Օրվա լրահոսը

Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտեցին երեխաներին. news.am

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ ուշ երեկոյան ժամանել է Երեւան, այսօր առավոտյան մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝ Քորթնին, մկրտել են երեխաներին։ Ինչպես հայտնի է, Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկրտել էին Երուսաղեմում՝ 2015թ.-ին։ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետո:   Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնը հայտարարեց, որ ինքը 550 հազար դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին». Սեդրակ Բաղդասարյան

«Պետական կարիքի զոհեր» հկ-ի նախագահի աղմկահարույց հայտարարությունները խորհրդարանական լսումներում:

ԱԱԾ-ն անդրազգային հանցավոր խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության դեպք է բացահայտել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը,ասեղնագործ ժանյակի  կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ /մառլյայատիպ/ներծծված  առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900 գրամ քաշով

«Պետականաշինության գործին մասնակցողները պիտի լինեն կրթված եւ պետության ուշադրության կենտրոնում»

Հարցազրույց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ: – Տիկին Կարապետյան, ընդունեք «Առավոտի» շնորհավորանքը ձեր մասնագիտական տոնի՝  հոկտեմբերի 7-ի գրադարանավարի  օրվա առիթով: Վերջին զրույցներից մեկում հայտնեցիք, որ ձեր ղեկավարած մշակութային օջախը դեռեւս 2011թ. ավարտել է ֆոնդերի էլեկտրոնային ավտոմատ  գրացուցակավորման աշխատանքները  եւ անցել ընթերցողների էլեկտրոնային սպասարկմանն ու գրադարանային

«Ազատ հայրենիքը» նոյեմբերի 9-ին կհրապարակի ԱՀ նախագահի սեփական թեկնածուի անունը

Արցախի առաջատար «Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020թ․-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար՝ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանը։ «Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ անգամ ընտրել կուսակցության

Ռոբերտ Քոչարյանը գոնե այսօր պետք է հասկանա, թե ո՞րն էր արդարադատության իրական սպանդը. Գայանե Աբրահամյան

«Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ

Արմեն Աշոտյան. Զերծ կմնամ շահարկելուց թե երբ և ինչպես է կայացվել նման գրանդիոզ միջոցառումը Երևանում անցկացնելու որոշումը

Այսօր Հայաստանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որի երեկվա նախերգանք-համերգը իրոք փառահեղ էր: Զերծ կմնամ շահարկելուց թե երբ և ինչպես է կայացվել նման գրանդիոզ միջոցառումը Երևանում անցկացնելու որոշումը: Նիկոլ Փաշինյանն իր երեկվա խոսքում ընդգծեց, որ “Համաժողովը Երևանում անցկացնելու՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի որոշումն անհերքելիորեն հաստատում է Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական հանգույցի, կարգավիճակը”, իսկ

Մայրերը՝ հանուն խաղաղության

Հայրենիքը պաշտպանելիս հերոսացած զինվորների մասին ՊՆ «Հայ զինվոր» հանդեսի լրագրող, փոխգնդապետ Գայանե Պողոսյանի երեք տասնյակից ավելի ակնարկները շատ հանրաճանաչ են, ունեն մեծ լսարան ոչ միայն այդ հոդվածների հոգեհարազատ ու ոգեղեն բովանդակության, բարձր գեղարվեստական արժեքի շնորհիվ, այլեւ այն պատճառով, որ դրանք դարձան ոգեշնչման աղբյուր արվեստագետների համար ու նոր, գեղեցիկ ձեռնարկումների սկիզբ: Նախ՝ տիկնիկագործ Լուսինե Սանթրոսյանն ակնարկների

Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինին մաղթել է բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը, այսօր, հոկտեմբերի 7-ին, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Շնորհավորելով Ռուսաստանի նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Քոչարյանը նրան քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում։      

Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսի պաշտոնական բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Վարչապետ Փաշինյանը հանդես

Արման Թաթոյան. Տեղի են ունեցել սեփականության իրավունքի կոպտագույն խախտումներ

«Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ

Հավաքի մասնակցի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել 39-ամյա տղամարդուն

ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ վիճաբանության ժամանակ քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի

Ի՞նչ պետք է իմանա էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ ներմուծողը

Բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ նախընտրողներին 2020 թվականի հունվարի 1-ից ընթացակարգային տեսանկյունից փոփոխություն չի սպասվում: Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից միության մաքսային տարածք ներմուծելիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերը հաշվարկվելու են արժեքի կամ մաքսային արժեքի համար սահմանված դրույքաչափով` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ

Հրաժարվում են թոշակ-նպաստից ու ապավինում սեփական աշխատասիրությանը. Լերմոնտովոյի էթնիկ գույները. Ա1+

Ծովի մակերևույթից 1825 մետր բարձրության վրա է գտնվում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղը՝ 1840-ին հիմնադրված գյուղն սկզբում Վոսկրեսենովկա էր կոչվում: Այստեղ են աքսորվել Ռուսաստանի Տամբովի մարզի մոլոկանների 7 ընտանիքներ՝ այլադավանության համար: Աքսորված ընտանիքների սերունդներն էլ ձևավորել են Լերմոնտովոյի բնակչության կազմի շուրջ 80%-ը, 15 %-ը հայերն են, 5 %-ը եզդի  Ասադովների շառավիղները: Մոլոկանները բարեհամբույր են, բայց տեսախցիկի հետ

Հենց դուք, աղավաղելով իմ ասածը, առաջին հերթին հարվածի տակ դրեցիք տիկին Արփինե Հովհաննիսյանին. Անդրանիկ Քոչարյան

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՎ ԿՈ-ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ Հաշվի առնելով այն իրարանցումը և բազմապիսի մեկնաբանությունները, որ առաջացրեց իմ հարցազրույցը, ցանկանում եմ պարզաբանել հետևյալը: Լրագրողը մատնանշեց, որ Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իմ անունը: Ես պատասխանեցի․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք

Տարբեր քաղաքական ճամբարների շահերը սպասարկող ԶԼՄ-ներից պահանջում ենք վերադառնալ պրոֆեսիոնալ դաշտ. հրաժարվել մանիպուլյացիաներից. հայտարարություն

Հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։ Ըստ երիտասարդների՝ այս քայլի դրդապատճառը «Hayeli.am»-ում հրապարակված` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին»

Տապանը պետք է կառուցել մինչեւ ջրհեղեղը

Անցյալ տարվա քաղաքացիական հուժկու պոռթկմամբ արձանագրվեց մեր ժողովրդի վճռականությունը հանրային կյանքը ձերբազատել այն արատներից, որոնք ուղեկցում էին մեզ դեռևս 90-ականներից սկսած և լուրջ խոչընդոտներ էին հարուցում մեր քաղաքացներին՝ արդար և արժանապատիվ կյանքով ապրելու խնդրում: Անցյալ տարվա մայիսին իշխանափոխությամբ հանրությունը ձևավորեց հանրային կյանքում իրավամբ հեղափոխական փոփոխությունների իրականացման իր օրինական սպասելիքները՝ նոր իշխանություններին տալով լեգիտիմ մանդատ օրենքի

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առավել ամրապնդել մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման և Ձեր բոլոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում: Շատ

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին

Մեկնարկել է «Ազգային վերածնունդ»  կուսակցության տարածքային կառույցների ժողովների շարքը, որը նպատակ ունի պատվիրակներ ընտրել 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ կայանալիք համագումարի համար, համագումարին առաջարկել կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի անդամների անուններ: Նմանատիպ առաջին ժողովը Հադրութի տարածքային կառույցինն էր, որը կայացել է 2019թ. հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում: Տարածքային կառույցի ժողովին մասնակցում

«Մի շտապեք, սա դեռ ամենը չէ». Փաշինյանը՝ WCIT 2019-ի հյուրերին

Սա մեզ համար իրատեսական է թվում այն այն պատճառով, որ հայ ժողովրդի շատ զավակներ տեխնոլոգիական նորամուծությունների հեղինակներ են

Հայաստանում խոսքի ազատությունն ու փոխադարձ հանդուրժողականությունն այլընտրանք չունեն. «Ազգային օրակարգ»

Լրատվամիջոցների դեմ ոտնձգության յուրաքանչյուր նման դեպք պետք է ստանա համարժեք իրավական գնահատական իշխանության կողմից, պետք է մինչև վերջ բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն մեղավորները՝ խուսափելու հասարակության մեջ ատելության և բռնության հետագա տարածումից։

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը

Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես Ռուսաստանի նշանավոր առաջնորդի, մեր ժողովրդի անկեղծ բարեկամի և ժամանակակից աշխարհի առավել հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի:

Քիմ Քարդաշյանի առաջին գրառումը՝ Հայաստան ժամանելուց հետո

Քիմ Քարդաշյանը Հայաստան գալուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Արդեն ժամը 3-ն է Հայաստանում և չեմ կարողանում քնել: Շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել բոլորին»:

Ցանկացած բռնություն լրատվամիջոցների դեմ պետք է ստանա իրավական ու քաղաքական համարժեք պատասխան

«Հայելի» մամուլի ակումբի հետ կապված միջադեպի վերաբերյալ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև տարբեր լրատվամիջոցներ, նախաձեռնող խմբեր։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․ «Հայելի» մամուլի ակումբի վրա ոտնձգությունը, անկախ ազդարարված դրդապատճառից, ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր մամուլը ճնշելու փորձ։ Կարելի է չկիսել ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականությունը, վերլուծություններն ու մեկնաբանությունները, սակայն անթույլատրելի է լրատվամիջոցի

WCIT նվագախումբն առաջին անգամ կատարել է արհեստական բանականությամբ օժտված ծրագրի կողմից ստեղծված հայկական շարական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) բացումն ազդարարող համերգին: Վարչապետն ընտանիքի հետ ունկնդրել է 70 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից բաղկացած WCIT համաշխարհային նվագախմբի ներկայացրած երաժշտական կատարումները։ Հնչել են հանրահայտ

Հակաբիոտիկներն ավելի ու ավելի անպիտան են դառնում․ «սուպերմանրէների» առաջացման կանխումը՝ առողջապահության կարևորագույն խնդիր

Վերջին տասնամյակի ընթացքում Մեծ Բրիտանիայում գենետիկ նոր 19 մեխանիզմ է հայտնաբերվել, որոնց օգնությամբ բակտերիաներն անխոցելիություն են ձեռք բերում հակաբիոտիկների նկատմամբ։ Բրիտանական Public Health England (PHE) գործակալությունը հայտնել է անբուժելի սուսանակի (գոնորեա, հարուցիչը՝  Նեյսերի գոնոկոկ) և ստաֆիլոկոկի մասին։ Գործակալությունն անհանգստություն է հայտնել, որ շուտով հակաբիոտիկներն ուղղակի պիտանի չեն լինի, իսկ դա կլինի, եթե շրջակա միջավայրում ռեզիստենտ բակտերիաների

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան 30 մետր սահել է դեպի ձորը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թունելից դեպի Դիլիջան տանող հատվածում՝ 4-րդ ոլորանում, «Nissan Tiida» մակնիշի

Լողորդները պատրաստվում են հագեցած մրցաշրջանի պատասխանատու վերջնամասին

Լողի հայկական դաշնության նախաձեռնությամբ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում ազգային եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների ավելի քան  40 լողորդներ հավաք-մարզում անցկացրին: ԼՀԴ նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին փոխանցեց, որ նպատակը հագեցած մրցաշրջանի պատասխանատու վերջնամասին պատրաստվածության աստիճանն ստուգելն էր: Վերջին մի քանի տարիներին լողորդների արդյունքների որակական տեսանելի աճ է նկատվում թե պատանիների եւ թե, հատկապես, ազգային հավաքականի

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։   ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մասնակցում ենք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում մասնակցում ենք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/968507440188381/?notif_id=1570378089186915&notif_t=live_video

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930