Օրվա լրահոսը

Հայաստանում ներկայում տեղի են ունենում մեծ փոփոխություններ. Անգելա Մերկել

Հոկտեմբերին տեղի ունեցած տնտեսական ֆորումը նոր ճյուղ է բացել հայ-գերմանական հարաբերություններում

Ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար. (Տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում։ Մասնավորապես պարզվել է, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում նա տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական

«Ֆուտբոլի հաղթանակներն էլ են ինտելեկտից ծնվում». Աննա Հակոբյանը հանդիպել է «ԲԿՄԱ Երևան» ակումբի ֆուտբոլիստների հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 13-ին «BKMA Երևան» ակումբի ֆուտբոլիստների հրավերով այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա և հանդիպել ակումբի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ: Հանդիպմանը ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը ներկայացրել է «BKMA Yerevan»-ի գործունեությունը: «Երբ այս հանդիպման առաջարկությունը եկավ՝ չէի կարող

Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի երկու կորուստ. «Ռազմինֆո»

Բաց աղբյուրների ուսումնասիրումից, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2001թ․ ծնված Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի և ՌՕՈւ մայոր Ռեշադ Աքբերովի մահվան մասին։ Երկու կորստի մասին էլ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնել։ Ադրբեջանի ՊՆ-ն «Արմիյա.ազ» լրատվակայքին հաստատել է ՌՕՈւ մայոր Ռեշադ Աքբերովի մահվան մասին լուրը: Աղջաբեդիի շրջանի բնակիչ Աբբասով

Հայաստանում նորից Ներքին գործերի նախարարություն կլինի

«Դեռ անցյալ տարի մենք առաջարկում էինք կառավարության կառուցվածքում ստեղծել ներքին գործերի նախարարություն, որը կընդգրկեր իր մեջ ոստիկանությունը, բայց այն մերժվեց. անցավ մեկ տարի, կառավարությունը հանգեց այն մտքին, որ պետք էր ունենալ ներքին գործերի նախարարություն»,- այս մասին «Հոդված 3» ակումբում ոստիկանությունում բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ նշելով, որ

Թագուհի Մանսուրյան. «Ուզում եմ նրան ցմահ դատապարտեք, որ իմ երեխային չխանգարի»

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Թագուհի Մանսուրյանին եւ նրա ընտանիքին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի գործով դատական նիստն էր: 2016 թվականի հուլիսի 8-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Կարինե, Թագուհի եւ Վաչագան Մանսուրյաններին: Այդ հարվածների հետեւանքով Թագուհու մայրը՝ Կարինե Մանսուրյանը

ԷկոԼուրի բաց նամակը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Արձագանք՝ ԱԺ-ում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ ելույթին

Ավտոմեքենա գնողները գործարքները կանխիկ են իրականացնում ու ստացվում է, թե ռեկորդային թվով գումար է գնացել Հայաստանից. Տեղեկատվության ստուգման կենտրոն

2019 թվականին իսկապես ռեկորդային քանակով՝ 22.4%-ով, ավելացել է Հայաստանից դուրս եկող գումարների քանակը

Պարզվում է՝ Փաշինյանի ասած «թաթիկներդ կկտրեմ», «պատերին կծեփեմը» այլաբանություն է. Խանդանյանը՝ իշխանականների ատելության խոսքի մասին

Հարցին՝ որ ասում եք այլաբանորեն պետք է ընդունել, վարչապետը, երբ որեւէ մեկին ասում է՝ թաթիկներդ կկտրեմ, այդ մարդը այլաբանորեն դա ինչպե՞ս պետք է հասկանա՝ Խանդանյանը պատասխանեց. «Բայց կա՞ որեւէ մարդ, որի անունը տրվել է եւ պարբերաբար ասել է՝ ժողովուրդ, գնացեք այդ մարդու թաթիկները կտրեք»:

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Համագործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը մեկ ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբավարների համար:

«Ոստիկանությանը վերադարձվելու է նախաքննություն իրականացնելու իրավունքը». Արմեն Խաչատրյան

«Ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ռազմավարությունն առաջիկայում ամբողջովին փոխելու է համակարգը, քանի որ այսօրվա ոստիկանությունը չունի այն լիազորությունները, որոնք անհրաժեշտ են իր առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու համար, և սա բերում էր ոստիկանության և այլ իրավապահ համակարգերի գերծանրաբեռնվածության»,- այսօր «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած քննարկմանը ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Ըստ պատգամավորի՝ ոստիկանության

Առաջարկվել է միջոցներ ձեռնարկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարածին գործոնները չեզոքացնելու համար

Վթարների առաջացմանն էապես նպաստել են  կամրջի երկու կողմերում առկա՝ ճանապարհի վերընթաց և կոր կառուցվածքային առանձնահատկությունները, դրան ոչ համահունչ՝ ճանապարհի այդ հատվածը երթևեկության համապատասխան նշաններով թերի և ոչ արդյունավետ կարգավորած լինելու հանգամանքը, նշված հատվածում ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից իրականացվող ծառայության ոչ բավարար լինելը, ինչպես նաև երթևեկության թույլատրելի արագության ոչ բավարար չափով սահմանափակումներն ու այդ սահմանափակումների պահանջների կատարման նկատմամբ ոչ բավարար հսկողությունը։

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները հավաքվել, սպասել են, բայց առողջապահության նախարարությունից որեւէ մեկը նրանց հետ հանդիպելու չի գնացել

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները վստահ են, որ առողջապահության նախարարությունը խուսափում է մասնակցել քննարկումներին:

Տիգրան Ավինյանը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին

Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցությունը ակտիվորեն զարգանում է և կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը: Դեսպան Թրեյսին ասել է, որ իրենք կարևորում են ՀՀ կառավարության հետ սերտորեն գործակցելու հնարավորությունները՝ հասանելի ժողովրդավարական հաստատությունների կայացման ու համընդհանուր բարեկեցության մեծացման հարցերում

Դավիթ Իշխանյան. ՀՅԴ-ի պատմությունը միահյուսված է հայ ժողովրդի պատմությանը՝ ի հեճուկս Դաշնակցությանը պիտակավորած եւ «պատմության քառուղիներում հետք չթողած» ուժերի

«Դեռ 1917-20 թվականներին, Դաշնակցությունը `չճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունը, էական դեր խաղաց արցախահայության կյանքում եւ հիմք դրեց Արցախի առաջին ժողովրդավարական կառավարությանը, միաժամանակ սատարելով տեղական իշխանությանը, լուծելով կենսական նշանակության հարցեր»,- այսօր`«ՀՅ Դաշնակցության տեղն ու դերը Արցախում պետականության վերակերտման գործում» թեմայով միջազգային գիտաժողովում ունեցած իր ելույթում ասաց ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը: Գիտաժողովը նվիրված էր ՀՅ Դաշնակցության Արցախ

«Ոստիկանը չպիտի լինի տվյալ օրվա իշխանության կարիքների ծառայող մարդ». Ամալյա Հովսեփյան

«Հիմնական փոփոխությունը, որը առաջ է քաշված կարմիր գծով, այն է, որ պետք է ունենալ ոստիկան, որը կծառայի մեր հասարակությանը և մեր քաղաքացիներին, և այդ ոստիկանը չի լինի տվյալ օրվա իշխանության կարիքների ծառայող մարդ», – այսօր «Հոդված 3» ակումբում Ամալյա Հովսեփյանը ներկայացրեց ոստիկանական համակարգում նախատեսվող բարեփոխումները: Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանը նշեց,

Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վոլֆգանգ Շոյբլեն վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի

Ցմահ սենատորություն. պահուստային տարբերակ Պուտինի համար, թե մանևրում. BBC

Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ հաստատել է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկը, որը թույլ կտա նախկին նախագահներին ցմահ զբաղեցնել սենատորի պաշտոնը: Փորձագետները չեն բացառում, որ այս ամենը կարող է լինել «օպերացիա», որի նպատակն է շեղել ուշադրությունը Վլադիմիր Պուտինի իրական ծրագրերից, գրում է BBC-ն: Հայտնի է դարձել, որ ցմահ սենատոր լինելու մասին սահմանադրական փոփոխությունների առաջարկը պատկանում է

Իրանական ընկերությունը, որի հետ բանակցում է Հայաստանը «Նաիրիտ»-ի շուրջ, պատժամիջոցների տակ է 2013-ից. ԱՄՆ դեսպանատուն. «Ազատություն»

Ազատություն. Թավրիզի նավթաքիմիական ընկերությունը (Tabriz Petrochemical Company), որի հետ բանակցում է Հայաստանի կառավարությունը՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ, 2013 թվականի մայիսի 30-ին ընդգրկվել է ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի պատժամիջոցների ցանկում, որը համաձայնեցվում է ԱՄՆ Պետքարտուղարության հետ։ Այս մասին «Ազատությանը» հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից։ Ըստ Երևանում ամերիկյան դիվանագիտական առաքելության՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգների

Ոչ թե 20, այլ 15 տարի անց ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր ներկայացնել. օրինագիծը՝ ԱԺ-ում

«Քննարկվել է 30 գործ, ներում է շնորհվել 2 դատապարտյալի»,-տեղեկացնում է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը

Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական գործակալությունը: Ավելի վաղ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը խորհրդարանին ներկայացրել էր 20-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության և սիրիացի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը: Նշենք, որ վերջին տարիներին թուրք-սիրիական հարաբերությունները բավականին լարված են:

Ամերիաբանկ. 2020թ. ՀՀ լավագույն ներդրումային բանկն ըստ «Global Finance»  ամսագրի

«Ամերիաբանկ»-ը  «Global Finance» ամսագրի կողմից արժանացել է 2020 թ. «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Բանկն այս հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ:  «Global Finance» ամսագիրը  գնահատումն իրականացրել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա, մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, բանկի նորարարական լուծումները, իրականացված գործարքների քանակը և

Ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։

Ռուբեն Հակոբյան. «48 օրերի ընթացքում 12 սպանված և ինքնասպանված… Սա ընդամենը հետևանք է»

Բանակը հասարակության մեջ տիրող բարքերի, հարաբերությունների, տրամադրությունների իրական հայելին է: Իսկ այսօր այդ հայելու արտացոլանքը պրկված է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հասարակության մեջ կուտակված աննախադեպ թույնով, ատելությամբ, չարությամբ:

«Հարցը հանրաքվեի հանելը չի կարող դիտվել Սահմանադրության տրամաբանությանը դեմ». Դանիել Իոաննիսյան

Ըստ փաստաբան Կարապետ Բադալյանի, եթե բարձրագույն օրենքը՝ Սահմանադրությունը, սպառիչ կարգավորում է իրավահարաբերությունները, այդ դեպքում դրանից ավել ոչինչ փնտրել պետք չէ:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան. «13 առարկա հանվել է, հիմա մարդիկ չկան, ի՞նչ անենք»

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը տարակուսանք հայտնեց, որ իր խոսքով, առարկաների հանվելու պատճառով աշխարհը խառնվել է իրար:

Ասրա Նադիմը` Դրեյփեր համալսարանի յուրահատկության մասին

Փետրվարի 13-ին ՀԲԸՄ գրասենյակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրեյփեր համալսարանի միջև ստորագրվեց հայ ուսանողներին պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրվեց ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և Դրեյփեր համալսարանի նախագահ Ասրա Նադիմի միջև։ Նախադեպը չունեցող կրթական այս ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որն էլ հոգալու է ընտրված հայ ձեռներեցների

Աշոտյանի երգի վրացերեն տարբերակն արդեն հեռարձակվում է հարևան երկրի ռադիոկայաններով

Փաստորեն, Արամ Ասատրյանից և Թաթայից հետո սա երգի հերթական արտահանումն է Վրաստան

«Չէի ուզենա, որ ԱԺ ամբիոնն իմ «ֆեյսբուքյան» գրառումների քննարկման ամբիոն դառնա». Լենա Նանուշյան

Ես պատրաստ եմ, նախարարությունն էլ միշտ պատրաստակամ է եղել պատգամավորների հետ որեւէ հարց քննարկել

«Հանրաքվեի որոշումը դրական է, իհարկե, շատ ավելի դրական կլիներ, եթե այն արվեր այլ եղանակով». Սոնա Այվազյան

Ըստ Սոնա Այվազյանի՝ դրականն այն էր, որ այդ կարևոր որոշումը ոչ թե քաղաքական իշխանությունը որոշեց կայացնել, այլ հանձնեցին ժողովրդի դատին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031