Լրահոս
Օրվա լրահոսը

Լողորդները պատրաստվում են հագեցած մրցաշրջանի պատասխանատու վերջնամասին

Հոկտեմբեր 06,2019 21:16

Լողի հայկական դաշնության նախաձեռնությամբ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում ազգային եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների ավելի քան  40 լողորդներ հավաք-մարզում անցկացրին: ԼՀԴ նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին փոխանցեց, որ նպատակը հագեցած մրցաշրջանի պատասխանատու վերջնամասին պատրաստվածության աստիճանն ստուգելն էր:

Վերջին մի քանի տարիներին լողորդների արդյունքների որակական տեսանելի աճ է նկատվում թե պատանիների եւ թե, հատկապես, ազգային հավաքականի անդամների շրջանում: Չկա մի միջազգային մրցում, որտեղ մեր լողորդները (տղաները եւ աղջիկները) չթարմացնեն Հայաստանի ռեկորդները: Ավելին, մեր լավագույն լողորդներն արդեն սկսել են միջազգային լողուղյակներում «անհանգստացնել» առաջատար երկրների իրենց մրցակիցներին: Իսկ Արթուր Բարսեղյանը այս պահի դրությամբ Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշ  ունի: Հովսեփ Մեսրոպյանը մեծ կարեւորություն է տալիս նոյեմբերի սկզբին Կազանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որին մասնակցելու են Արթուր Բարսեղյանը, Վահան Մխիթարյանը, Անի Պողոսյանը, Նինա կիրակոսյանը: Բոլորը հույսեր են փայփայում, որ Արթուր Բարսեղյանը կկարողանա «B» ուղեգիրը փոխարինել «A» ուղեգրով:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031