Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի մետրոպոլիտենի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից: Նախագահը դիտել է Կոմիտաս վարդապետին նվիրված՝ «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարները, ինչպես նաև ունկնդրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների կոմիտասյան կատարումները: Նա
Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը
Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ավրորա ֆորումի շրջանակներում Երևանում տեղի ունեցած «Բարեփոխելով Աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների առաջին փառատոնի հիմնադիր նախագահ, անվանի պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ ՄկՔենզիին, փառատոնի համանախագահողներ, «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսին և Դին Քեյնին։ Ողջունելով հյուրերին նման ձևաչափով առաջին փառատոնի անցկացման կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց մարդու իրավունքների և մարդասիրական
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնվել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել. ԵԱՀԿ Մինսկի խումբ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնվել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը հոկտեմբերի 14-ից 17-ն այցելել են տարածաշրջան: Հոկտեմբերի 15-ին համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Ալիևի և Հասանովի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը, հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության ընթացիկ վիճակը և կարգավորման հեռանկարները: Համանախագահները հանդիպել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար
Նոյեմբերյանում ապօրինի ծառահատումներ են բացահայտվել
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Արդյունքում բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Ուազ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված են եղել փայտանյութով՝ ընդհանուր 3 խմ։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Ապօրինի ծառահատումների հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Նոյեմբերյանի
«Երևի եկել էին տեսնեն՝ ինչ «դղյակներ» ունենք…». Հրայր Թովմասյանի հայր. Tert.am
Հարցաքննություն չի եղել, միայն հետաքրքրվել են, թե տան տանիքը երբ և ինչ միջոցներով ենք վերանորոգել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը՝ ԱԱԾ աշխատակիցների՝ իր տնից հեռանալուց հետո: Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատուն են գնացել՝ Դարակերտ համայնք:
Ի՞նչ է պատմել Արշակ Կարապետյանը ԱԺ ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովին
«Բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման». Անդրանիկ Քոչարյան
ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ որոշումը
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու վերաբերյալ որոշումը: Որոշումն՝ այստեղ
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը
Հոկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը: Նիստի համանախագահներն էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի վարիչ Պետրոս Սուրմելիսը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առևտուր և առևտրին առնչվող հարցերի
Զոհված զինծառայողների ծնողները փոխհատուցում են պահանջում
Զոհված զինծառայողների ծնողները իրենց անտեսված են զգում
Նախարար Արսեն Թորոսյանը վերաբաշխումների ժամանակ չի իրականացրել ուղղորդում որևէ կազմկապերպության մասով. ԱՆ պարզաբանումը
Լրատվական դաշտում պարբերաբար անդրադառնում են առողջապահության նախարարության կողմից բժշկական կազմակերպությունների ֆինանսական միջոցների բաշխմանը և վերաբաշխմանը: Հաշվի առնելով արծարծվող հարցերի արդիականությունը, հարկ եմ համարում նշել, որ առողջապահության նախարարությունը պետական պատվերի գումարները տեղաբաշխելիս և տարվա ընթացքում վերաբաշխելիս բացառապես առաջնորդվում է ՀՀ Կառավարության 318 -Ն, 806-Ն որոշումներով և ոլորտին վերաբերվող այլ իրավական ակտերով: Տվյալ գործառույթները իրականացվում են իմ
Սեռական բնույթի ձայնագրությունները կայքէջից ջնջելու կեղծ պատրվակով խարդախությամբ փորձել է գումար հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1989թ., արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքի բնակչուհուց պահանջել է գումար՝ պատճառելով զգալի
«Կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը կարող է լինել ՍԴ նախագահ, բայց դա իմ որոշելու հարցը չէ». Նինա Կարապետյանց
Նինա Կարապետյանցը հիշեցրեց՝ ՀՀ-ում տասնամյակներով տապալվել, զավթվել է յուրացվել իշխանությունը և դա արվել է ՍԴ-ի որոշումներով:
Դիլիջանի քաղաքապետը կազմակերպել է ձևական աճուրդ. ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Դիլիջանի քաղաքապետն օգտագործելով պաշտոնեական դիրքը` Դիլիջանի նախկին «քաղսովետի» բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների խնդրանքով` նշված շենքը վերանորոգելու
Տղաների նախընտրություն եւ աղջիկների թերարժևորում. նման խնդիրների բարձրաձայնումը կարևոր է, որպեսզի դեմոգրաֆիական խնդիրների առաջ չկանգնենք
Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգ Զ Չորեքչյան դահլիճում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և Եկեղեցին» համաժողովը: Միջոցառումն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ՝ «Տղաների նախընտրության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակում: Մասնակիցներին ողջունեցին Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության գլխավոր
ԵՄ ընտրողները փոփոխություն են ուզում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծությունը
9-րդ գումարման Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես սկսեց իր աշխատանքները հուլիս ամսից: Այն աշխարհի միակ վերպետական խորհրդարանն է, որն ուղղակիորեն է ընտրված և օժտված է այնպիսի իրավասություններով, ինչպիսիք են միասնական շուկայի կարգավորվումը և հանրային գումարի բաշխումը ԵՄ ընդհանուր բյուջեով: Հետևաբար եվրոպական ընտրությունները հանրային մեծ ուշադրություն են գրավում։ Այս տարվա ընտրությունների արդյունքները հստակ ուղերձ էին պարունակում, այն է՝
Կոտայքի մարզպետը դիմել է դատախազություն. Քասախ համայնքի ղեկավարն օրենսդրությանը հակասելու միջոցով վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 2019թ․սեպտեմբերի 23-ի «Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» N 567 որոշման իրավաչափությունը: Նշված որոշումը կայացնելու լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է համայնքի ավագանուն՝ այն է․ «1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով` 5)
Երևանի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը
«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը: Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: ՎԱՅՐԸ ՕՐԸ ՍԿԻԶԲ ԱՎԱՐՏ Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք Հոկտեմբերի 17-ին 14:00 Հոկտեմբերի 20 ժամը 09:00 Մազմանյան 22 շենքի
«Ջերմուկցիներն ընդդեմ նախարարի». դատարանը մերժեց «Լիդիան»-ի ներկայացուցչի միջնորդությունը
Դատարանը պարտավոր է կասեցնել այս վարույթը, քանի որ այլ գործով վճռի կայացում դեռեւս չունենք: Այս դեպքում կա փոխկապակցվածություն այդ երկու գործերի միջեւ, քանի որ հայցադիմումը լրացվել է «ԷԼԱՐԴ»-ի փորձաքննությամբ
Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը կեղծելով գումարը ստացող անձանց ստորագրությունները` յուրացրել է ընդհանուր մոտ 3 միլիոն 380 հազար դրամ
2015-2018 թթ. ընթացքում կայացրել է որոշումներ` Մրգաշենի մի շարք բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով անձանց, Հայրենական, Արցախյան, ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, ազատամարտիկների, նաև «Վերջին զանգի» տոնակատարության ու Ամանորի առթիվ դրամական օգնություններ տրամադրելու մասին
Մամեդյարովը հիասթափված է Նյու Յորքում Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին բանակցություններից
Այո՛, մենք բանակցություններ էինք վարում, բայց Մինսկի խմբի համանախագահներն ինչ-որ պահի ասացին` իսկ, հասկանում եք, շփման գծում ռազմական գործողություններ են…
Մարգարիտա Գասպարյանը երկրորդ հաղթանակն է տարել Լյուքսեմբուրգում
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Լյուքսեմբուրգի WTA-ում երկրորդ հաղթանակն է տարել ու անցել է երրորդ շրջան: Նա 6:2, 7:5 հաշվով պարտության է մատնել Ռումինիայի ներկայացուցիչ Մոնիկա Նիկուլեսկուին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» ՀԿ մեկնարկեցին «Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիրը
Երևան, 17 հոկտեմբերի, 2019- «Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» հասարակական կազմակերպությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին, ովքեր, ստանալով նոր գիտելիքներ և հմտություններ, կկարողանան հիմնել իրենց փոքր գործը և վաստակելով գումար՝ կհոգան երեխայի հետ կապված անհրաժեշտ
Այն ուղղություններով, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում չեն սպասարկվել, չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի. Նիկոլ Փաշինյան
Շատ կարևոր է արձանագրել, որ սա վերաբերում է բոլոր, առանց բացառության, բոլոր ավիաընկերություններին: Այսինքն՝ սա մի ավիաընկերության հետ կայացված պայմանավորվածություն չէ: Իհարկե, որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունն իր հետևից բերելու է շատ լուրջ տեղաշարժեր մեր ավիացիայի շուկայում, և որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ սպառողի, հօգուտ մեր քաղաքացիների և, իհարկե, հօգուտ մեր տնտեսության, որովհետև տուրիզմը մինչև այս էլ դինամիկ զարգացող տնտեսության ճյուղ էր, և սրանից հետո ավելի դինամիկ է զարգանալու:
Առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից
Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։
«Կարող է 3 կին միաժամանակ ասի, որ զոհվածն իմ ամուսինն է, ո՞նց ենք լուծելու այս դեպքերը». զոհված զինծառայողի թաղման փողի համար զագսի թուղթ են ուզում
Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ դատարանի որոշումն այսպես թե այնպես լուծում է այդ խնդիրը. «Մնացած բոլոր լուծումները կարեւոր են, բայց կարեւոր է, որ մենք ճանապարհ չհարթենք լեյտենանտ Շմիդտի որդիների համար»:
Մեր տղաները ոչ-ոքի են արել, իսկ Մարիամ Ավետիսյանը պարտվել է
Նյու Դելիում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի երեք տղաներն էլ՝ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը (նկարում) եւ Արթուր Դավթյանը, ոչ-ոքի են արել: Շանթը 2,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում, իսկ Արամն ու Արթուրը 2-ական միավորով, համապատասխանաբար, զբաղեցնում են 13-րդ եւ 33-րդ տեղերը: Աղջիկների պայքարում հանդես


















































