Օրվա լրահոսը
Շուշանիկ Ներսիսյան. «Ղազախստան քաղաքացիներին մեքենա վաճառած հայերը որեւէ խախտում թույլ չեն տվել»
Իսկ թե որքան ավտոմեքենա է Հայաստանից տեղափոխվել Ղազախստան, Ներսիսյանը դժվարացավ հստակ թիվ ասել, նշեց, որ ոստիկանության հետ խոսակցության ընթացում հասկացել են, որ մոտավոր 20 հազար ավտոմեքենա է գրանցված եղել Ղազախստանի քաղաքացու անունով:
Բաքվի դատարանը 16 տարի ազատազրկման է դատապարտել «Հայաստանի հետ համագործակցելու» մեջ մեղադրվող թալիշ գործչին. Regionmonitor
Regionmonitor.Այսօր՝ փետրվարի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ» մեղադրվող թալիշ գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի (Աբբասով) գործով վճիռը։ Նրան մեղադրանք էր առաջադրված Ադրբեջանի ՔՕ «հակապետական բացահայտ կոչեր անելու» , «ազգային թշնամանք սերմանելու » հոդվածներով։ Նշենք, որ Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, պրոֆեսոր Ֆահրադդին Աբբասովը հետապնդվում էր սկսած 2005թ.-ից, այն բանից
Հայաստանցի երկու ազատ ոճային պարտություն է կրել ԵԱ-ում
Իտալիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբիշներից երկուսը պարտություն են կրել: 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում սլովենացի Դավիդ Հաբադին հաղթելուց հետո, երկրորդում պարտվել է լեհ Կշիշտոֆ Բիենկովսկուն, իսկ 70 կգ քաշային կարգում Գեւորգ Մխեյանը չի կարողացել պահպանել առաջին մրցափուլում ձեռք բերած միավորների առավելությունը՝ ի վերջո պարտվելով ադրբեջանցի
«Մեղրիի անցակետի արդիականացումն արդեն օրհասական է»
«Մեղրիի անցակետի արդիականացումն արդեն օրհասական է դարձել, որովհետեւ հարավային դարպասով 2016 թվականից մինչեւ հիմա սահմանահատման քանակը 2 անգամ աճել է՝ 13 հազար ավտոմեքենայից այն դարձել է մոտ 24,500-ի»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: 3-րդ երկրներից ՀՀ ներմուծված բեռների մոտ 20%-ն, ըստ Ներսիսյանի, հենց Մեղրիի անցակետով է անցնում, ուստի դրա
Շիրակի մարզում քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը մոտ 6 անգամ գերազանցում է 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը. դատախազություն
Շիրակի մարզում 40 տոկոսով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների, 6 անգամ՝ դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդը մտահոգություն է հայտնում ԱԱԾ-ի տեղեկատվության վերաբերյալ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումների վերաբերյալ։ Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես դատապարտել և հետևողական պայքար է մղել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթների և դրսևորումների դեմ։ Մեր խորին համոզմամբ, ԱԱԾ պաշտոնական տեղեկատվության
Փաշինյանը Արցախի ազատագրված տարածքները ներկայացրել է որպես ընդամենը անվտանգության գոտի. «Սասնա ծռեր»
Արցախը որպես ՀՀ մաս դիտելն է երաշխավորում մեր անվտանգությունը: Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության իրավահաջորդային քաղաքականությունը, առաջին հերթին՝ Արցախի հարցում. Սասնա ծռեր
«Նոր կազմով ՍԴ-ն միշտ միակարծիք է լինելու իշխանության հետ». Դավիթ Հարությունյան
Մենք կորցնում ենք պետականություն, ինչին չեմ ուզում մասնակից լինել: Հանրությանը պետք է հասցնել այս գաղափարը
Ինչ վիճակում են եղել բանկերը անցյալ տարի
Ֆիզիկական անձանց փոխանցումները՝ ներհոսքի տեսքով 2018թ-ի համեմատ ավելացել է 343 միլիոն դոլարով կամ 57.5%-ով:
«Ոստիկաններն ինձ մերկ վիճակում խուզարկեցին». Թուրքիայում հայ իրավապաշտպան. Ermenihaber
Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել: «Նախ ինձ ձերբակալեցին ապօրինի կերպով։ Ապա մերկ վիճակում խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան
ՀԴԿ-ն վրդովմունք է հայտնում բանակի ղեկավարության ոչ պատշաճ, իրավիճակին ոչ համարժեք արձագանքի առիթով
Մենք դիմում ենք քաղաքական ուժերին, հանրությանը, ծնողներին, ուսուցիչներին, ոստիկաններին, զորամասերի հրամանատարներին՝ միասնաբար կանխենք հոռի բարքերի արմատավորումը, հակահարված տանք «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու» և այլ հակադաստիարակչական «գաղափարախոսությանը»:
«Համայնքապետերի վրա պլան է դրված, որ «այո» ձայներ ապահովեն». Անդրանիկ Թեւանյան
Այս տեսանկյունից պատահական չէ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «այո»-ի շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ. ԵՊՀ հայտարարություն
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց։
«Եթե ես այսօր էլ վերադառնամ նույն գործին, թույլ չեմ տալու, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթներ ստանան». Դավիթ Սանասարյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քննվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը: Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը, որը ներկայացրել էր Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դեռ նախորդ դատական նիստում։ Ըստ պաշտպանի միջնորդության հիմքի, գործի քննությունը պետք է վարեր ոչ
Ռուստամ Բադասյան. Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում չհաջողելը հիմնականում պայմանավորված է եղել նաև բավարար մասնագիտական պատրաստվածություն և միջազգային գործող մեխանիզմների մասին բավարար գիտելիքներ չունենալով
«Այս թյուրընկալումը վերացնելու առաքելությունն այսօր ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և կարծում եմ՝ իրենց գործունեությամբ կհիմնավորեն հակառակը»,- նշել է Ռուստամ Բադասյանը:
«Հանրաքվեն կարող է չեղյալ լինել». Ռուբեն Հակոբյան
Ինչ վերաբերում է ներքաղաքական հնարավոր պատճառներին, Հակոբյանն ասաց՝ դեռեւս մարտիմեկյան իրադարձություններից ճանաչում է Փաշինյանի ձեռագիրը
Շուշանիկ Ներսիսյան. «Նորֆոլքի» սխեմայի փլուզումից հետո աճեց ներմուծում եւ մաքսազերծում անող տնտեսվարողների թիվը»
«Եթե նույնիսկ չեզոքացնենք ավտոմեքենաների ազդեցությունը պետբյուջեի մուտքերի վրա՝ 2019 թվականին ունեցել ենք մաքսային մուտքերի աճ, իսկ 2020-ին ակնկալում ենք 15% եւ ավել աճ»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, նշելով՝ այս ցուցանիշները ներկայացնում է, քանի որ շատ է խոսվում ներմուծված ավտոմեքենաների՝ մաքսային մուտքերի վրա ազդեցության մասին: Ներսիսյանի ներկայացմամբ՝ ՀՀ-ն ԵԱՏՄ
Պահանջում ենք մասսայականորեն բոյկոտել ապրիլի 5-ի հակաժողովրդավարական եւ պառակտիչ հանրաքվեն. «Կամք»
Կոչ ազգային համերաշխության Կոչ ապրիլի 5-ը բոյկոտելու Նկատի ունենալով՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական անհանդուրժողության մթնոլորտը, ուժերի պառակտվածությունն ու հասարակության հաշտության երկխոսության բացակայությունը, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում սկսված եւ արդեն սպառվող կոռուպցիայի դեմ պայքարի սահմանափակ արդյունքները, Հայրենիք ներթափանցած գլոբալիստական ապազգային ալիքը եւ նրանցից սնվող բախտախնդիր անհատների շարունակական սպառնալիքն ընդդեմ մեր ազգային արժեքների, արդեն թույլատրելիության սահմաններն
Եթե մինչև փետրվարի 17-ը պատգամավորներից չձևավորվի «ՈՉ» քարոզչության կողմ, գործառույթը կարող է ստանձնել քաղաքացիներից բաղկացած խումբը. ԿԸՀ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 17-ին: Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն
«Իշխանությանը հանրաքվեն պետք է միայն նրա համար, որ ժողովրդի անունով քողարկի իր հանցագործությունը». Արծվիկ Մինասյան
Աբսուրդ է, երբ ասում են, որ ժողովուրդը պետք է որոշում կայացնի, այլ ոչ թե ՍԴ-ն: Չի կարելի նման ցածրակարգ մոտեցումներով ժողովրդին վերաբերվել
Այս տարի աննախադեպ թվով մարդ է մասնակցել համահայկական դրամահավաքին՝ միայն Հայաստանից և Արցախից շուրջ 10,000 անհատ և կազմակերպություն
Հեռուստամարաթոն 2019. Հանգանակությունները շարունակվում են
ՀՀԿ-ի դիրքորոշումը ևս մեկ առիթ է`հանրաքվեի մասնակցելու եւ «այո» ասելու. Ալեն Սիմոնյան
«Դուք բոլորդ գիտեք, լսել եք, որ խոսում են`հեսա վեց ամսից, չորս ամսից ետ ենք գալիս, հեսա բոլոր հարցերը լուծելու ենք եւ այլն: Այդ բաստիոններից մեկը, որ մնացել է, դա դատական իշխանությունն է, իր Հրայր Թովմասյանով: Ուստի, գնալով հանրաքվեի եւ քվեարկելով «այո», մենք վերջնական կազատենք իշխանության երրորդ ճյուղը նախկին իշխանության ճիրաններից» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի
Յատուկ շնորհակալութիւն Սուրիոյ իշխանութեան ու մանաւանդ ասպնջական ժողովուրդին, որ ապաստան շնորհեց ցեղասպանութենէն ճողոպրած մնացորդացին. Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ
Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կ՚ողջունէ Սուրիոյ Խորհրդարանին Հայոց ցեղասպանութեան բանաձեւի որդեգրումը
Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավոր քայլերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերություններին
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա Մյունխենի անվտանգության համաժողովում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: Վերջին հինգ տասնամյակների ընթացքում Մյունխենի անվտանգության
Հրանտ Թոխատյան. «Անընդհատ վարձով ապրելը դժվար է»
«30 տարուց ավելի Հայաստանի Հանրապետությունում նոր թատրոն չի կառուցվել ու չի ծնվել, այսօր մանկական թատրոն չունենք, իսկ այն ինչ ունենք, չի համապատասխանում կոչմանը»,-ասաց նա ասուլիսի ավարտին:
Ինչո՞ւ է իշխանությունը ցանկանում ազատվել Հրայր Թովմասյանից, իսկ Տիգրան Մուկուչյանից եւ Արթուր Դավթյանից` ոչ
«Իսկ Հրայր Թովմասյանը`դե յուրե նախկին, դե ֆակտո իրական ՀՀԿ-ական է, որը շարունակում է իր եւ իր կուսակիցների նախկին գործունեությունը դատական համակարգում»,- կարծում է Տաթեւիկ Հայրապետյանը
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին, ժամը 13:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածները: Սյունիքի, Կոտայքի
Էսկալացիա՝ Սիրիայում. Ռուսաստանը և Թուրքան՝ կոնֆլիկտի շեմին
Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը շարունակում է թեժանալ: Երկուշաբթի Ասադի բանակի հարվածների հետևանքով թուրք զինծառայողներ են զոհվել: Թուրքիայում ոչ միայն պահանջել են պատասխան հարվածներ, այլ նաև սկսել են խոսել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու հնարավորության մասին՝ գրում է BBC-ն: Ինչ է տեղի ունենում Սիրիական բանակը՝ նախագահ Բաշար Ասադի ղեկավարությամբ, իրանամետ խմբավորումների հետ ռազմական գործողություններ է իրականացնում Իդլիբում,
Զինծառայողներին տեղափոխող մեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. «Ռազմինֆո»
Այսօր Մուրացանի զինհոսպիտալից Սիսիան զինծառայողներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել, զինծառայողները չեն տուժել, նրանից միայն մեկն ուղարկվել է Մուրացանի զինհոսպիտալ՝ հետազոտման։ Այս մասին «Ռազմինֆո»-ին ասաց ՀՀ ԶՈւ տեղակատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ մեքենան կողաշրջվել է, իսկ 6 զինծառայողից 3–ը ծանր վիճակում տեղափոխվել են զինհոսպիտալ։


















































