Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Կարելի է ասել, որ աշխարհի առաջնության մասնակից 103 երկրների մեջ մենք ամենալավն էինք»

Հոկտեմբեր 02,2019 17:53

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունն՝ ասաց, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվում են տարիների ընթացքում՝ անցկացնելով ամենօրյա մարզումներ, ուսումնամարզական հավաքներ: «Ես իմ վերջին հարցազրույցներից մեկում շնորհակալություն հայտնեցի ծանրորդների անձնական մարզիչներին, մարզադպրոցներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են, որպեսզի կարողանանք ծանրորդներին  հասցնել բարձր մակարդակի: Ֆեդերացիան գլխավոր մարզչի եւ հավաքականում նրա հետ աշխատող անձնակազմի հետ միասին իրականացրել է նախապատրաստության վերջին փուլը, որը, թերեւս, ամենակարեւորն է:

Հիմա կարող ենք ասել, որ մասնակից 103 երկրների մեջ մենք ամենալավն էինք: Ասեմ՝ ինչու: Զիջել ենք միայն Չինաստանին: Նրանք հինգ ոսկե մեդալ նվաճեցին, մենք՝ երկու: Նրանք մեզնից մի փոքր ավելի անգամ են ոսկի նվաճել, սակայն ազգաբնակչության քանակով չինացիները մեզ գերազանցում են շուրջ 500 անգամ:

Մեր այս հաջողության առիթով շնորհավորում եմ բոլորիս», – հայտարարեց Փաշիկ Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031