Օրվա լրահոսը
«Հայ մամուլն այսօր կանգնած է բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մարտահրավերների առջև». ՀԺՄ
Հարգելի գործընկերներ Հայաստանի ժուռնալիստների միությունը ջերմորեն շնորհավորում է Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլն անցել է կայացման բարդ ճանապարհ, ունի արժանի պատմություն, բազմաթիվ վառ դեմքեր, ու վստահ եմ՝ դեռ շատերն են համալրելու հայ մամուլի պատմության հիշատակության արժանի էջերը: Ժամանակակից լրագրությունը՝ առհասարակ, ու հայ մամուլը՝ մասնավորապես, այսօր կանգնած են բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մարտահրավերների առջև: Պատմական,
«Փաստաբանների պալատի խորհրդի որոշումն էլ ենք վիճարկում, կարգապահական վարույթ հարուցելու հարցն էլ». Տիգրան Աթանեսյան
Տիգրան Աթանեսյանի արտոնագիրը դադարեցնելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշման դեմ գործով վարույթը կասեցվեց:
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։ Հանդիպման ընթացքում քննարկել են արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ ԱԽ գրասենյակ
«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր, ամերիկյան «Associated Television International» ֆիլմարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄաքՔենզիին և փառատոնի համահիմնադիրների ու կազմակերպիչների խմբին: Հյուրերը նախագահին տեղեկացրել են «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում անցկացվող «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնի մասին, որը նվիրված է մարդու իրավունքներին և մարդասիրական սկզբունքների
«ՀՀ-ն հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում բանակցային գործընթացին». Նիկոլ Փաշինյան
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Տաթևիկ Ռևազյան. «Մեզ մոտ ստացվեց դա օր ու գիշեր պայքարելով, օր ու գիշեր աշխատելով»
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ ուրախ եմ Ryanair-ի հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ: Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով: Նշեմ, որ այս արդյունքին մենք հասանք մի տարուց էլ քիչ ժամանակում, ինչը ավիացիայի ոլորտում ինքնին աննկարագրելի հաջողություն է: Չնայած
Ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտվել (Տեսանյութ)
Օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնց հիման վրա սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։ Արդյունքում Մաշտոցի պողոտայում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ ապօրինի թմրամիջոց պահել, օգտագործել և իրացնել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։ Հետագա միջոցառումներով՝ Նոր Նորքի քրեական
«Կառավարությունը հայտարարում է ֆենոմենալ թիվ․ այդ պարագայում գործարաններում մարդասպանություն կլիներ»․ Հրաչ Բերբերյան. «Ա1+»
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ծիծաղելի է համարում Կառավարության հրապարակած ցուցանիշները անասնապահության վերաբերյալ։ Ասում է՝ այդ թվերի վրա մանկապարտեզի երեխան էլ կծիծաղի։ «Խոսք է գնում, որ 2017 թվականին ոչխարի մսի արտադրությունը կազմել է 9 800 տոննա։ Դա այն դեպքում, որ եղել է 750 հազար գլուխ ոչխար։ Մի տարի անց՝ այս Կառավարության օրոք այդ թիվը
Զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնազոհության և սխրագործության համար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, նույն վաշտի ոստիկան, ոստիկանության
Զոհրաբ Մնացականյանը Տոյվո Կլաարի ներկայացրել է խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային արդիական հարցերի և ԵՄ
«Իշխանության եւ «Սասնա ծռերի» միջեւ ընդհանրապես կապ չկա». Սոս Ավետիսյան
Ինչո՞ւ Փաշինյան-Սահակյան հանդիպման ժամանակ չկար Արցախի դրոշը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը պարունակում է չարաշահումների և մարդու իրավունքների խախտումների վտանգներ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծությունը
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հրապարակվել է վերլուծական հոդված: ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թ. սեպտեմբերի 6-ին հրապարակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Առանց մեղադրական դատավճռի բռնագանձումը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն
Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը «Քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերի» աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը «Քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ. ««Քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում նշել, որ առողջապահության նախարարությունը տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու և արդիականացնելու նպատակով դեռևս 2019 թվականի հուլիսից
Մեր օրերում, թերևս, մեզ շատ հաճախ խեղդում է ոչ թե տեղեկատվության հեղեղը, այլ ապատեղեկատվության ահռելի ծավալը. Մխիթար Հայրապետյան
Այսօր նշում ենք Հայ մամուլի օրը. ևս մեկ առիթ՝ խոսելու ընդհանրապես լրատվամիջոցների անկախության, ազատության ու ճշգրիտ տեղեկատվության կարևորության մասին: Հայտնի խոսք կա, թե լրատվության այս դարում մարդիկ առավել շատ խեղդվում են տեղեկատվության հոսքերից ու հակառակ դրան՝ գիտելիքի պակասից: Սակայն մեր օրերում, թերևս, մեզ շատ հաճախ խեղդում է ոչ թե տեղեկատվության հեղեղը, այլ ապատեղեկատվության ահռելի ծավալը: Այսօր
Աճել են անշարժ գույքի նկատմամբ գործարքների ցուցանիշները նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ
2019 թ. երրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 47’152 գործարք, ինչը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 17.9 %-ով: Երևանում 2019 թ. երրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել
«Կոմիտաս. խաղաղության գինը». Թուրք լրագրողի հոդվածը. Ermenihaber
Հոկտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի է ունեցել մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգը, որին մասնակցել են մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից: Թուրքական «Hürriyet» թերթի լրագրողը նույնպես մասնակցել է համերգին և իր տպավարություններով` փոքր-ինչ քաղաքական երանգ հաղորդելով կիսվել
Հայաստանը «Սովի գլոբալ ինդեքս»-ում զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը
Վրաստանը գտնվում է 40-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 29-րդ, իսկ Ռուսաստանը և Իրանը համապատասխանաբար 22-րդ և 31-րդ տեղում են: Թուրքիան իր ցուցանիշով ներառվել է լավագույն 17 երկրների ցանկում:
Աշխատավարձերի լատենտային ու դրվագային բարձրացումները ծնում են առարկայական նոր խնդիրներ. Թադևոս Ավետիսյան
Ներկա իշխանությունները սիրում են վկայակոչել իրենց օրոք արձանագրված աննախադեպ երևույթները՝ դրանք ներկայացնելով որպես չտեսնված ձեռքբերումներ: Իսկ ինչու՞ են խնամքով թաքցնում պետական կառավարման համակարգը բնութագրող աննախադեպ որոշ փաստեր և դրանց հետևանքները: Մասնավորապես, 2019 թվականին պետական համակարգում հանրության համար «անտեսանելի»՝ պարգևատրումների լրացուցիչ ֆոնդը պատիկներ անգամ գերազանցում է «երևացող»՝ հիմնական ֆոնդին, որը պլանավորվում և հաստատվում է յուրաքանչյուր տարվա
«Քննադատեք, բայց օբյեկտիվ»․ մամուլի տոն Գյումրու քաղաքապետարանում (Ֆոտոշարք)
Հայ մամուլի տոնն այսօր նշվեց Գյումրու քաղաքապետարանում: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետերի ու քաղաքապետարանի այլ պաշտոնյաների հետ հյուրընկալելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, նրանցից շնորհակալություն հայտնեց համագործակցության ու թերությունները վերացնելու հարցում մեծ դերակատարություն ունենալու համար։ Գյումրու քաղաքապետը նշեց, որ ինքը երբեք չի նեղվում քննադատությունից, եթե այն, իհարկե, օբյեկտիվ է։ «Շնորհավորում եմ, շատ լավ գործ եք անում, շատ գոհ
Աղբի հարցը լուծվել է, տրանսպորտի, վերելակների, կանաչապատման հարցերում ոչինչ չի իրականացվել․ ավագանու անդամները՝ քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարվա մասին
Ավագանու անդամները սպասում են քաղաքապետ Հայկ Մարությանի մնացած խոստումների իրագործմանը
«WCIT 2019»-ն ավարտվեց՝ հետագա տեխնոլոգիական համաժողովների համար միջազգային նոր ստանդարտ սահմանելով
«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հոկտեմբերի 6-9-ին Երևանում անցկացված ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը նվաճում է համարում տեխնոլոգիական Հայաստանի համար։ «WCIT 2019»-ի երևանյան բեմում տեխնոաշխարհի առաջատարները քննարկեցին, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները դրական ու բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի, բարեկեցության, անվտանգության ու ժողովրդավարության վրա։ Համաժողովին մասնակցության համար Հայաստան են ժամանել
Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար. Ավետիք Չալաբյան
Երեկ շատերդ տեսել եք թուրք զինվորների կողմից զոհված քրդերին գլխատելու սարսափելի կադրերը։ Այս ամենը տեղի է ունենում ողջ «քաղաքակիրթ» աշխարհի հայացքի ներքո, որը փարիսեցիաբար հանձնել է իր նախկին դաշնակիցներին թուրքերի հոշոտմանը։ Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար։ Քրդերը կռվող ժողովուրդ են և թուլամորթ չեն, սակայն նրանք հայտնվել են այս արյունոտ
ՀՔԾ-ն հնարավոր է Վանեցյանի նկատմամբ քրգործ հարուցի՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար. վաղը կհրապարակվի դատարանի որոշումը
Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ Վանեցյանն այլեւս այսպես ասած «մեր ժամանակների հերոսը» չէ, դա կարո՞ղ է նպաստել, որ գործն այնպիսի որոշում ունենա, որը դուք եք ակնկալում՝ նա պատասխանեց. «Անկախ նրանից՝ Վանեցյանը պաշտոնում է, թե չէ, դատարանը քննարկելու է նախկին թվագրությամբ կայացրած որոշման ճիշտ կամ սխալ լինելը:
ԱԳՆ խոսնակ. Թուրքիայի նախագահի որևէ հայտարարություն արժանի չէ մեկնաբանության
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները araratnews.am կայքի հարցերին –Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը: Իր հերթին, Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ իրենք կանեն հնարավոր ամեն բան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար: Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունները: –Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը
Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն. ՀՀ վարչապետի ուղերձը
Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը, այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի
Զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանը (հետմահու) և ոստիկանության կրտսեր սերժանտ Ա.Հ.-ն դրսևորած խիզախության համար պարգևատրվել են մեդալով
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով, իրենց ծառայողական պարտքը կատարելիս այսօր առավոտյան զոհված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը (հետմահու) և վիրավորում ստացած ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա.Հ.-ն ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած խիզախության համար պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով: Հաշվի առնելով իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարող ոստիկանների, պետական ծառայողների նկատմամբ նմանատիպ
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն այս փուլում անհրաժեշտ է հանել շրջանառությունից, հիմնարար վերամշակելուց հետո միայն քննարկել դրա հետագա ճակատագիրը. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացրել է իր նկատառումները ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) մասին: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դիրքորոշումը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք ամբողջությամբ. «Նախ, անհրաժեշտ է միարժեք փաստել, որ օրենքի հիմքում դրված նպատակն իսկապես արդարացված է` պայմանավորված այն հանգամանքով, որ ապօրինի
Համոզված եմ, որ մեծ ապագա ունեք, և ձեզ մեծ բեմերում ենք տեսնելու. Նունե Սարգսյանը հյուրընկալել է Մոսկվայի Մեծ թատրոնում վերապատրաստված՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներին
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանին և քոլեջի սաներ Նարե Մարկոսյանին ու Րաֆֆի Գալստյանին, որոնք, արժանանալով Հանրապետության նախագահի մրցանակին, հնարավորություն էին ստացել վերապատրաստվել Մոսկվայի Մեծ թատրոնում: Նարե Մարկոսյանը և Րաֆֆի Գալստյանը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը Մեծ թատրոնում դիտել են բեմադրություններ, ինչպես նաև ներկա եղել փորձերին, ծանոթացել
«Հեղափոխության արդյունքում իշխանության հանդեպ դրսևորվեց աննախադեպ բարձր վստահություն, սակայն այն չօգտագործվեց». մեկնարկեց «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը
Ըստ շարժման նախաձեռնողների՝ նորաստեղծ այս հարթակը հնարավորություն կտա առողջացնել հասարակական գործընթացները:


















































