Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Ավետիսյանը` ՀՀ վարչապետին. «Մետաքսի ճանապարհը ներկայացնելու շատ լավ բազա ունենք»

Մարտ 26,2019 15:15

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ նշեց, որ անցյալ տարի ԱՄՆ-ում տեղի է ունեցավ Ժողովրդական կյանքի փառատոն, որն ունեցել է 800.000 այցելու: Այդ փառատոնին ներկայացվել են նաեւ Հայաստանի մշակույթը, ավանդույթները, սովորույթները: Գիտնականն ասաց, որ փառատոնի արդյունքները, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը, կարելի է Հայաստանում էլ ներկայացնել:

«Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքում մի շարք հուշարձաններ են հայտնաբերվել, նրանք Մետաքսի ճանապարհին Հարավից-Հյուսիս ճյուղավորման վրա են: Այսինքն` Մետաքսի ճանապարհը զբոսաշրջիկներին ներկայացնելու առումով շատ լավ բազա ունենք»,-ասաց պարոն Ավետիսյանը:

Գիտնականը վարչապետին առաջարկեց զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների եւ իրենց ինստիտուտի հետ քննարկել թեման, ինչը նրա համոզմամբ, շատ լուրջ արդյունք կարող է տալ:

Վարչապետին դուր եկավ Պավել Ավետիսյանի առաջարկը, նա ԳԱԱ մյուս ինստիտուտներին էլ կոչ արեց նման կերպ վարվել, եւ իրենց գործունեությունը կապել տնտեսության հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031