Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյանը խնդրել է տրամադրել որոշումը, որի համաձայն դադարեցվել են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները

Հոկտեմբեր 02,2019 16:16 Share

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ մարզպետ Գարիկ Սարգսյանին։

Հայտնի է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրավիճակը լարված է։ Համայնքի բնակիչները բողոքում են առ այն, որ նախարարը և մարզպետը կայացրել են համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում վերջինիս՝ արձակուրդում գտնվելու ժամանակ։

Պատգամավորը խնդրել է իրեն տրամադրել այդ որոշումը, որի համաձայն դադարեցվել են համայնքի ղեկավարի լիազորությունները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել