Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. Չեմ պատրաստվում զոհաբերել իմ ընկերներից կամ ծանոթներից որեւէ մեկին հենց միայն այն պատճառով, որ այս պահին տվյալ անձը իշխանությունների համար ցանկալի դեմք չի. «Հայկական ժամանակ»

Հերքում եմ բոլոր այն խոսակցությունները, թե մեր Ակումբի գործունեությունը ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի կամ նրան մոտ կանգնած որեւէ այլ կառույցի կողմից։ Դա փաստ է։

Հայկական գինիների մրցարշավը «PRODEXPO-2020»-ին

«ProdExpo-2020» միջազգային ցուցահանդեսին «Armenia Wine» ընկերությունը մրցութային ժյուրիի որոշմամբ պարգևատրվել է մեկ ոսկե և երկու արծաթե մեդալներով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 14-ին ավարտվեց «ProdExpo-2020» սննդարդյունաբերության 27-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում շուրջ 2600 արտադրող 70 երկրներից: Միջազգային այս խոշորագույն ցուցահանդեսը գործընկերներ ձեռքբերելու, ոլորտի հիմնախնդիրները քննարկելու, նոր շուկաներ գրավելու և արտադրանքը սպառողին ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է:

Հիմա քանդված ճանապարհներ չկա՞ն: Թե նախորդ 28 տարիներում բան չի կառուցվել. «Այլընտրանքային նախագծեր»

Ո՞րն էր այդ պաստառի անհրաժեշտությունը։ Ինչու՝ սուտ և ինչու՝ ցածրորակ քայլեր։

ՀՀ-ում չորրորդ բջջային օպերատոր ծրագրի իրականացմանը խոչընդոտում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. «Հայկական ժամանակ»

Շուրջ մեկուկես տարի է՝ Հայաստանում օդում կախված է մնացել 200 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը։ Այս ծրագրով նախատեսվում է ստեղծել ՀՀ-ում չորրորդ բջջային օպերատոր։ Մասնավորապես «Ա Տելեկոմ» ընկերությունը 2018 թվականի դեկտեմբերին դիմել էր կառավարություն ՝ ցանկության հայտնելով ՀՀ-ում կառուցել չորրորդ բջջային օպերատոր, տվյալների պահպանման խոշոր կենտրոն, հեռուստատեսության հեռարձակման մասնավոր ընկերություն եւ Արցախում 2-րդ օպերատոր։ Ընկերությունը նախատեսում

Մյունխենի ռուսական գաղտնազերծումը

Սկիզբը՝  այստեղ Ալիեւը մերժում է հայկական բոլոր թեզերը Մյունխենյան քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ադրբեջանի նախագահի որոշ մեղադրանքներին: «Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիեւն այդքան հեռու չգնար պատմության գիրկը: Քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում չկար որեւէ պետություն, որը կանվանվեր

Նազենի Ղարիբյանը շատ վատ է վերաբերվում այն փաստին, որ Օրբելյանը կրկին օպերային թատրոնի տնօրեն է. «Ժողովուրդ»

Առկա է կողմնապահ վերաբերմունք, որի հետեւում գուցե ուրիշ հաշիվներ, խնդիրներ, գործակցություններ կան, որոնց մասին մենք չգիտենք։ Եթե օրենքին հակառակ կարելի է պաշտոնավարել, թող Օրբելյանը պաշտոնավարի, ի՞նչ ասեմ…

Գագիկ Ղազինյան. Ռեկտորի պաշտոնակատարի ցանկությունն այն էր, որ ԵՊՀ-ն ընդհանրապես դիրքորոշում չարտահայտի կամ առնվազն լոյալ, դրական կարծիք ձեւավորի. «Հրապարակ»

Իհարկե, երբ արդեն նախագիծը վերջնական տարբերակով պատրաստ էր, նա ինձ առաջարկեց հանել կարծիքի երկրորդ կետը, որը վերաբերում էր նախագծի հիմնավորվածությանը։ Ի՞նչն էր ազդել նրա վերաբերմունքի վրա այդ մի քանի օրվա ընթացքում, չեմ կարող ասել։

Սա մեր բոլորիս հաղթանակն է և մենք մեծ հպարտությամբ հիշում ենք հայ ժողովրդի անուրանալի դերակատարումը. միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին

Սույն թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին: «Սա մեր բոլորիս հաղթանակն է և մենք մեծ հպարտությամբ հիշում ենք հայ ժողովրդի անուրանալի դերակատարումը այդ հերոսական հաղթանակի կերտման գործում։ Չմոռանանք, որ հայ ժողովուրդը Մեծ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին՝ Խորհրդային Միության

Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն»

18 տարի առաջ Վահրամ Մաթևոսյանը Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ընտանիքի հետ սկսեց «Մաթևոսյան Վայն» գինիների արտադրությունը։ Սկզբում գինեգործությունը հոբբի էր. գինիները Մաթևոսյանները պատրաստում էին ընկերների համար: Հետո կառուցեցին գինու գործարանն ու հայր ու որդի սկսեցին զբաղվել գինիների արտադրությամբ. հիմնվեց ընտանեկան բիզնես: Վահրամ Մաթևոսյանի որդին՝ Վազգենը, հիշում է՝ նոր էր վերադարձել զինվորական ծառայությունից, երբ հայրը սկսեց

Տիգրան Կարապետյան. «Ճնշումներ չեն լինելու, դրա ժամանակներն անցել են, մենք արդեն ապացուցել ենք, որ մենք նման քայլերի չենք գնում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած այն հանգամանքին, որ արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը, բայց հայրենի իշխանությունները ծրագիր չունեն, թե ինչ են անելու, երբ, որտեղ եւ, ամենակարեւորը, ինչպես։ Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս տարածքներ են փնտրվում, որպեսզի շտաբներ հիմնեն, դրանց ղեկավարներ նշանակեն ու, հատկապես, այդ ամենը իրականացնեն մարզերում, քանի որ Երեւանի

Դանիայի թագուհին եւ Արարատ Միրզոյանը կարեւորել են Հայոց ցեղասպանության օրերին դանիացի միսիոներների դերակատարությունը հայերի փրկության գործում, ինչն ընդհանուր հոգեւոր կապ է ստեղծել երկու ժողովուրդների միջեւ

Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվարի 18-ին այցելել է Ամալիենբորգի թագավորական պալատ եւ առանձնազրույց ունեցել Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է

Այ տղա Պողոս, դու դատավորներին գործից հանել ես, դու էլ բարի եղիր նշանակել. «Հրապարակ»

Առջեւում պատմական հանրաքվեն է։ Եթե արտակարգ որեւէ բան չպատահի, այն տեղի կունենա ապրիլի 5-ին՝ Մեծ պահքի շրջանում, Զատկի մոտերքը։ Ինչպես տեսնում եք՝ ժամանակը խիստ տրամադրող է ՍԴ մի քանի դատավորի հարց լուծելու համար։ Ո՞րն է հանրաքվեի պատմականության գրավականը։ Միանգամից ասեմ, որ սա առաջին դեպքն է մարդկության պատմության մեջ, որ ժողովրդին են թողել ՍԴ նախագահ պաշտոնանկ

Եթե մի քաղաքական մեծամասնության կազմած դատարանին պետք է փոխարինի մեկ այլ քաղաքական մեծամասնության ձևավորած դատարանը, հանրությունը կստանա խաբկանք. «Ժամանակ»

ՍԴ դատարանակազմի շուրջ հանրաքվեի գործընթացի մեկնարկին մի բան անկասկած է և պետք է արձանագրել շատ պարզ, որ հարցը, որը դրված է հանրային դատին, որևէ առանցքային անմիջական կապ չունի հանրության կողմից անկախ արդարադատության հարցի լուծման հետ: Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը ներկայացված չէ արդարադատական անկախ համակարգի վերաբերյալ կոնցեպտուալ պատկերացումը կամ այլ կերպ ասած՝ դատաիրավական ռեֆորմն

Դանակահարություն` Երևանում. «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքից 2 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի Նոր Հաճն

Դեսպանը Արմեն Սարգսյանին է փոխանցել Սի Ծինփինի նամակը, որով վերջինս իր երախտագիտությունն է հայտնել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում ՀՀ աջակցություն համար

Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Դեսպանը նախագահ Սարգսյանին է փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի նամակը, որով վերջինս իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ նշելով, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության, երկու

Չճանաչված պետությունների կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթության ոլորտում. Միքայել Մելքումյան

Ս.թ.փետրվարի 17-18-ը Նյու Յորքում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության եւ կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը։ Կրթությունը՝ հանուն խաղաղության և ժողովրդավարության. ակտիվ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն. Լարսում կա կուտակված 250 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի է: Լարսի

Վերացական «ժողովուրդը» եւ կոնկրետ քաղաքացիները

Բանակում սպանությունները, ինքնասպանությունները եւ դժբախտ պատահարները մեկնաբանելիս՝ իշխանության երկրպագուներն ընկնում են դավադրապաշտական տեսությունների գիրկը եւ վարկած են առաջ քաշում, որ դա դեռեւս վերջնականապես չջախջախված նախկին իշխանության բեկորների սաբոտաժն է: Այդ բազմամարդ խումբը վարկած է առաջ քաշում, որ միջադեպերի անմիջական պատասխանատուն են Քոչարյանը կամ ՀՀԿ-ն: Իշխանության հակառակորդներն էլ ամեն ինչ ցանկանում են բարդել Փաշինյանի վրա եւ

ԱՍԵԿՈՍԵ

Անկախությունից ի վեր պետություն կերտելու մտահոգություն չենք ունեցել. իշխանությանը տիրելու մտահոգություն ենք ունեցել: ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ  

ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին կգործուղեն Ղարաբաղ՝ ընտրություններին հետեւելու

Ֆրանք Փալոնն իր կողմից ավելացնում է. շատ կարեւոր է ողջ աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարություն է հաստատված:

Վերջապես, 105 տարի անց, Սիրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Սիրիայի ժողովուրդն առաջինն է իմացել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից տասնյակ հազարավոր հայեր արտաքսվել են սիրիական անապատի մահվան դաշտերը։ Տեղի արաբները մեծ թվով հայ որբեր են որդեգրել՝ նրանց մեծացնելով որպես իրենց երեխաներ: Հալեպում, Ռաքքայում, Դեյր Զորում, Դամասկոսում և այլուր տեղի բնակիչները

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը

Երեւանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։ Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ժ/պ պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը»:

Ոստիկանությունում խոշտանգված քաղաքացին առանձնակի դաժանությամբ սպանել է 80 ամյա հարեւանուհուն

Մերժում ստանալով՝ առանձին դաժանությամբ ոտքերով, ձեռքերով և դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա  գլխին և մարմնի տարբեր մասերին, այնուհետև նրան քաշելով տարել է նախասենյակ, ապա հյուրասենյակ, որտեղ շարունակել է առանձին դաժանությամբ ոտքերով, ձեռքերով ու դանակով հարվածներ հասցնել տուժողին:

ՍԴ-ն բացարձակապես հանրային վստահություն ունենալու անհրաժեշտություն չունի․ Վարդան Այվազյան. «Ա1+» (Տեսանյութ)

«Ինչ վերաբերում է «Այո» և «Ոչ»-ի քարոզարշավին, ապա ես ինքս, որպես երկրի քաղաքացի, որևէ մասնակցություն չեմ ունենալու, որովհետև այդտեղ բովանդակային որևէ քննարկում չկա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Հայոց արարման հավաք» կուսակցության համահիմնադիր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունում փոփոխություն կատարելու հանրաքվեի քարոզարշավին։ Ըստ իրավաբանի՝ քարոզարշավը ձևական բնույթ ունի, որովհետև գործադիր իշխանության և

«Ալիևի պատմական անհաջող ակնարկի ոչ փաստարկված պատասխանները դարձան դեբատի հիմնական խնդիրը». Հովհաննես Սահակյանը՝ Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպմանը նշեց. «Այս բաց, թափանցիկ ֆորմատում մենք շատ ասելիք պիտի ունենայինք, բայց ստացվեց այնպես, կարծես թե, մենք գնացել էինք բանակցությունների առանց օրակարգի  և Ալիևի պատմական անհաջող ակնարկի ոչ փաստարկված պատասխանները  դարձան դեբատի հիմնական խնդիրը»: Նա հավելեց,  երբ  Ալիևը անմեղ  գառի կեցվածքով

ԵՊԼՀ ուսանողները հանդիպել են ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանի ու Գևորգ Հակոբյանի հետ

Փետրվարի 18-ին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի մեծ դահլիճում ուսանողները հյուրընկալեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի բալետի առաջատար արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանին և հայ օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանին: Նշենք, որ Ռուբեն Մուրադյանը գործունեություն է ծավալել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Նա հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում, Իտալիայում,

Քողազերծված ծուղակ եւ Մադրիդյան սկզբունքների թաղումը

Հրապարակային եւ աղմկոտ դեբատները Մյունխենում վերջին օրերին դարձան հայկական հասարակության քննարկման առարկա, եւ խայտաբղետ գնահատականների պակաս չկար։ Ի տարբերություն ադրբեջանական հասարակության, որտեղ «առաջնորդը միշտ ճիշտ է, իսկ եթե ճիշտ չէ՝ տե՛ս կետ առաջին», բացի դրանից, «առաջնորդն ամենաիմաստունն է» ապրիորի, Հայաստանում եւ հայկական Սփյուռքում հանդիպեցինք գնահատականների լայն սպեկտրի, սկսած «ջախջախիչ հաղթանակից» մինչեւ «ջախջախիչ պարտություն», ընդ որում՝

«Քանդված տներ են, փոս ես անում, դնում ես մեջը». Սամվել Բաբայանի գործով գաղտնալսումը՝ արված նրա գրասենյակում

Հրապարակվեցին իրավապահների՝ Սամվել Բաբայանի երեւանյան գրասենյակում խոսակցությունների՝ հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ ստացված գաղտնալսումները

Գյուղի հյուրանոցը պոռնկատան են վերածել․ կալանավորվել է աշխատակցուհին․ Շիրակի դատախազի պարզաբանումը

Այսօր ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվեց  լուր՝ տեսանյութով, համաձայն որի  Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհին 2019 թվականից պարբերաբար ռեստորան է հրավիրել մարմնավաճառների և նրանցից 1000-ական դրամ վերցրել  յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելու համար։ Ընդ որում, ինչպես Ոստիկանության «Մուշ» բաժնում ցուցմունք է տվել  Գյումրու բնակչուհիներից մեկը, Մայիսյան գյուղի հյուրանոցի աշխատակցուհին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031