Օրվա լրահոսը

Նիդերլանդներն ավարտել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման բոլոր ընթացակարգերը. Աննա Նաղդալյան

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ. փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»։      

«Այնպիսի բաներ կարող եմ ասել, Էդմոն Մարուքյանը նույնիսկ Վանաձոր քաղաքում չկարողանա այլեւս գնա մշտական բնակության»

Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ի հանդեպ վերջին օրերին բուսնած իրենց սիրո, Մարուքյանի «դավաճանության ու ինքնասպանության» եւ քաղաքական առեւտրի մասին Մենք, ինչպես ասում են, չմեռանք ու այն օրն էլ տեսանք, որ իմքայլականները ԱԺ ամբիոնից շնորհակալություն են հայտնում ԲՀԿ-ին՝ իր կեցվածքի, քաղաքական ճիշտ դիրքորոշման համար: Ինչ է թե ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանի» պես չի հայտարարել, որ հանրաքվեն հակաօրինական է: Իսկ

«Բացառում եմ, որ մինչեւ հանրաքվեն Հրայր Թովմասյանը հրաժարական կտա». ՍԴ նախագահի խորհրդական

Բացառում եմ նաեւ այն դատավորների հրաժարականը, ովքեր այդ մասին հայտարարել են՝ Ալվինա Գյուլումյանը եւ Արեւիկ Պետրոսյանը:

Արմեն Քթոյան. «Ընդհանրապես, եթե դու գտնվում ես ինչ-որ մաքսային գոտում եւ քեզ համար ստեղծված են արտոնյալ պայմաններ, դա ինքնին վատ է տնտեսության համար». «Հայկական ժամանակ»

Հետեւաբար ասել, որ մաքսատուրքի բարձրացումը կբերի գնաճի, եւ դա բացասական է, սխալ է։ Դա իր հետ բերում է նաեւ այլ դրական երեւույթներ՝ ինչի մասին չեն խոսում։ Եթե դու մի ասպեկտը դիտարկում ես, մյուսը եւս պետք է հիշատակես։ Արտոնությունների արհեստական  պայմանների ստեղծումը միշտ վատ է տնտեսության համար։

«Հնարավոր է՝ ՄԻԵԴ-ը որոշի վերականգնել ՍԴ դատավորների պաշտոնները». Հրայր Թովմասյանի խորհրդական

Հնարավոր է՝ ՍԴ գործող դատավորները հանրաքվեից հետո դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ նրանց իրավունքները խախտվել են. «Իրենք պետք է որոշեն»

Գրիգոր Հարությունյան. «Բացարձակ կապ չունի տան աշխատանքները տվյալ բարեկարգման վարչությունը ղեկավարելու հետ». «Ժողովուրդ»

Աշխատանքներ միշտ էլ իրականանում են, ցանկացած ընկերների, ղեկավարների շենքեր ենք կառուցել, բնակարաններ եւ ամեն ինչ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կնվազի 3-5, 16-17-ը կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 17-ին սպասվում է թույլ ձյուն: Երևան քաղաքի փետրվարի

Տունը հիմնանորոգելը եղել է հերոս որդու երազանքը

Գյումրիի Մուշ թաղամասի բնակարաններից մեկն ավելի շատ տուն-թանգարան է հիշեցնում. հյուրասենյակի գրեթե բոլոր պատերից «ժպտում է» Մերուժանը՝ Ապրիլյան պատերազմի օրերին զինված հակառակորդի դեմ անհավասար մարտում զոհված ավագ լեյտենանտը: Նա երազում էր տունը՝ տուն դարձնել: Առանց ավելորդ ճոխության եւ համեստ լուծումներով հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: Մերուժանի մասին անցյալով չխոսացող ծնողներն իրականացրել են

Հանրաքվեի վերաբերյալ ԲՀԿ-ն այսօր դիրքորոշում կհայտնի

Այսօր տեղի է ունենալու կուսակցության քաղխորհրդի նիստը:

Ցանկացած խստություն, պահանջկոտություն կարող է պատճառ դառնալ, որ հաջորդ օրը քննիչը մտնի զորամաս եւ հրամանատարից հաշիվ պահանջի. «Հրապարակ»

Զինծառայողները, նրա խոսքով, այլեւս չեն խորշում «գործ տալուց» եւ մանավանդ հեղափոխությունից հետո ուզում են իրենց քեֆին ման գալ, զինվորական կարգուկանոնի վրա թքած ունեն։

«Ժողովուրդը չէ, որ պետք է հավաքվի հրապարակում եւ որոշի, թե ում են կախում, իսկ ում՝ ոչ». Երվանդ Վարոսյան

Փաստաբանը համոզված է, որ անկախ իշխանության փոփոխությունից՝ ՍԴ ցանկացած դատավորի համար իր ապագան պետք է կանխատեսելի լինի, նա չպետք է կասկածի, թե մինչեւ որ թվականն է պաշտոնավարելու

Անհասկանալի քննադատության արժանացավ վարչապետի այն պնդումը, որ բանակում տիրող այս վիճակի պատճառներից մեկն էլ քրեական ենթամշակույթն է. «Հայկական ժամանակ»

Բանակում, այո, զինվորների ներանձնային հարաբերություններում նաեւ քրեական ենթամշակույթի տարրեր կան ու միշտ են եղել։ Եվ դա զինվորների ծառայության պայմանների հետ առանձնապես կապ չունի։

Անվտանգության սցենարների այլընտրանքը

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի հետ – Կառավարությունը հանրային քննարկման դրեց Հայաստանի էներգետիկայի զարգացման 2020-2040 ծրագիրը: Ի՞նչ կասեք երկարաժամկետ այդ ծրագրի մասին: – Կարծում եմ, բոլորս արդեն վաղուց սովորել ենք, որ այս կամ այն ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության ձեւավորման փոխարեն իշխանությունները նախընտրում են նույն այդ ոլորտներին

Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ պարզապես ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ։ Եվ, ահա, ի պատասխան հարցմանը՝ հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը կարող է նման քննարկումներ սկսել։

Մեր զինված ուժերում կատարվող նման դեպքերն արդեն սկսել են բացառությունից վերածվել վտանգավոր օրինաչափության. «Ժառանգություն»

Հայաստանի համար անգնահատելի արժեք է իր զինվորի առողջությունն ու կյանքի իրավունքը. «Ժառանգություն»

Սոցիալական ապահովության համակարգում շարունակաբար խախտվում են մարդկանց իրավունքները. ՄԻՊ

Սոցիալական ապահովության համակարգում ոչ պատշաճ (թերի) վարչարարության հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց իրավունքները: Սա տարիների անթույլատրելի պրակտիկայի արդյունք է և ունի համակարգային բնույթ: Անձի պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքի անխոչընդոտ իրացումն ունի կարևոր նշանակություն ոչ միայն հենց այդ իրավունքի, այլև մարդու մյուս իրավունքների համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև այնպիսի իրավունքների, որոնք մարդու համար ունեն

«Այստեղ տրագեդիա սարքելու բան չկա». Էդմոն Մարուքյանը`Թուրալ Գանջալիեւի եւ Անջեյ Կասպրշիկի հանդիպման մասին

«Լուսավոր Հայաստանը» ԱԳ նախարարին կհրավիրի`հասկանալու համար Արցախի հարցի կարգավորման այս փուլի զարգացումները

Սահմանադրական հանրաքվեի համատեքստում ձևավորվում է «ՈՉ»-ի, այսպես ասած, ոչ քաղաքական՝ մասնագիտական ճակատ. «Ժամանակ»

Փաստորեն, ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի համատեքստում ձևավորվում է «ՈՉ»-ի, այսպես ասած, ոչ քաղաքական՝ մասնագիտական ճակատ, թեև անկասկած է, որ դրա ներքո լինելու է նախկին իշխող համակարգն իր քաղաքական շահերով ու հետաքրքրություններով: Հայտարարվել է իրավապաշտպանների մասնակցությամբ «ՈՉ»-ի ճամբար ստեղծելու մասին: Քաղաքական ուժերը, որոնք դիրքավորվում են հանրաքվեին դեմ, խոսում են դրա դեմ, սակայն չեն ստանձնում որևէ արդյունքի

«Ինչքան էլ դատարկ դույլը իջեցնենք նույն աղբյուրի հորը՝ նույն ջուրն ենք ստանալու»

Հարցազրույց երիտասարդ արձակագիր Ջեսահի հետ – Հաճախ չի պատահում, երբ առաջին գրքի շուրջ՝ այն էլ հրատարակման փուլում գտնվող, խոսակցություններ պտտվեն («Անտարեսը» պատրաստում է Ջեսահի «Անանկենդան» վեպը): Օրինակ, ձեր դեպքում ասում են, որ վեպը պոստմոդեռնիստական է, մեր ժամանակներին հատուկ արագությամբ, հախուռնությամբ, ինչպես նաեւ նշում, որ դուք որոշում եք կայացրել ստեղծագործական կյանքում հանդես գալ կեղծանվամբ, ավելին՝ երբեւէ

Գագիկ Խաչատրյանը ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի. փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ դեռևս սույն թվականի փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպան Երեմ Սարգսյանը

«ՍԴ-ի պատերին հանդիպելիս Փաշինյանի ամենակարողության միֆը պայթում է». Անդրանիկ Թեւանյան

Մեկ անձի կամ մի խումբ անձանց կողմից իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման փորձ եմ նկատում

«Ամեն ինչ պետք չէ բարդել բարքերի ենթամշակույթի վրա». Էդմոն Մարուքյանը`բանակում զոհերի մասին

Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ խորհրդարանում սերը պակասում է

ՍԴ նախագահի խորհրդական. «Նոր ստեղծված ՍԴ-ն լեգիտիմություն չի ունենալու»

Գրիգոր Մուրադյանի բնորոշմամբ՝ չի կարելի, ինչպես իշխանությունն է ասում, «կեղծված» Սահմանադրությամբ կատարել այդ Սահմանադրության հետ անհամատեղելի փոփոխություններ

Քննչական կոմիտեի պարզաբանումը՝ զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի վերաբերյալ

Նախօրեին զանգվածային լրատվության միջոցներում, թյուրըմբռնման արդյունքում, հրապարակվել է սխալ տեղեկատվություն: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված  հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ

Պատմական այց, տպավորիչ ու ջերմ խոսքեր

Պաշտոնական Երեւանը շեշտում է Հորդանանի հետ հարաբերությունների կարեւորությունը՝ հորդանանյան բիզնեսի եւ կապիտալի ներգրավման առաջարկ անելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: «Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական

Շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման 2 տարին, իսկ ներդրումային բում այդպես էլ չկա։ Լրիվ հակառակը. «Փաստ»

Եկել է ժամանակը, որ կառավարությունը մի կողմ դնի ներքաղաքական տարբեր նեղ հարցերն ու թվային մանիպուլյացիաները և զբաղվի տնտեսության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմամբ, որն իր հետ արտերկրից կբերի նաև ներդրումների և գումարների ներհոսք։

Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը և քաղաքացու նկատմամբ հնչեցրել անվայելուչ արտահայտություններ. Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ

Ազգային հակակոռուպցիոն խորհրդի վերջին եզրակացությամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը և քաղաքացու նկատմամբ հնչեցրել անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ: Խորհուրդն ուսումնասիրության է ենթարկել 2020 թվականի փետրվարի 6-ին www.politik.am կայքի` «Տեսանյութ. Արման Բաբաջանյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել քաղաքացուն. պատգամավորը ստում է» վերտառությամբ հրապարակումը, որից պարզ է դառնում, որ Ազգային

Արտերկրում գտնվող մեր ՀՀ քաղաքացիները չպետք է զրկված լինեն քվեարկելու իրենց իրավունքից. Արման Բաբաջանյան. «Ժամանակ»

Անցած տարի ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ընտրական իրավունքի վերականգնմանը։ Պատգամավորն առաջարկում է առանց խմբագրման 51 հոդվածը պարզապես ավելացնել ԸՕ-ում։ Արման Բաբաջանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս էլ ինտենսիվ քննարկումների մեջ է այս նախաձեռնության հետ կապված։ «Բայց մի բան հստակ է՝

Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը. Համաշխարհային բանկ

Ըստ Համաշխարհային բանկի փետրվարյան տնտեսական զարգացումների համառոտագրի՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031