Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։
«Ապրանքը տներում ուղղակի «վարի է գնում». «Իմ քայլի» պատգամավորը զանգել է գյուղեր ու ճշտել՝ վարչապետի ասած դեֆիցիտը կա՞, թե՞ չկա
Սոֆյա Հովսեփյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լսելով նույն միտքը, որ երկրում կա դեֆիցիտ այդ ապրանքների, իր աղբյուրներով ճշտումներ է արել: «Դուք շեշտեցիք, որ երկրում կա որոշակի գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ, ես զանգահարեցի Արթիկի շրջանի 5 համայնքներ եւ պարզեցի, որ այս պահին կա 2000 տոննա գազար, 1500 տոննա կարտոֆիլ, 630 տոննա բազուկ: Ընդամենը այս երեքն եմ պարզել: Եթե մենք խոսում ենք դեֆիցիտի մասին, ապա գյուղացիները տեղյակ չլինելով, որ կա պահանջարկ, իրենց ապրանքը տներում ուղղակի «վարի է գնում»:
Այնպես չէ, որ ուսանողների փոխարեն գիտական աշխատանքներ գրելը բոլորովին նոր երևույթ է. «168 ժամ»
Բայց այսօր ուսանողների զգալի մասը դժվարանում է մասնագիտական գրքեր կարդալ ռուսերենով և անգլերենով։ Հետևաբար՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատերը չեն կարող ինքնուրույն գիտական աշխատանք գրել։ Իրավիճակը կարող է բարելավվել, եթե ռեսուրսներ հատկացվեն մասնագիտական գրականությունը հայերեն թարգմանելու նպատակի համար։ Բայց հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, դժվար թե մոտակայում այդ նպատակի համար շոշափելի գումարներ հատկացվեն։
Կայանում են՝ որտեղ ուզում են
Երեւանը ավտոմեքենաներից բեռնաթափելու եւ ավտոկայանատեղերի կարգավորելու հարցը, եթե չասենք օրհասական է, ապա հրատապ է: Վերգետնյա, թե՝ ստորգետնյա կլինեն այդ կայանատեղերը, վճարովի, թե՝ անվճար, այդ խնդիրը պետք է քաղաքային իշխանությունը լուծի՝ հանրային շահերից ելնելով՝ հանրային քննարկումներով: Մեքենաներն այնքան շատ են, որ կենտրոնում կայանելու համար ազատ տեղ գտնելը, հատկապես «պիկ ժամերին», վարորդների համար բախտավորություն է: Բայց մեքենաներն
Քաղաքական որոշման արդյունքում որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց զորամասն ինքնակամ լքելու համար. «Ժողովուրդ»
Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը։ Այնուհետեւ նրանք երթ էին արել՝ իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին, խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է։
«Եկեք փակենք մեր բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի բոլոր պաշարները». Փաշինյանի կատակը՝ Իրանի հետ համաձայնագրից դժգոհողներին
Վարչապետը պատասխանեց. «Երբ ասում ենք ազատ առեւտրի համաձայնագիր, այդ համաձայնագիրը ոչ միայն նրա մասին է,որ Իրանից պետք է ներմուծեն Հայաստան, այլ նրա մասին է, որ Հայաստանից կարող են արտահանել Իրան: Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ 3 մլն-անոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80 մլն շուկայի հետ եւ մեր մոտ առաջին ռեակցիան հետեւյալն է՝ իսկ կարո՞ղ է մեր մոտ կարտոֆիլ բերեն, մեր կարտոֆիլի գինն էժանանա»:
Որ «Ալեքս Հոլդինգի» մասնակցությունը շաքարավազի շուկայում նվազել է, գուցե և իրականում այդպես է։ Բայց դա դեռ չի նշանակում, որ պակասել է Սամվել Ալեքսանյանի մասնակցությունը. «168 ժամ»
Ոչ վաղ անցյալում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց որոշ կարևոր ապրանքային շուկաներում գերիշխողների դիրքերի թուլացման մասին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր այնպիսի հայտնի ընկերություններին, ինչպիսին են՝ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը», Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպը» և Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը»։ Հանձնաժողովի դիտարկումներով՝ շաքարավազի, բանանի, ալյուրի, վառելանյութի շուկաներում ավելացել է մասնակիցների քանակը՝ հանգեցնելով գերիշխող տնտեսվարողների մասնաբաժնի նվազեցման։ Մասնավորապես՝ շաքարավազի
Պոլ Ստրոնսկի. Հայ հասարակությունը հոգնել էր Սերժ Սարգսյանից
Հայաստանում հեղափոխական զարգացումներն անխուսափելի էին. Կարծում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը
Հենրիկ Հովհաննիսյան. «Մեր հասարակությունը շատ է իջել, եթե համեմատենք խորհրդային ժամանակի հետ, կա ճաշակի ու նաեւ մտավոր անկում, իսկ այստեղ մենք՝ գիտության մարդիկ, անելիք ունենք». «Հրապարակ»
Իմ կարծիքով, պակասավոր է այն գիտաշխատողի գիտությունը, որը դաս չի տալիս, եւ պակասավոր է այն դասախոսը, որը գիտական աշխատանքով չի զբաղվում, սա լուրջ հարց է։
«Ակտիվ ռազմական գործողություններ ուշ թե շուտ լինելու են»
Վերջին օրերին համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ 24news-ի եթերում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա (մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության ներքո)՝ հրաժարվելով Մադրիդյան սկզբունքներից: Այս եւ ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող այլ հարցերի մասին զրուցել ենք ազգային անվտանգության մասնագետ Դավիթ Թորոսյանի հետ: –
Գաբրիել Բալայան. «Պետք է արժեւորվի այն զինծառայողը, որը առաջնագծում է ծառայում, եւ դա որպես պատիժ մեկնաբանել, գտնում եմ, անընդունելի է». «Ժողովուրդ»
Առաջնագծում ծառայելը առաջին հերթին պատվաբեր է, օրենքով սահմանված որոշակի արտոնություններ ունենք հենց առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող, զորացրված զինծառայողների համար։
Ամեն տարի +1000 դրա՞մ
Վեդու համայնքապետարանում որոշվել է Վեդի համայնքի բնակիչ հանդիսացող մեկ երեխայի ամսական վարձավճարը երաժշտական դպրոցում 2019 թվականի համար սահմանել 5000 դրամ՝ նախկին 4000-ի փոխարեն: Երաժշտական դպրոցի տնօրեն Մանե Գրիգորյանն առաջարկել է վարձավճարները բարձրացնել, քանի որ մեկ երեխայի համար քաղաքապետարանը համայնքի բյուջեից ծախսում է մոտ 12.000 դրամ, որից ծնողը վճարում է միջինը 3500 դրամ, իսկ ուսուցիչը վարձատրվում
Գարեգին Բաղրամյան. «Ես իմ կարիերան չեմ կապում Վանեցյանի բաջանաղը լինելու հետ». «Հրապարակ»
Ես խնդիր չեմ ունեցել ո՛չ նախորդ իշխանության հետ աշխատանքում, ո՛չ էլ նորերի:
Կոչ ենք անում`դադարեցնել պապիլոմավիրուսային վարակի դեմ անհարկի շահարկումները. Առողջապահության նախարարություն
Հարգելի ծնողներ, քաղաքացիներ, բժշկական հանրության ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում, կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր և այլն: Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ շնորհիվ մեր երկրում պատվաստումների հաջող
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուկայում առևտուր անող անհատ ձեռներեցներից անօրինական գումարներ են հավաքել. հարուցվել է քրեական գործ
2019 թվականի մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին: Համաձայն դրանց՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առանց համապատասխան թույլտվությունների հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող մի քանի անհատ ձեռներեցներից առձեռն ստացվել են օրենքով սահմանված համապատասխան տուրքերն ու վճարները, սակայն
«Բա որ էդքան պարտք ունեք, ո՞նց է շեֆը Բրաբուսով ֆռֆռում… նստած իրենց տեղը գողանան, ուտեն, թալանեն, վերջում ասեն՝ դե վճարի՞». վարչապետը բարկացավ
«Չես ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չես կառավարում, ուրեմն ամբողջ իրենց մենեջմենթին պետք է գործից հեռացնել եւ նրանց գործունեությունը հետաքննել, տեսնել՝ էդ ինչի՞ աշխատավարձ չեն ստանում: Չեն ստանում, թող իրենց ղեկավարները դիմում գրեն՝ ազատվեն, հերիք է, ամենաշատ թալանված համակարգերից մեկն է Ջրօգտագործողների միությունը, հեսա հերթով մենք բոլորի հետեւից կգնանք: Աշխատավարձ չեն ստանում, կմտնենք դրանց պետերի տները, տենանք ո՞նց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում»:
Գիտնականներից որևէ մեկն իր վրա չպետք է վերցնի գիտությունը կարգավորելու գործառույթ. «Փաստ»
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ գիտական ծրագրերի հետ կապված և՛ ներկա, և՛ նախորդ կառավարությունները բազմիցս դիմել են գիտնականներին, ասելով՝ ծրագրեր ներկայացրեք, եթե դրանք լավը լինեն, կֆինանսավորենք: «Գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ գոնե ակադեմիայի ինստիտուտներից ծրագրերը գնացել են կառավարություն և մնացել թղթի վրա: Այս հարցը երկու
Հայաստանի լրագրողներն Եգիպտոսում կմասնակցեն ֆուտբոլային մրցաշարին
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Եգիպտոսի Խուրգադա ծովափնյա քաղաքում առաջին անգամ կմասնակցի ավանդական դարձած միջազգային մրցաշարին։ Միջոցառմանը, որն անցկացվելու է 3-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 6 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Սուդանից եւ Գերմանիայից։ Նրանց կմիանա Եգիպտոսի տուրիզմի պետական գործակալության թիմը։ Երկու օրվա ընթացքում բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ։ Հիշեցնենք,
«Ասում են՝ ո՞նց դուք մեզնից չե՞ք վախում, ո՛չ չենք վախում, ինչի՞ պիտի վախենանք, դուք մեզնից պիտի վախենաք». Վարչապետը՝ «Լիդիանի» խնդրի մասին
Վարչապետը պատասխանեց. «Մեր հանրության մեջ, ավելի ճիշտ՝ մամուլում այդպիսի ընկալում կա՝ վայ «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, վե՛րջ, կորանք ազգովի: Դիմում է՝ դիմում է, թող դիմի: Վաա՜յ, մեզ միջազգային դատարան են դիմել…ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք զգում»:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների հաճախականությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին Վիեննայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թեև Փաշինյանն ու Ալիևն արդեն առիթ ունեցել են հանդիպել և ծանոթանալ միմյանց Մոսկվայում, ապա Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, իսկ այս տարվա հունվարին նաև Դավոսում, սա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի
«Ես հիմա հրավիրատոմսեր եմ ստանում հարսանիքի մասնակցելու, որոնք նախատեսված են տարվա վերջում». Ըստ Փաշինյանի, 10 ամիսը նույնիսկ հարսանիքի համար քիչ է
Այո, այդ ընթացքում տեղի է ունեցել գյուղատնտեսության անկում, որը կապված է եղել վնասատուների հետ, սխալ պլանավորման, ստվերային այգիների գոյության հետ: Կներեք, նույնիսկ հարսանիքը պլանավորելու համար 10 ամիսը երբեմն քիչ է լինում: Ես հիմա հրավիրատոմսեր եմ ստանում հարսանիքի մասնակցելու, որոնք նախատեսված են տարվա վերջում, մյուս տարվա սկզբին:
Հրազդանի և Գավառի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և
«Պարզաբանումների» հանդիպում
Վաղը Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը: Հայկական կողմից ասվում է, որ հանդիպումը նվիրված է լինելու Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում) եւ ղարաբաղյան կարգավորման 6 տարրերի պարզաբանմանը: Հիշեցնենք այն «տարրը», որը մեր հասարակության կողմից խիստ բացասաբար է ընկալվում: Մարտի
ԱՍԵԿՈՍԵ
Քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները՝ գալիք սերունդների մասին: ՋԵՅՄՍ ՖՐԻՄԵՆ ՔԼԱՐՔ
«Դու մենակ չես, մենակ չես…». Պարզվում է՝ նախարարները, պատգամավորները մի տնից չեն, մի հալի են՝ վարկերի տակ. «Առավոտ»
Պարզվեց՝ հատուկենտ պատգամավորներ կային, որ վարկ չունեին: Ընդ որում, նախարար ունենք, որ վարձով է ապրում: Պատգամավորները, կիսվելով իրենց «դարդերով», վարկերի տակ ճռռացող քաղաքացիներին հուսադրում էին՝ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»:
Հարվածել են ընթացքի մեջ գտնվող մետրոյի գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին. Երևանի մետրոպոլիտեն
Այսօր Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի է ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին (ստորև նկարները)։ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին
Վարդան Արամյանը դուրս է եկել ՀՀԿ-ից
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Արշակ Հովսեփյան. Երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեցին և չզգացվեց դրանց կարիքը
Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը:
Արմեն Աշոտյանը՝ Քաղաքացու օր հռչակելու մասին. «Եկեղեցական օրացույցների նման մի հատ էլ հեղափոխական օրացույց ստեղծե՞նք»
«Որքան էլ մարազմատիկ է հնչում, Քաղաքացու օր հռչակելու նախաձեռնություն կա, մինչդեռ պետական տոները պետք է միավորող լինեն, պատմության փորձություն անցնեն: Ինչպես չէր կարելի հետհեղափոխական էյֆորիայում ընտրություններ կազմակերպել, այդպես էլ չի կարելի հետհեղափոխական էյֆորիայում հեղափոխության օրերի կամ հիշատակի օրերի հետ կապված տոներ սահմանել: Նման փորձ պատմությունն ունի՝ Ֆրանսիական հեղափոխությունը, Մեծ Հոկտեմբերյան կոչվածը … ինչ տոն էլ
Սերգեյ Մովսիսյանը միավորներով հավասարվեց Սամվել Տեր-Սահակյանին
Մակեդոնիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության իններորդ տուրում հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց եւ 6,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Վաստակած միավորներով նրան հավասարվեց նաեւ Սերգեյ Մովսիսյանը (լուսանկարում): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ