Օրվա լրահոսը

Արա Գոչունյան. «Վերջին կանոնադրությունը բնականաբար 100%-ով ողջունելի չէ». Ermenihaber.am

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության կանոնադրությունը, որով սահմանափակվում էին արտասահմանում գործող եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին: Կանոնադրությունում առկա սահմանափակումը դժգոհություն և անորոշության մթնոլորտ է ստեղծել Պոլսի հայ համայնքում: Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության, կանոնադրության հակասական կետերի, հայ համայնքում դիրքորոշումների վերաբերյալ Ermenihaber.am-ը հարցազրույց է անցկացրել Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում

Հոկտեմբերի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ունկնդրել է զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված որոշումները, ծանոթացել ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին, ստուգել որոշումների ընդունման համար կատարված օպերատիվ֊մարտավարական հաշվարկների արդյունքների իրատեսությունը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ

Արցախում պատերազմի վտանգ չկա, բայց քաղաքական գործընթացն արգելակված է. Լավրով

Ռուսաստանը ռազմական գործողությունների վերսկսման վտանգ Արցախում չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ամենամյա համաժողովում ելույթի ժամանակ: «Այստեղ որևէ ակնհայտ վտանգ չեմ տեսնում, թեպետ նաև ոչ ակնհայտ, խոշոր ռազմական գործողություններ չեն վերսկսվի»,-ասել է Լավրովը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ռուսական կողմը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման բան տեղի չունենա:

Գյումրիում թափառող շներով կզբաղվեն երկու անասնաբույժներ․ փոխքաղաքապետի պարզաբանումը

Aravot.am-ը Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանից հետաքրքրվեց, թե Ազգային Ժողովի կողմից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ինչպե՞ս կլուծեն  թափառող շների հարցը․ մենք նաև հիշեցրեցինք, որ մեղադրանքներ են հնչում քաղաքային իշխանության հասցեին շների  դաժան սպանդ կազմակերպելու համար,  այս մասին անդրադարձ էր կատարել բնապահպանական տեղեկատվական կայքը։ «Դաժան բառը չափազանցված է, նախկինում եղել են դեպքեր, երբ

ԵԱՏՄ համաձայնագրով Հայաստանը վերջապես կկարողանա ապրանք արտահանել Իրան. Արմեն Իսրայելյան. «Ա1+»

Մի քանի օր հետո ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Այն ստորագրվել էր 2018թ մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ Ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի՝ Հայաստանը վերջապես կկարողանա ապրանքատեսակներ արտահանել հարեւան Իրան։ «Ա1+»-ի հետ զրույցում իրանագետը հիշեցնում է, թե ինչ միջոցների է դիմել Իրանը տեղական արտադրողին

Փաշիկ Ալավերդյանը, երբեմն, վախենում է իր ծանրորդների համար

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ներկայացնելով մեր առանձին ծանրորդների մասնակցությունը Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությանը, հատուկ անդրադարձավ ծանր եւ գերծանր քաշային կարգերին. «Գոռ Մինասյանը մրցումների ժամանակ իր կիլոգրամներն անընդհատ ավելացնում է: Հրում վարժությունում նա երբեւէ 247 կգ չէր բարձրացրել, Պատտայայում բարձրացրեց: Նա պայքարի գնում է առանց վախենալու: Դա հրաշալի հատկություն է: Բայց անկեղծ

Սիլվա Համբարձումյան. «Արամ Հարությունյանն ինձ ասաց՝ նախագահական ընտրություններին փող ա պետք, փող պիտի ծախսեմ»

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կաշառք ստանալու գործով դատական նիստին գործարարը մանրամասներ պատմեց

Ալվինա Գյուլումյանն արձագանքել է՝ իր վերաբերյալ միջադեպի մասին դատախազության տարածած տեղեկատվությանը. «Փաստինֆո»

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ պարզվում է ոչ թե քրեական գործի հարուցումն է մերժվել, այլ հարուցված քրեական գործը կարճվել է եւ որոշվել քրեական հետապնդում չիրականացնել  ենթադրյալ բռնարարի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հասցեին, երեկ

Լուսաղբյուր համայնքի պաշտոնատար անձանց կողմից 16.3մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է մատչելի գներով պարարտանյութերի, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ հողօգտագործողներին

Փաշիկ Ալավերդյան. «Կարելի է ասել, որ աշխարհի առաջնության մասնակից 103 երկրների մեջ մենք ամենալավն էինք»

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունն՝ ասաց, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվում են տարիների ընթացքում՝ անցկացնելով ամենօրյա մարզումներ, ուսումնամարզական հավաքներ: «Ես իմ վերջին հարցազրույցներից մեկում շնորհակալություն հայտնեցի ծանրորդների անձնական մարզիչներին, մարզադպրոցներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են, որպեսզի կարողանանք ծանրորդներին  հասցնել բարձր

Հայաստանը կհյուրընկալի STARMUS-ի 6-րդ փառատոնը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փառատոնի կազմակերպիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին և փառատոնի գլխավոր մենեջեր Ինիակի Սորոային: Հանդիպմանն անդրադարձ է եղել գալիք տարի Հայաստանում նախատեսվող STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին և ժամկետներին: STARMUS-ի 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է. այն մեր երկրում

Դպրոցն անվանակոչվել է Լեոնիդ Ազգալդյանի անվամբ

Երևանի N 200 հիմնական դպրոցն արդեն Լեոնիդ Ազգալդյանի անվան է: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/2277243419052088/ Երևանի քաղաքապետարան

Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի բնակիչ

Վիճաբանության ժամանակ, բացի Արա Մխիթարյանից, մարմնական վնասվածքներ էին ստացել նաև նույն զորամասի ևս երկու սպա:

Տավուշի մարզպետն արձագանքել է իրեն ուղղված մեղադրանքներին

Երեկ տեղի է ունեցել “Իջեւան” բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որից հետո թեկնածուներից մեկը հանդես է եկել անպատասխանատու հայտարարություններով: Վազգեն Մարգարյանը, որը վերջին ամիսներին հանդիսանում էր կլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հրաժարվել է մասնակցել մրցույթին, հայտարարելով, թե կողմնակալություն ու նույնիսկ ֆինանսական շահագրգռվածություն կա, եւ թե իբր ամեն ինչ կազմակերպված է, որպեսզի հաղթի մյուս թեկնածուն՝ Էդիկ

Տղամարդիկ պետք է հավասարապես պայքարեն ընտանեկան բռնության դեմ՝ կոտրելով կանանց մասին կարծրատիպերը. Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, մենք բոլորս շատ լավ գիտենք, որ օմբուդսմենի գրասենյակը հսկայական եւ կարեւոր դեր է խաղում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության եւ երաշխավորման, այլ նաեւ կարծրատիպերը կոտրելու եւ հասարակական մտածելակերպը փոխելու հարցում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որն ունի բարձրագույն «A» կատեգորիա՝ իր անկախ, անկողմնակալ եւ արդյունավետ աշխատանքի համար վերջերս հանդես է

Արսեն Թորոսյանն արձագանքում է Դավիթ Սանասարյանին. «Ես իրեն չեմ կարեկցում, հակառակը, կարծում եմ, որ նա պետք է հետեւություններ անի»

Թորոսյանը հայտարարեց. «Իմ ցուցմունքները կեղծ չեն եւ հիմնված են միայն իմ կողմից տիրապետած ինֆորմացիայի վրա»

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ «Չափագիտության ազգային ինստիտուտում».  ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015 թվականի հունիսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին»

«Նրանք ներուժ ունեն դառնալու առաջնորդներ իրենց երկրներում». ԵՄ-ն աջակցում է երիտասարդ առաջնորդներին

Մոնիկա Բուկուրենչիուն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կրթաթոշակառուները ապագա առաջնորդներն են, և այս տարվա միջոցառման նպատակն է ծանոթացնել նրանց ժամանակակից միտումներին։

Որքան ավելի շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանում. Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները: Ողջունելով ռուսաստանցի մեր հայրենակիցներին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Կարևոր չէ, թե որտեղ ես ծնվել կամ քանի տոկոս հայի արյուն ունես, եթե սիրում ես քո երկիրը: Որքան ավելի

Արցախ այցելած կոնգրեսականները կհայտնվեն «սև ցուցակում». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի Արցախ կատարած այցին: Ինչպես հաղորդում է Haqqin ադրբեջանական գործակալությունը, գերատեսչությունը կոնգրեսականի այցը Արցախ համարում է «անօրինական և միջազգային իրավունքին հակասող»: Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ Փելոունը 2017 թվականից ներառված է Ադրբեջանի «սև ցուցակում», ինչ վերաբերում է մյուս կոնգրեսականների՝ Արցախ նախատեսված այցերին, ապա

ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարի տեսակետը՝ «գորշ գոտիների» և ԵԽ-ի ֆինանսական խնդիրների մասին

Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ԵԽԽՎ-ում հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդում ֆինանսական ճգնաժամը հաղթահարված է:

Անի Սամսոնյանը խնդրել է տրամադրել որոշումը, որի համաձայն դադարեցվել են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ մարզպետ Գարիկ Սարգսյանին։ Հայտնի է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրավիճակը լարված է։ Համայնքի բնակիչները բողոքում են առ այն, որ նախարարը և մարզպետը կայացրել են համայնքի ղեկավար

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Մ.Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ         

Ազնավուրի մանկության թաղամասում կտեղադրվի նրա կիսանդրին

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի մահվան առաջին տարելիցին՝ հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը մեծ արտիստի կիսանդրին հանձնել է Փարիզի քաղաքապետարանին: Քանդակը շուտով կտեղադրվի փարիզյան այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը: Արվեստի գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը 1964 թվականին՝ Ազնավուրի՝ Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ: «Ազնավուր» հիմնադրամը

Մոսկվայի դատարանը մասնակի բավարարել է «Արմենիա» ռեստորանի հայցն ընդդեմ Նավալնիի

Մոսկվայի Տվերի դատարանը մասնակի բավարարել է «Արմենիա» ռեստորանի` 550 հազար ռուբլի գումարի չափով փոխհատուցման մասին հայցը: Դատարանը վճռել է, որ «Արմենիա» խանութ-սրճարանը ռուս ընդդիմադիր գործիչներից փոխհատուցում կստանա 241 հազար 520 ռուբլու չափով՝ հուլիսի վերջին Մոսկվայի կենտրոնում բողոքի ցույցերի կազմակերպիչներից կրած վնասի համար: Որպես պատասխանող կողմ հանդես են գալիս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, Մոսկվայի քաղաքային

Քննիչը ծեծված սպայի համար ցույց անող «Այլընտրանքի» ներկայացուցիչներին. Եթե ունեք ինֆորմացիա, հիմա նստեք՝ դիմումի ձեւով ձեւակերպեք

«Այլընտրանք» ՀԿ-ի անդամները տեղեկություններ ունեն, որ Վայոց ձորի մարզպետն անմիջական մասնակցություն է ունեցել սպային ծեծելու միջադեպին

Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը արդարություն ապահովելու բանալին է. Ջերմեյն Մաքքալպին

Իրավագետ և ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպինն ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը հանցագործությունը ժխտողներին հակազդելու, հատուցում պահանջելու և արդարություն ապահովելու բանալին է: Այս մասին Մաքքալպին հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը (Raphael Lemkin Policy Series): Մաքքալպինի խոսքով՝ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու պարագայում Միացյալ Նահանգները հավատարիմ

35-ամյա տավուշցին կասկածվում է ապօրինի ծառահատում կատարելու մեջ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Տավուշ գյուղի սկզբնամասից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որի վարորդ 35-ամյա տավուշցին փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե կաղնի և թխկի տեսակի թաց կանգուն ծառերն ինքն ապօրինի հատել է «Նավուրի» անտառպետության

«Մի քանի վախենալու հիվանդություններ ասելուց հետո այս օրինագիծը կարեւոր դարձավ». Առողջապահության փոխնախարար

«Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, որի հետեւանքները վերջնական գնահատական չեն ստացել»

Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքության հիմնադրամի. Ermenihaber

Թուրքիայի սահմանադրական (ՍԴ) դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի: ՍԴ-ի որոշմամբ չեղյալ է հայտարարվել հայկական հիմնադրամի կառավարումը Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնելու մասին ստորին դատարանի որոշումը: Բարձրագույն դատարանը որոշել է նաև, որ խախտվել է հիմնադրամի դատարան դիմելու իրավունքը, քանի որ Թուրքիայում գտնվող իր գույքը ետ ստանալու պահանջով դատարան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930