Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան 30 մետր սահել է դեպի ձորը

Հոկտեմբեր 06,2019 22:18

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թունելից դեպի Դիլիջան տանող հատվածում՝ 4-րդ ոլորանում, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մետր սահել դեպի ձորը, այնուհետև բախվել ծառին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (Անահիտ Մ., ծնված 1978 թ.) և ուղևորները (Արկադի, ծնված 1975 թ., Արթուր, 2002 թ., Ալվինա, 2008 թ., Ագնեսա, 2008 թ. Ա.-ներ և Աստղիկ Դ., 1947 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններիս տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս  բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031