Օրվա լրահոսը

«Արցախը որոշիչ ձայն ու ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում». Աննա Նաղդալյան

Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ ՀՀ դիվանագետների կրճատման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, ընդհակառակը, որոշ դիվանագետների համալրում է տեղի ունեցել:

Նաիրա Զոհրաբյան. Վերանայման կարիք ունեն լրագրող Արմենակ Դավթյանի և դատապարտյալ Սամվել Խաչատրյանի գործերը

Այսօր իմ գործընկերներ Տիգրան Ստեփանյանի և Հրանտ Մադաթյանի հետ այցելեցի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տարիներով չլուծված խնդիրների բեռը բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակում է մնալ` պարբերաբար ստանալով ընդամենը կոսմետիկ լուծումներ։ Այս պահին շատ փակագծեր չեմ բացելու, բայց առաջիկայում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ սկսելու ենք քննարկումների եւ հանրային լսումների շարք` կազմելու

Երևանում են գտնվում ադրբեջանցի լրագրողներ. Ermenihaber

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում: ՀՀ արտգործնախարարության կողմից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները մի քանի օր տևած այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել քաղաքական գործիչների և լրագրողների հետ։ «Ermenihaber.am»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ի դեպ, Հաջիևի այցին Facebook-ի իր անձնական էջում

Արմեն Աշոտյան. Անգամ մեր նոր իշխանություններին սիրող Freedom House-ը գեղեցիկ տեքստի կողքին շատ չի կարողացել նկարել նույնքան տպավորիչ թվեր

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World 2019 զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին: Զեկուցի նկարագրական մասում մի շարք ռեվերանսներ են արվում Հայաստանի նոր իշխանությունների հասցեին՝ ընդգծելով, որ Հայաստանը իշխանափոխությունից հետո հայտնվել է ժողովրդավարական առաջընթաց արձանագրած երկրների շարքում։ Իշխանասեր մամուլը, առանց ուսումնասիրելու բուն զեկույցը, փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի»

Երեխաների և երիտասարդների 5–21 տոկոսը կիբեր բուլիինգի զոհ է դառնում. ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում է

ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում է Հայաստանում համացանցի օգտատեր 15–24 տարեկան երիտասարների առցանց բռնության, կիբեր-բուլիինգի և թվային ոտնձգությունների ենթարկվելու վտանգի մասին և կոչ անում համաձայնեցված գործել կանխարգելելու ու վերջ դնելու երեխաների և երիտասարդների հանդեպ բռնությունը համացանցում: Անվտանգ համացանցի օրվա այս կոչը հիմնված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ավելի քան 160 երկրից ավելի քան 1 մլն երիտասարդների մասնակցությամբ իրականացրած հարցումների արդյունքների վրա:

Հարուցվել է քրեական գործ` 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթի

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: 2019 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հարևանությամբ բնակվող տղան բնակարանում կախվել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակարաններից

Արարատ Միրզոյան. Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա եւ համոզմունք հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի որակական նոր մակարդակի բարձրացնել այդ

Ազնիվ խաղի կանոններ՝ մեդիալսարանի համար

2003 թվականին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ  օրենքը մինչ օրս կարծես թե ոչ մի լրատվամիջոցի չի խանգարել աշխատել։ Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ դա ցուցիչ է՝ գնահատելու որևէ օրենք։ Սակայն արդյո՞ք օրենսդրորեն պաշտպանվում է սպառողի իրավունքը՝ իմանալու, թե ինչ շահեր է սպասարկում այս կամ այն  լրատվամիջոցը: «Զանգվածային լրատվության մասին» օրենքը մի քանի բաց

Հյուսիսային պողոտայում և հարակից տարածքում միայն փետրվարի 1-ին 10 մեքենա են հայտնաբերել, որոնցից 9-ի խլացուցիչները վերասարքավորված են եղել բարձր ձայնով երթևեկելու համար

Ճանապարհային ոստիկանության` մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցները հունվարի 28-ից փետրվարի 3-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում, խոշոր քաղաքներում ու հանրապետության ավտոճանապարհներին։ Այդ ընթացքում Երևանը սպասարկող ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 229 տրանսպորտային միջոց։ 22 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, մյուս մեքենաների վարորդները չեն

Հրայր Ուլուբաբյան. «Մի ուսուցիչն ասում է՝ մարդը կապիկից է առաջացել, մյուսը` մարդն Աստծո ստեղծած է»

«Մեր երկրում ստեղծված վիճակից ելք փնտրողներն անպայման պետք է հաշվի առնեն Թումանյանի գաղափարները»,- փետրվարի 5-ին «Տեսակետ» ակումբում ասաց թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը` Հ. Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, խոսելով «Վերնատան» պատմական դերի ու արդիական նշանակության մասին: Նա հիշեցրեց 1969 թ. Թումանյանի ծննդյան 100-ամյակի առիթով Պարույր Սեւակի հնչեցրած այն միտքը, թե Թումանյանի խոհափիլիսոփայական աշխարհը մնացել է ստորադասված եւ չմեկնաբանված:

Վարդենիսում ընտրություններից առաջ թեկնածուն քաղաքացիներին սննդամթերք է բաժանել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուն և նրա 2 համախոհները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Վարդենիս համայնքի բնակիչների բնակարաններ և թեկնածուի անունից բաժանել սննդամթերք: Նաև հայտնել են, որ դա վերջինիս կողմից օգնություն է ու կրելու է

Նիկոլ Փաշինյան. «ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադելու մասին»

Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից: Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում

ԿԳ նախարարը եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի տնօրենը քննարկել են Հայաստանում գործող ռուսերեն ուսուցմամբ դասարանների գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության խորացման հեռանկարները։ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կրթության ոլորտի կառուցողական համագործակցությունը՝ հույս հայտնելով,

Թանկյան ընտանիքը տարիներ շարունակ եղել է այն հայ ընտանիքների կողքին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են դժվար իրավիճակում

Արդեն որերորդ տարին է` Սերժ և Անժելա Թանկյանները Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության գլխավորությամբ և «Դասավանդի́ր, Հայաստան» հիմնադրամի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Բարի մամա» ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում են բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանում աղքատության հաղթահարմանը: Հերթական բարեգործությունն իրականացվեց 2018-19 թթ. ձմռանը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի

ԵԺԿ նախագահը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են Հայաստանում վերջին զարգացումները

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը այսօր ԵԺԿ շտաբում ընդունեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին: Համաեվրոպական ղեկավարը եւ Հայաստանի առաջին արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունները, վերջին զարգացումները Հանրապետությունում եւ տարածաշրջանի մարտահրավերները: Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաեւ մասնակցեց եւ ելույթով հանդես եկավ ԵԺԿ քաղաքական վեհաժողովում: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 5-ի ցերեկը, 6-7-ին, և

Աղասի Ենոքյան. Ներկա իշխանությունը տիրապետում է զգալի թվով լրատվամիջոցների՝ բազմաթիվ են լրատվամիջոցների տերերը, ովքեր ներկա իշխանության մաս են կազմում. «168 ժամ»

Այս տարեսկիզբը նշանավորվեց Նոր Հայաստանի իշխանությունների կողմից մամուլի թիրախավորմամբ։ Սպասելի քայլ էր։ Երբ հեղափոխությունը վերացրեց ընդդիմությունը խորհրդարանում, այն փոխարինեց հեղափոխական սուռոգատներով՝ «Բարգավաճ Հայաստան»- «Լուսավոր Հայաստան»-ով (ԲՀԿ-ԼՀԿ), սպասելի էր, որ հաջորդ քայլով նա կհարձակվի մյուս ընդդիմախոսի՝ մամուլի վրա։ Հայտնի խաշի պատմությանը բուռն արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանն այն հավելեց մյուս լրատվամիջոցներին, մասնավորապես՝ հեռուստատեսություններին քննադատելով, թեև խաշը նրանց

Նաիրա Զոհրաբյանի այցից հետո դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեց ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանին, որը 5 օր է՝ հացադուլի մեջ է։ Նաիրա Զոհրաբյանի հորդորից հետո նա դադարեցրեց հացադուլը՝ նշելով որ հավատում եւ վստահում է միայն Զոհրաբյանին։ Հունվարի 30-ին հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալին անցած օրերին ոչ մի իրավապաշտպան չէր

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար. Կտրականապես դեմ եմ ՀՀ օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին

Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը և կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։

Կապիտալն ահռելի տեմպերով արտահոսում է երկրից. անցած տարի ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր ավելացել են շուրջ 200 մլն դոլարով. «168 ժամ»

Մինչ Հայաստանի տնտեսությունը ֆինանսական միջոցների, առավել ևս՝ ուղղակի ներդրումների լուրջ կարիք ունի, կապիտալն ահռելի տեմպերով արտահոսում է երկրից։ Միայն անցած տարի ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր ավելացել են շուրջ 200 մլն դոլարով։ Սա հսկայական գումար է Հայաստանի տնտեսության համար։ Ընդհանուր առմամբ դրանք կազմել են 1 մլրդ 188 մլն դոլար։ Խոսքը բացառապես բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս

Նարեկ Սամսոնյան. «Երբ պառլամենտի հարցն էլ լուծվեց, նոր թշնամի էր պետք, որ խանգարեր իշխանություններին կախարդական փայտիկի գործադրման հարցում: Պարզվեց՝ դա մամուլն է». «Իրատես»

Նարեկ Սամսոնյանի համար հասկանալի չէ նաև այն հանգամանքը, երբ արտերկիր կատարած այցերի ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են մամուլի կողմից հարձակումների ենթարկվելու ու մեծահոգաբար դրանց պատասխան հարված չտալու մասին: Օտարերկրյա առաջնորդների համար դա առնվազն ծիծաղելի կարող է լինել:

Սամվել Հարությունյան. Դիմել են ֆինանսների նախարարություն՝ առաջարկելով միառժամանակ կասեցնել ընդունված որոշման կիրարկումը. «Հայկական ժամանակ»

ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշումը, որն ալեկոծել է գիտական հանրությանը, այդ տեսքով կարծես թե չի գործի։ Փաստաթղթով, ինչպես հայտնի է, նախատեսվում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նոր ձեւ։ Այսինքն՝ գիտական հիմնարկներին տրամադրվող որոշակի կայուն ֆինանսավորումը փոխարինել դրամաշնորհով, որը կհատկացվի մրցութային կարգով։ Որոշումը վերաբերում է միայն հիմնադրամներին, իսկ պետական ոչ աոեւտրային կազմակերպություններին

Պավել Ֆելգենգաուեր. «Բովանդակային տեսանկյունից կողմերի դիրքորոշումները չեն փոխվել, ուստի այս դրական մթնոլորտը, որը լավ է, անորոշ ճակատագիր է ունենալու». «168 ժամ»

Կա վտանգ, որ կրկին բանակցային գործընթացը կհայտնվի փակուղում՝ անորոշ ժամանակով, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ՀՀ նոր իշխանություններից այլ մոտեցումներ էին ակնկալում, քանի դեռ հրապարակային հստակ դիրքորոշումներ չէին լսել զիջումների պատրաստ չլինելու վերաբերյալ ու ներկայումս հայտնի չէ, թե ինչպես կփոխվի իրավիճակը բանակցային գործընթացում և շփման գծում

ՀՀ հաշվեքննիչ պալատը թերություններ է հայտնաբերել Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատանքում. «Ժողովուրդ»

Մյուս՝ ցուցահանդեսների կազմակերպման եւ մասնակցության ապահովման միջոցառման համար ծախսվել է 272.5 մլն դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծախսված գումարի 86 տոկոսը տրամադրվել է Ռուսաստանում տեղի ունեցող ցուցահանդեսներին, ընդ որում՝ 63.9 մլն դրամը 2017 թվականի դեկտեմբերի 22-26-ին փոխանցվել է Ռուսաստանում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին կայանալիք 3 ցուցահանդեսներին։ Բայց հաշվետվությունից պարզ չի դարձել, թե ընդհանուր առմամբ քանի տնտեսվարող է մասնակցել այս ցուցահանդեսներին, քանի որ որոշ ցուցահանդեսներին մասնակից տնտեսվարողները թվարկված չեն։

7 բան, որ չգիտեք Հայաստանի մասին. Գերմանիայի խորհրդարանի կայքը ծանոթացնում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցից հետո այդ երկրի խորհրդարանի կայքում հոդված է տեղադրվել Հայաստանի մասին՝ «7 բան, որ չգիտեք Հայաստանի մասին» վերտառությամբ: 1)   Հայաստանի Արենի գյուղում է գտնվում ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող աշխարհի ամենահին գինեգործարանը: Այստեղ օգտագործվող խաղողի տեսակ Պինո Նուարի «նախնին» է: 2)   Նույն գյուղում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե

Նիկոլայ Բաղդասարյան. Սահմանադրության փոփոխության աշխատանքը, իմ հաշվարկներով, կտեւի 2-3 տարի. «Հայկական ժամանակ»

Իհարկե, գործող Սահմանադրությունը մշակվել է մեկ պատրվակով՝ ապահովել Սերժ Սարգսյանի պաշտոնավարության շարունակականությունը, եւ մնացած բոլոր դրույթներին պատշաճ ուշադրություն չի դարձվել։ Հետեւաբար, իմ կարծիքով, բոլոր դրույթները պիտի վերանայվեն, պետք է Ազգային ժողովին կից աշխատանքային մի խումբ ստեղծվի, որտեղ կլինեն պրոֆեսիոնալ սահմանադրագետներ, այդ ոլորտի մասնագետներ։

Սերգեյ Դանիելյան. «Կարեւորը, որ այս իշխանության անդամները գող չեն, ավազակ չեն, համենայն դեպս, դեռ չենք հասցրել նման բան նկատել». «Ժողովուրդ»

Գիտե՞ք՝ ես ամեն օր չեմ մտածում, թե այս կառավարությունն ինչ է արել կամ ինչ չի արել։ Ինչպես ապրել եմ նախկինում, այնպես էլ ապրում եմ հիմա։ Ոչ մի արտառոց փոփոխություն չի գրանցվել։

Առողջապահության նախարարի հրամանով չթույլատրված դեղորայքային խառնուրդ են օգտագործել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում (այսուհետ՝ Կենտրոն) իրականացված մշտադիտարկման այցի արդյունքները: Դրանք ենթարկվել են մանրամասն վերլուծության՝ ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից: Կազմվել է մեծածավալ փաստաթուղթ, որն անհրաժեշտ հիմնավորումներով, օբյեկտիվ բնույթի ապացույցներով (պատճենահանված փաստաթղթեր, լուսանկարներ և այլն) և քայլերի կոնկրետ

Գրիշա Թամրազյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 5 Փետրվարի 2019, 89 – Ա ԳՐԻՇԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

Նարինե Մկրտչյանը հայտարարում է նոր նախաձեռնության՝ Քաղաքական լիգայի ստեղծման մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2018թ. հայկական թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության այս շրջանի համար խիստ կարևոր են: Հեղափոխության քաղաքական արդյունքները՝ կոռումպացված նախկին իշխանությունների հեռացումը, արատավոր քաղաքական համակարգի ապամոնտաժումը և օրինական ընտրությունների անցկացումը առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի ներկայի և ապագայի համար: Հարկ է ընդգծել նաև հեղափոխության բերած նոր հնարավորությունները և հեռանկարը Հայաստանի հասարակության և պետության և

Լրահոս

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031