Օրվա լրահոսը

Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի 2012-2018 թթ. գլխավոր տնօրենները ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Իսակովի 6 հասցեի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի տարածքում և վարչական շենքում տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքել են տարածքներ տրամադրելու

Արթուր Դավթյան. Հիմնական խնդիրներից է երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերված հափշտակված ակտիվների վերադարձման իրավաչափ մեխանիզմների ստեղծումը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է տիկին դեսպանին Հայաստանում դիվանագիտական բարձր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև բոլոր, այդ թվում նաև իրավական օգնության ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: Արթուր Դավթյանը նշել

Անչափահաս կալանավորն ինքնավնասման փորձ է կատարել․ համատեղ այց ՔԿՀ

Մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի  ներկայացուցիչները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա այց են իրականացրել ինքնավնասման փորձ կատարած անչափահաս կալանավորին։ «Աբովյան» ՔԿՀ այցն իրականացվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների հետ համատեղ ։ Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետ հոգեբանն առանձնազրույց է ունեցել

Դավիթ Պիպոյան. «Որքան ոգեւորիչ են վարչապետի ելույթները, մեկ այլ իրականություն են գործնական շփումները պետական օղակների հետ»

Պիպոյանը նշեց, որ շատ ոգևորիչ է վարչապետի հայտարարությունը, որ գիտանականները հանդես գան հայտարարություններով, սակայն օրեր առաջ կառավարության նախանիստում մերժվել է սննդի ռիսկերի գիտական կենտրոնի նշանակման հարցը՝ անհասկանալի պատճառներով:

Ավշարի դպրոցի տնօրեն. Ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում իմ հետագա պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել իմ ապագա երեխայի առողջության համար

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ,մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։ Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ դպրոցի

«ՀՀ-ում չկա հող հանձնող, իսկ Ադրբեջանում՝ Արցախը ճանաչող». Էդմոն Մարուքյան

«Բանակցություններն ու հանդիպումները պետք են: Դրանք ավելի լավ են, քան իրար վրա կրակելը»,-ասում է պատգամավորը

Բանկոմատներից հափշտակությունների դեպքերի առթիվ քննվող գործից անջատված մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին. մեղադրանք է առաջադրվել ՌԴ 20-ամյա քաղաքացուն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Մեկ մեղադրյալի՝ ՌԴ 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Ավելի

Արսեն Հախումյան. «Մեր ոտքերն ու ձեռքերը կապված են ծանրությամբ` գանձապետարան եւ Գնումների մասին օրենք»

ԳԱԱ թղթակից անդամ, Ռադիոֆիզիկայի ինստիտուտի գիտական քարտուղար, կիրառական ծրագրերի բաժնի վարիչ Արսեն Հախումյանը ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին խոսեց ռազմարդյունաբերության ոլորտի մասին, ասաց, որ այն եզակի ոլորտ է այն առումով, որ կոնկրետ խնդիրներ է դնում գիտության առաջ: Նա որոշ խնդիրներ մատնանշեց, մասնավորապես Գնումների մասին օրենքը եւ իրենց բոլոր գումարների` գանձապետարան տեղափոխելը: Գիտնականի ձեւակերպմամբ, հասկանալի է, որ

Մենք հպարտանում ենք, որ ունենք Ձեզ նման հայրենակից, ով անկեղծ հարգանք ու վստահություն է վայելում Ավստրալիայում եւ աշխարհասփյուռ հայության շրջանում. Բակո Սահակյանը՝ Գլեդիս Բերեջիկլյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ։ Ձեր բարձր պրոֆեսիոնալ եւ մարդկային որակները, գիտելիքներն

Հայկ Սահակյան. «Ջավադյանը սխալ տեղեկատվություն է տվել վարչապետին»

Գրավատների ներկայացուցիչները պնդում են՝ ԿԲ-ի նախագահն ու կառավարությունը գրավատներին ուզում են շուկայից դուրս մղել

Հորդորում ենք «պետության կարգավորիչ ֆունկցիան իրենց ուսերի վրա վերցրած անձանց» պետական կառավարմանը մասնակցել ՀՀ սահմանադրության շրջանակներում. Լիդիանը՝ Թեհմինե Ենոքյանին

«Լիդիան Արմենիայի» իրավաբան Խորեն Նասիբյանը անդրադարձել է օրերս տարածված հերթական ապատեղեկատվությանը: «Օրերս ֆեյսբուքյան օգտատերերի և մի քանի լրատվամիջոցների կողմից հրապարակվել է մի ակտիվիստի կողմից տարածված «Լիդիան Արմենիա» ընկերության և վերջինիս աշխատակիցների վերաբերյալ հերթական ապատեղեկատվությունը, որով հեղինակը մասնավորապես նշել է, թե իբր ընկերության աշխատակիցները իրեն գաղտնի լուսանկարել են և «հավաքագրել իր կյանքին վերաբերող անձնական տվյալներ»: Այս

«Նախագահը պետք է 2-րդ անգամ պնդեր Վահե Գրիգորյանի թեկնածությունը». Նիկոլայ Բաղդասարյան

Իսկ թե ինչպես է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցությունը, պատգամավորը նախընտրեց չպատասխանել խմբակցության փոխարեն

Հայաստանից 2 ծրագիր ճանաչվել է Հորիզոն-2020 Թվինինգ ծրագրի հաղթող

2016թ. մայիսի 19-ին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Համաձայնագիրը Հայաստանին թույլ տվեց առավել ընդլայնել Եվրոպական միության հետ համագործակցությունը՝ հաջողակ ու արդիական տնտեսությունների համար կենսական նշանակություն ունեցող հետազոտությունների և նորարարության ուղղություններով: Եվ եթե մինչ այդ Հայաստանը մասնակցել էր Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում, այսինքն՝ Հայաստանի

Փորձագետները պնդում են բանակում անանուն ազդարարման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը

«Հեղափոխությունից հետո բանակում ոչինչ չի փոխվել». Ժաննա Ալեքսանյան

Վարչապետը ներկա է գտնվել պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարանի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ: Տեղեկացվել է, որ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ

Գյումրիում քիչ առաջ երկու կանայք են ձերբակալվել․ նրանից մեկը տնօրեն է

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ ձերբակալել են Գյումրու «Գծի հետև» թաղամասում գտնվող թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանին ու գործավարուհուն։ Այս մասին Aravot.am-ին հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ «ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձեռք բերած արդյունքների հիման վրա հարուցված քրեական գործի

Նիկոլ Փաշինյան. Ցավոք, մեր այսօրվա գիտական համակարգը որոշակիորեն, ոչ ամբողջությամբ կտրված է բուհական համակարգից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, որը նվիրված էր ԳԱԱ 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները: Նա անդրադարձել է 2018թ. միջազգային համագործակցության շրջանակում, գիտական կադրերի պատրաստման և միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցության, գիտական

«Սա եզակի դեպք է. պարկուճները փոխելը հանցագործություն է». պատգամավորը՝ Մարտի 1-ի մասին

«Եթե պարկուճները փոխվել են, ուրեմն պարզ է եղել, թե ով է կրակել: Այլ տրամաբանական պատճառաբանություն չկա

Facebook-ը հեռացրել է Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 1907 էջ

Հեռացված էջերի մասին տվյալները փոխանցվել են իրավապահ մարմիններին, ասվում է հայտարարության մեջ:

Պավել Ավետիսյանը` ՀՀ վարչապետին. «Մետաքսի ճանապարհը ներկայացնելու շատ լավ բազա ունենք»

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ նշեց, որ անցյալ տարի ԱՄՆ-ում տեղի է ունեցավ Ժողովրդական կյանքի փառատոն, որն ունեցել է 800.000 այցելու: Այդ փառատոնին ներկայացվել են նաեւ Հայաստանի մշակույթը, ավանդույթները, սովորույթները: Գիտնականն ասաց, որ փառատոնի արդյունքները, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը, կարելի է Հայաստանում էլ ներկայացնել: «Հյուսիս-հարավ ճանապարհի

«Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ Քաղաքացու օր չլինի». Էդմոն Մարուքյան

«Մենք կռիվ ենք տալիս, որ մարդկանց կյանքը լավանա»,-ասում է ԼՀԿ ղեկավարը

Ղըրղզստանը կողմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակմանը

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղը կունենա «անգամ եթե մինչև աշուն կողմերը միասնական որոշման չհանգեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում»:

«Արտաշես Գեղամյանի հոդվածը մի քիչ փոխել, բերել էր». պատգամավորները պատմում են ուսանողների զավեշտալի պլագիատները

Զոլյանի խոսքով՝ «Մի անգամ ինձ աշխատանք են բերել, որտեղ այսպիսի խոսքեր կային՝ «երբ ես դասավանդում էի Հարվարդում, ես ունեի մի չինացի ուսանող»: Ես ուսանողին հարցնում եմ՝ դուք ե՞րբ եք Հարվարդն ավարտել, ինքը չէր հասկանում, որովհետեւ չէր էլ կարդացել: Ասում եմ՝ դուք գրել եք, որ չինացի ուսանող եք ունեցել: Նա զարմացավ, որ դրա համար պետք է ցածր գնահատական ստանա»:

Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում՝ ցույց տալով, թե իբր Սանիթեքին պատժում է. Ռուսլան Բաղդասարյան

Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Սանիթեքի գործունեությունը բաղկացած է երկու մասից՝ աղբահանություն և սանմաքրում։ Սանմաքրումը (փողոցների, ձյան մաքրում) ամենադժվար, քիչ ֆինանսավորվող և շատ ծախսեր պահանջող մասն է։ Այսինքն, երբ քաղաքապետը հայտարարում է, որ Սանիթեքի ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, Սանիթեքը դրանից միայն ուրախանում է։ Եվ եթե Երևանը դառնա սանմաքրում իրականացնող օպերատոր, այդ ֆինանսները դուրս

ԿԳ նախարարը ԵՊՀ-ում դեգրադացիա ու հետընթաց է տեսնում

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Գիտությունների ազգային ակադեմիայում խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության մասին, որտեղ ասվում էր, թե ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորները տեղ չունեն նոր Հայաստանում, ասաց. «Այն արձագանքները, որ եղան մամուլում, շատ հստակ նշված է, թե ում մասին է խոսքը»: Նաեւ հատուկ ընդգծեց, որ բուհի խորհուրդն է նման հարցեր լուծողը եւ նախարարությունը

«Իրենք փորձում են քեզ ոչնչացնել որպես կին, որ դու հայ կին չես, լավ մայր չես, փորձում են կպնել ընտանիքիդ». Լարա Ահարոնյան

Ըստ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի՝ այն բոլոր թիրախավորումները, որոնք կատարվում են իրավապահների նկատմամբ, միտված են ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության պրոցեսը կանխելուն:

«Հարց չկա, էջը՝ 500 դրամ». Ի՞նչ է եղել, երբ պատգամավոր Վարդանյանը ուսանողի ձայնով զանգել է ու իր համար կուրսային պատվիրել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը իր ելույթում ասաց, որ քննարկման ընթացքում՝ մոտ 20 րոպե առաջ kursayin.am կայքի համարներով զանգել է ու ուսանողի վախվորած ձայնով խնդրել է, որ իր համար կուրսային գրեն Սահմանադրական իրավունքի վերաբերյալ. «Թեման էլ չհստակեցրին, ասեցին՝ խնդիր չկա, ձեզ ե՞րբ է պետք: Ասի՝ 10 օրից, ասեցին՝ հա, հարց չկա, էջը՝ 500 դրամ:

Բացահայտվել են անչափահասների կողմից կատարված գողության դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում անչափահասների կողմից կատարված գողության փորձի և գողության դեպքերը: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ ծնված 2002 և 2003թթ., մուտք են գործել Երևան քաղաքի Լուկաշին 3 փողոցում

«Կոռեկտ չեմ համարում զոհված մարդու վրա հղում անելը». Մարուքյանը՝ Շիրխանյանի բաց նամակի մասին

«Կարծում եմ՝ էլի հարցեր կլինեն: Օրինակ, ինչո՞ւ ենք 98թ.-ի ընտրություններից սկսում: Կարող ենք ավելի հետ գնալ: Բայց հիմա առաջնահերթ պետք է մտածել, թե ինչպես կարող ենք երկիրը տեղից շարժել, իսկ նախկին գործերով թող իրավապահները զբաղվեն»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակին, որում

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031