Լրահոս
Օրվա լրահոսը

WCIT նվագախումբն առաջին անգամ կատարել է արհեստական բանականությամբ օժտված ծրագրի կողմից ստեղծված հայկական շարական

Հոկտեմբեր 06,2019 23:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) բացումն ազդարարող համերգին:

Վարչապետն ընտանիքի հետ ունկնդրել է 70 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից բաղկացած WCIT համաշխարհային նվագախմբի ներկայացրած երաժշտական կատարումները։ Հնչել են հանրահայտ հայ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և մյուսների ստեղծագործությունները:

Նվագախումբը համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նաև կատարել է արհեստական բանականությամբ օժտված ծրագրի կողմից հայ հոգևոր երաժշտության վերլուծության հիման վրա ստեղծված նոր հայկական շարական. ստեղծագործությունն արհեստական բանականության կողմից իրական ժամանակում ներկայացվել է նվագախմբին և կատարվել երաժիշտների կողմից։ Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նվագախմբի հետ հանդես է եկել միջազգային ճանաչում ունեցող դիջեյ Արմին վան Բյուրենը:

                                                                    ***

WCIT-ը ՏՏ ոլորտի համաշխարհային խոշորագույն իրադարձությունն է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում: Երևանյան համաժողովին մասնակցելու են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի աստղեր:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031