարնանային տոների կապակցությամբ բարեգործական տոնավաճառ է կազմակերպել
ՎՏԲ-Հայաստան Բանկը գարնանային տոների կապակցությամբ բարեգործական տոնավաճառ է կազմակերպել Բանկի գլխամասային գրասենյակում` ի աջակցություն միայնակ մայրերի: Բանկի աշխատակցուհիները մեծ ոգևորությամբ մեկ ամիս շարունակ պատրաստվում էին տոնավաճառին: Տոնավաճառը կազմակերպվել է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության գործունեությանն աջակցելու նպատակով: Տոնավաճառին մասնակցեցին Բանկի աշխատակիցները, որոնք վաճառքի էին հանել իրենց ձեռքերով պատրաստված քաղցրավենիքներ, ուտեստներ, զարդեր ու զանազան իրեր: Բարեգործության նպատակն
«Հատուկ բան չկա». Ալեն Սիմոնյանը` Արցախ մեկնած պատգամավորների մասին
Եթե անգամ նախապես որոշված բան չկա, կարծում եմ` դա միայն դրական ազդեցություն կունենա։
Նարինե Դիլբարյան. Փաշինյանը պետք է հասկանա, որ որպես միակ հպարտ քաղաքացի բանակցությունների գնալն արդյունավետ չէ. «Ա1+»
Վերլուծաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ իշխանությունները շատ են կենտրոնացել ներքին հարցերի վրա և Փաշինյանը պետք է հասկանա, որ որպես միակ հպարտ քաղաքացի բանակցությունների գնալն արդյունավետ չէ։ Քաղաքագետ Սեդրակյանը կարծում է, որ Արցախյան հիմնահարցի հետ կապված, նույնիսկ եթե Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, վերջինները ամբողջական տեղեկատվություն չեն տա այս հարցով։ Վերլուծաբաններն
«Կուզեի, որ մեր իշխանությունները մի քիչ սիրեին արվեստագետներին»
Հարցազրույց երիտասարդ դերասան Դավիթ Աբրահամյանի հետ – Դուք «Առավոտին» հանդիպած առաջին ուսանող դերասանն եք, որի «+ 1» մոնոներկայացումը Համազգային թատրոնում մարտին կայացած պրեմիերայից հետո թատրոնի ղեկավարությունը մտադիր է «ամրագրել» խաղացանկում: Այդ առիթով մեզ հետ զրուցած մեկ-երկու մասնագետներն էլ չհիշեցին որեւէ ուսանողի, որի աշխատանքը նման գնահատականի է արժանացել: – Ըստ Եվգենի Գրիշկովեցի «+ 1» պիեսն իմ
Այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք. Էլինար Վարդանյան
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ձևակերպմամբ՝ փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը աշխատանքից ազատվեցին քաղաքական որոշման արդյունքում։ Ըստ նախարարի՝ նրանց աշխատանքից գոհ և բավարարված են, և վերջիններս բարձր մասնագիտացում ունեն, բայց կառավարության քաղաքական որոշման արդյունքում նրանք ազատվեցին։ Միանգամից մի քանի հարց է առաջանում. այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք, Ձեր քաղաքական որոշումների
Ընտանեկան բռնության զոհերի ապաստարանը պարտադիր պետք է ունենա հոգեբան, սոցիալական աշխատող և անվտանգության աշխատող. կառավարությունը սահմանել է պահանջները
Այս պահանջները պարտադիր կլինեն այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող բոլոր ապաստարանների համար՝ անկախ այն հանգամանքից, թե ում ֆինանսական աջակցությամբ կկառուցվի այն՝ պետական, թե միջազգային կամ հասարակական կազմակերպությունների:
Լուիզա Ներսիսյան. Ժամանցից պահանջել կոթող կամ դաստիարակող բնույթի ծրագրեր՝ սխալ մոտեցում է։ Ընտրության հարց է, ում դուր չի գալիս, կարող է չնայել. «Հայկական ժամանակ»
Վումնս քլաբը զվարճանքի, ժամանցի դրսեւորում է, եւ այդ հաղորդաշարից պահանջել խորիմաստ մտքեր՝ կարծում եմ, սխալ է։ Դրա համար գոյություն ունեն այլ արվեստի օջախներ, այլ հաղորդաշարեր, այլ ծրագրեր, որտեղ կարելի է փնտրել խորիմաստ, բարձր արժեքի եւ բարձր մշակույթի տարրեր։
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապես հիշեցնում ենք դրանց մասին և ՀՈՐԴՈՐՈՒՄ խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները. 1. ամբիցիոզ – հավակնոտ 2. ասոցացնել – զուգորդել 3. արգումենտ – փաստարկ 4. բլոկադա – շրջափակում, պաշարում 5. դեդլայն – վերջնաժամկետ
Շատ կարևոր է նաև, որ իշխանությունը հանդես գա հստակ ուղերձով` ցանկացած նման դրսևորում բանակում անընդունելի է և խստագույնս կպատժվի. «Իրատես»
Կարեն Վրթանեսյանը խնդիրը դիտարկեց նաև մեկ այլ հարթությունում. տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ հետևողականորեն աշխատել են բանակը, սպայական կազմը վարկաբեկելու ուղղությամբ, ինչն այսօր իր լեղի պտուղներն է տալիս։
«Մենք ընտրում ենք մարդկանց, որոնք ուզում են իրապես զբաղվել գիտությամբ»
Ասում է Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի երիտասարդ տնօրենը: Այս տարվա փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ղազանչյանը: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ գիտությունը մեծ տեղ է գրավում ՀՀ զարգացման հեռանկարում. «Մենք չենք կարող անտեսել գիտությունը, բնականաբար, պետք է
ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը. «Հայկական ժամանակ»
Տոնոյանի առաջարկած փոփոխությունը, ըստ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի, դրական ազդեցություն կարող է ունենալ։
Արմեն Խաչատրյան. Մենք կանխատեսում ենք, որ 20-30 տոկոս կնվազի զոհերի թիվը այս համակարգի ներդրմամբ. «Ժողովուրդ»
Ես վստահ եմ, որ դրական ներգործություն է ունենալու այս համակարգի կիրառումը երթեւեկության ոլորտում՝ նախ՝ միջազգային փորձը կա, իսկ երկրորդն էլ՝ այս համակարգի կիրառման հետեւանքով, այսպես ասած, չարամիտ իրավախախտում կատարողները արդեն վտանգի տակ են դնում իրենց վարորդական իրավունքը։
Անցյալ տարվա ապրիլի վերջին Նիկոլ Փաշինյանին աջակցում էր հասարակության գրեթե 100 տոկոսը, եւ ակնհայտ է, որ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժն այսօր նույն ծավալի աջակցություն չունեն. «Հայկական ժամանակ»
Գուցե ոմանք հիասթափվել են, երբ պարզվել է, որ «ստվերի դեմ պայքար» գեղեցիկ բառակապակցությունն իրականում ենթադրում է, որ բոլորը (եւ ոչ թե միայն օլիգարխները) պիտի հարկեր վճարեն, որ պետական ապարատի ուռճացման դեմ պայքարը նաեւ կրճատումներ է ենթադրում (ո՞ւմ մտքով կանցներ), ուրիշները գուցե կցանկանային ավելի շատ մարդկանց տեսնել ճաղերի ետեւում կամ «պատերին ծեփված», ու հիմա դժգոհ են, բայց բոլոր դեպքերում՝ խոսքը ոչ թե արմատական փոփոխություններ անել-չանելու, այլ այդ փոփոխությունների ձեւերի մասին է:
Նազենի Ղարիբյանը աշխատանքից ազատել է Կոնստանտին Օրբելյանին
Aravot.am-ը նախարարի պարտականությունների կատարողի օգնական Սահականուշ Պողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Կոնստանտին Օրբելյանը: Նա ասաց, որ պատճառի մասին կտեղեկացնեն մեկ ժամ հետո:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Հանրապետության տարածքում` Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան,
«Չես կարող Սուրբ Պատարագի մեղեդին երգել, եթե դրա մեջ չես դրել աղոթք, կանչ, զղջում, խնդրանք»
Վարուժան սարկավագ Մարգարյանը երգիչ-խմբավար է, դպրապետ, «Լավագույն հոգեւոր երգեր կատարող»-ի տիտղոսակիր: Վարուժան Մարգարյանն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Խմբավարություն ու ջութակ» եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Մեներգեցողություն» բաժինները: Իր ծառայության 25 տարիներին մեծ ավանդ է ունեցել հայ հոգեւոր երաժշտության տարածման եւ մշակման գործում՝ Հայաստանում խմբավարելով եւ մեներգելով «Նարեկ» (արական երգչախումբ, ղեկ՝. Մ.
Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակի «մոտենալու» մասին Արմեն Աշոտյանը բարձրաձայնում է բավականին հետաքրքիր մի իրողության ֆոնին. «Ժամանակ»
Այդպիսով, հիմք կա եզրակացնելու, որ Արմեն Աշոտյանը բարձրաձայնել է Սերժ Սարգսյանի ուղերձը, հայտարարելով, թե մոտ է նրա խոսելու ժամանակը: Ինչն է հատկապես դա պայմանավորելու՝ խոսելը և հարցերին պատասխանելը, այդքան էլ պարզ չէ, սակայն պետք է նկատի առնել մի հատկանշական հանգամանք:
Առաջին անգամն է, երբ Փաշինյանը նման կտրուկ տոնայնությամբ է խոսում ԱՄՆ-ի հասցեին. «Ժողովուրդ»
ԱՄՆ հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները բավական կտրուկ էին։ «ԱՍՆ-ն շատ վաղուց հանդես է գալիս որպես «ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում։ Ես ուզում եմ Ձեզ հարց տալ եւ բոլորիս, իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական են, որեւէ մեկը չի կարող կասկածել։ Իսկ ինչպե՞ս
Վարորդները շարունակում են բողոքի ցույցը. «Կառավարությունն ու տրանսպորտի նախարարությունը մեզ արհամարհում են»
Արմավիր-Երեւան երթուղու վարորդները ցույցերը չեն դադարեցնում