Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դանիական կողմը կաջակցի ՀՀ իշխանություններին ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ Փետրվարի 18–ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) եւ փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի Սոցիալ-Լիբերալ

Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել

Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

Արմեն Գեւորգյանի նկատմամբ մեղադրանքի այդ հոդվածը հանված է. Ֆելիքս Թոխյան

Ֆելիքս Թոխյանին ոչ մի իշխանություն չի կարող ճնշել

Կոնդի թաղամասի ծրագրի համար կստեղծվի աշխատանքային խումբ

Կայացել է Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Ադրբեջանական կողմը շարունակում է հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքները մերժող առավելապաշտական դիրքորոշումներով. ՀՀ ԱԳ նախարար

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում. Գեւորգ Բաբայանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. «Փաստինֆո»

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։ «Երևանի քաղաքապետարանից գրություն է ստացվել, ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին Ոստիկանությունից։ Հարցին ի պատասխան, թե ի՞նչ խախտումների վերաբերյալ է գրություն ստացվել, Ոստիկանությունից ասացին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա

Կարելի է հնարավոր դարձնել նաև այլ երկրներում գտնվողների համար․ Սոնա Այվազյանը՝ արտերկրից քվեարկության մասին. «Ա1+» (Տեսանյութ)

«Միջազգային կառույցների կողմից սահմանված ստանդարտներն, ընդհանուր առմամբ միտված են երաշխավորելու ընտրողների հիմնարար իրավունքները»,- «Արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։ Ըստ Այվազյանի՝ միևնույն ժամանակ այս իրավունքների ապահովումը ենթադրում է, որ պետք է լինեն ընկալելի և կայուն կանոններ, որոնք պետք է բացառեն կասկածները որևէ մանիպուլյացիայի

Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը

Հանրապետության նախագահը 2020 թվականի փետրվարի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: Փոփոխություններն ընդունելով՝ օրենսդիրը կարգավորել է այնպիսի հարաբերություններ, որոնք տարածված չեն մեր հասարակությունում, բայց կարող են ունենալ եզակի բացասական դրսևորումներ և վերաբերում են անձանց նեղ շրջանակում ձևավորվող հարաբերություններին:

Սամսոն Գրիգորյան. «Այն տնտեսվարողները, որոնք մաքուր դաշտում էին աշխատում՝ կգնան ստվեր»

Մինչեւ 115 մլն շրջանառություն ունեցող ձեռներեցներից շատերը դժգոհություններ են հայտնում ՀԴՄ կտրոնների վրա ԱՏԳ ծածկագրերի տպագրման պարտադիր պահանջից: Բանն այն է, որ շրջանառության հարկման շեմը, երբ 58,3 մլն դրամից կառավարությունը բարձրացրեց 115 մլն, հաշվի չի առել փոքր բիզնեսի հնարավորությունները եւ չեն վերանայել ԱՏԳ ծածկագրերի պարտադիր պահանջը: Aravot.am-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանն

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով ապացույցները բավարար է համարում

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի գործը քննող ՀՔԾ-ն հաղորդում է, որ քննչական ծառայությունը Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրեական գործով ձեռքբերված ապացույցները բավարար է համարել՝ գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար։ Այս մասին տեղյակ է պահվել տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթանալու համար։

Ավարտվել է Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ 2019 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, 2012թ. սեպտեմբերից մինչև 2016թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում

Արմեն Սարգսյանն ու Լին Թրեյսին քննարկել են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման շուրջ փոխգործակցության հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՊՆ

«Այս հանդիպումը երկու կողմի համար էլ շոու էր». ադրբեջանագետը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ձևաչափից արդյունավետություն ակնկալել չարժեր, քանի որ բանակցային գործընթացին վերաբերող որևէ կետի անդրադարձ չեղավ: Այս մասին փետրվարի 18-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Նրա խոսքով՝ այնտեղ հնչած մի շարք թեզեր հանրության համար հասկանալի չէին: Ըստ ադրբեջանագետի՝ առաջին ուշագրավ պահը Փաշինյանի նոր թեզի ներմուծումն էր ՝ միկրո

Փաշինյանը կարևորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ երկկողմ փոխգործակցությունը կրում

ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ծննդյան տարեդարձի առթիվ

ՀՀ Նախագահը՝ Արամ Աբրահամյանի մասին. «Ձեր հեղինակած հոդվածներում և Ձեր վարած հեռուստատեսային հաղորդումներում ձևավորվում է տեղեկատվական մի միջավայր, որտեղ կարևոր է ոչ միայն ազատ գործելու և արտահայտվելու հնարավորություն ունենալը, այլև այն չչարաշահելը»:

«Ես հպարտ եմ, որ իմ նախկին ուսանողն այսօր ԱԺ նախագահ է». Ֆելիքս Թոխյան

Իմ ուսանողը հրավիրում է զրույցի, սուրճ խմելու՝ դա համարվում է ճնշո՞ւմ: Դե հաշվեք՝ ճնշել է: Բայց չի ստացվել:

Մեղրիի մաքսակետում անձնական զննության ենթարկելով Իրանի  քաղաքացուն հայտնաբերել են 600գ «մարիխուանա» և 500գ «ափիոն» տեսակի թմրանյութ. կանխվել է մաքսանենգության հերթական փորձը

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց:

«Այո»-ի քարոզարշավը կսկսվի փետրվարի վերջին. Վահագն Հովակիմյան

Ռուբեն Մելիքյանը`«Ոչ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ

Հաագայի վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի գործով

Հաագայի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել հօգուտ ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին երեք բաժնետերերի: Դատարանի վճռի համաձայն՝ Ռուսաստանը պետք է որպես փոխհատուցում վճարի 50 միլիարդ դոլար: Այսպիսով, Հաագայի դատարանը չեղարկել է շրջանային դատարանի որոշումը, որը Ռուսաստանին ազատել էր 50 միլիարդ դոլար վճարելու պարտավորությունից: ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը (Yukos Universal Limited, Hulley Enterprises Limited и Veteran Petroleum Limited) Ռուսաստանի

«Փաշինյանի ֆեյսբուքյան էջը Խորհրդային Միության «Պրավդա»-ն կամ «Իզվեստիա»-ն է հիշեցնում»․ քաղաքագետ

Ինքը՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և նախկին գլխավոր խմբագիր՝ վերլուծի ընդդիմադիր դիքերից, թե ինչ իրավիճակ է․ 45 օրվա մեջ 13 զոհը աղետ է մեզ համար»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Հանձնարարվել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ մահվան ելքով դեպքերի վերաբերյալ քննվող քրգործերի նախաքննության օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու ուղղությամբ

Վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով խորհրդակցություն՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում

Ֆելիքս Թոխյանը հուշեց, թե ՍԴ-ին ինչում կարելի է «մեղադրել»

Մենք, օրինակ, լրատվամիջոցներին փրկել ենք սնանկացումից: Այդ որոշման նախագծի վրա ես էլ եմ աշխատել, երբ համապատասխան օրենսդրությամբ շատ բարձր տուգանքներ ու վճարներ կար:

ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել

Էլեկտրոնային վիճակահանությամբ քարոզչության կողմերի միջև բաշխվել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը։

Պաշտպան. «Սերգո Կարապետյանը պնդել է, Բարսեղ Բեգլարյանը` հերքել»

Նիկոլայ Հակոբյանը մասնավորապես ընդգծեց, որ Բարսեղ Բեգլարյանի ու Սերժ Սարգսյանի գործի հիմքում բացառապես Սերգո Կարապետյանի ցուցմունքն է:

Թուրք մարզիկին հաղթած Գևորգ Ղարիբյանի հետ Արարատի մարզպետը քննարկել է նաև ոլորտում առկա խնդիրները՝ վստահեցնելով, որ պատրաստակամ են աջակցել մարզում սպորտի զարգացմանը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Գևորգ Ղարիբյանին, ով Արարատի մարզի Խաչփար համայնքից է: Մարզպետը պատվոգիր է հանձնել մարզիկին, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նման կարևոր հաղթանակի համար: Գարիկ Սարգսյանը չեմպիոնի հետ քննարկել է նաև ոլորտում առկա խնդիրները՝ վստահեցնելով, որ մարզային իշխանությունները միշտ պատրաստակամ են աջակցել մարզում սպորտի զարգացմանն

Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ

Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով: Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից. հետվճար (քեշբեք) ավելի քան

Ֆելիքս Թոխյան. «Այն բոլոր որոշումների տակ, որ վերջին 20 տարում ստորագրել եմ ՍԴ-ում, այսօր էլ կստորագրեմ»

Թե ինչի են մեր վրա բարդում, ուզում մեզ քավության նոխազ սարքել, գնացեք՝ իրենց հարցրեք:

Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի  հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ և նշանակումներ: Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 11-ի հրամանով՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ:

Հայաստանյան մի շարք ցանցային ԶԼՄ-ների արգելափակումները Ռուսաստանի տարածքում շարունակվում են

Զավեշտն այն է, սակայն, որ ոչ մի հայկական լրատվամիջոց, որի հանդեպ կիրառվել է պատժամիջոց «Ռոսկոմնադզոր»-ի կողմից, տեղյակ չի եղել, որ իր գործով Ռուսաստանում դատ է ընթացել (եթե իհարկե ընթացել է) ու որոշում է կայացվել արգելափակման մասին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031