Օրվա լրահոսը
ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել Հայաստանին օգնությունն ավելացնելու լրացմանը
Անդրադառնալով Արցախի հիմնահարցին՝ Սենատը իր մտահոգությունն է հայտնել ձգձգված հակամարտության կապակցությամբ և աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:
Կառավարությունը ցանկանում է վաճառել սեռավարակաբանության հիվանդանոցը. 2,2 հեկտար տարածքը գնահատվել է 750 միլիոն դրամ
Պատգամավորները դեմ են. բանավեճ ԱԺ-ում
Գոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
Թաիլանդի Թագավորության Պատտայա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցակցային եզրափակիչ օրը մրցահարթակը տրամադրվեց տղամարդկանց գերծանր՝ +109 կգ քաշայիններին: Մոլորակի հսկաների պայքարի մեջ էին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Վերջին տարիների աշխարհի ամենաուժեղ մարդու՝ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեի հետ, որին պատկանում են բոլոր ռեկորդները, դժվար էր ոսկու համար պայքարելը: Գյումրեցի Գոռ
Պատգամավորները հավանություն տվեցին նախագծի, որը ստացել էր կառավարության բացասական եզրակացությունը
Նախագիծը ենթադրում է ԱԱՀ-ից ազատել բրոկերային գործունեությունը՝ արժեթղթերի մասով:
«Մի բան փաստ է. ճնշումներ եղել են». նախկին պատգամավորը՝ Հայկ Հարությունյանի մասին
Վստահ եմ՝ գիտեին, թե նա ինչ է խոսել եւ ում հետ: Իշխանությունը փորձում է ամեն ինչ վերահսկել, ինչն անհնար է
Իտալական «Լեոնարդոն» անցնում է ավելի գործնական քայլերի․ նախագահ Սարգսյանին ներկայացվել է ընկերության պատրաստած փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։ Սեպտեմբերի 26-ին Հռոմում ընկերության ներկայացուցիչը նախագահ Սարգսյանին է ներկայացրել «Լեոնարդո» ընկերության կողմից պատրաստված փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ, որտեղ
Արցախի պողոտայի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դատարանին ներկայացված նկարների համաձայն՝ Մասիս քաղաքում էլ աղբի խնդիր կա
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, նախորդ օրը շարունակվել է «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության տնօրեն Ֆելիքս Պողոսյանի բողոքի քննությունը: Ֆ.Պողոսյանը խնդրել էր դատարանին վերացնել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները: Վերջինի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Բալյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը երկրորդ անգամ չի ներկայանում դատարան՝
Բադասյանի ուղերձը՝ դատավորներին. «Այն դատավորները, որոնք չեն իրականացնում արդարադատություն, ներկայացված է գործիքակազմ՝ կարգապահական վարույթների»
Բադասյանն ասաց, որ իրենց հիմնական ուղերձը հետեւյալն է՝ «Այն դատավորները, որոնք բարեխիղճ կատարում են իրենց պարտականությունները, իրականացնում են արդարադատություն, ունենալու են նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, աշխատակազմ, ավելի ընդլայնված, քան հիմա ունեն եւ արդյունավետ իրենց լիազորություններն են իրականացնելու»:
ՀՀ նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել Նիկոս Անաստասիադիսին՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս համատեղ ջանքերով Հայաստանի և բարեկամ Կիպրոսի միջև արդյունավետ համագործակցությունն ավելի կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ամուլսարի գործով նախաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, նոր տվյալներ». Քննչական խմբի ղեկավար
Կոնկրետ նախաքննությունը շարունակելու հիմքը հանդիսանում է Ընդերքի եւ շրջակա միջավայրի նախարարությունից ստացել ենք գրություն, գրության մեջ առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ:
«Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը. քրեական հետապնդումը դադարեցվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011-2012թթ. ընթացքում դիմորդը դիմել է
2012թ. սեպտեմբերի 29-ից հետո այս օրը համայն աշխարհի եզդիների համար դարձավ պատմական օր
Տեր Աստված, դարձրու մեր տաճարը քո Աշխարհի շարունակությունը Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների, այնպես էլ եզդիների պատմության մեջ կարեւոր իրադարձություններն ամրագրվել են՝ որպես հիշարժան օրեր եւ տոներ: Յուրաքանչյուր ազգային տոն ներկայացնում է մեր ազգի դիմագիծը, արժեւորում է դարերից եկած ավանդույթները: Ինչքան էլ բարդ ու դժվար է եղել մեր ճանապարհը, այնքան ամուր է եղել մեր հավատը: Սերը՝
«Ճնշում են նրան, ով որ ճնշվում է, եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն թող կողքից խոսեն». ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյան
Այսօր ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՍԴ-ի վրա ճնշումներ գործադրվո՞ւմ են՝ պատասխանեց. «Չեմ կարող ասել: Գիտեք ինչ, ճնշում են նրան, ով որ ճնշվում է: Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն թող կողքից խոսեն: Ես կարող եմ իմ համար պատասխան տալ՝ ինձ հնարավոր չի ճնշել, շեղել ճիշտ ուղուց»: Հարցին՝ դուք ա՞յս իշխանությունների
«Հիմա 800 հեկտարի վերադարձի խնդիրը հնարավոր է լուծել առանց պատերազմի». Ժիրայր Սեֆիլյան
Կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից անդրադառնար 800 հեկտարի խնդրին եւ ասեր՝ «ոչ մի բանակցություն չի կարող լինել, քանի դեռ հակառակորդը, որը 2016թ.-ին լեզու է գտել Երեւանի դավաճան ղեկավարության հետ, հանգեցրեց հայկական կողմի կորուստներին եւ զոհերին»
Քիչ առաջ կալանավորվեց կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժնի միջնորդությունը՝ որոշելով երկու ամսով կալանավորել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։ Նա դատարանից կտեղափոխվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես Aravot.am-ին
«Ո՞ւմ էր դա ձեռնտու՝ «5-րդ շարասյա՞նը», ոճրագործ կողմի՞ն, որը ժողովրդի վրա ուժ է կիրառել». Սեֆիլյան
Մենք ասել էինք, որ եթե այսպես եթե շարունակվի, արյուն կհեղվի: Ականատես եղանք նման դեպքի
Փոխվել է թուրք ժողովրդի վերաբերմունքը ինչպես հայեր, այնպես էլ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ. Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցել է Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը: Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել նրա գործունեությունը ինչպես հայագիտության, այնպես էլ Հայ Կաթողիկե եկեղեցու ժառանգության պահպանման գործում: Գերապայծառ Տեր Լևոն
ՍԴ անդամ Գյուլումյանը՝ Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին
Իրավական առումով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, մենք պարտավոր ենք նիստերին մասնակցել եւ որոշակի ժամանակահատվածում նիստերին չմասնակցելը կարող է կարգապահական վարույթի հիմքեր ստեղծել՝ 3 դատավորի դիմումով»: Հարցին՝ այս պահին հիմքեր տեսնո՞ւմ եք դրա համար՝ նա պատասխանեց. «Անձամբ ես չեմ նախաձեռնի նման բան»:
Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը նախարար Մնացականյանն ընդգծեց ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնահերթությունը հայկական կողմի համար
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Նախարար Մնացականյանը իր երախտագիտությունը հայտնեց բարձր ներկայացուցիչ Մոգերինիին՝ իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար: Նախարար Մնացականյանը և բարձր ներկայացուցիչ Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող
Հանրությունը զարմանում էր, պարոն վարչապետ, Դուք ինչու չէիք զարմանում, որ հիմա եք զարմանում. «Չորրորդ իշխանություն»
Եթե մարդը նույն տեղը աշխատում է նույն օրենքներով, իսկ ինչու պիտի նույն ձևով չաշխատի։ Պարոն վարչապետ, հեչ զարմանալու բան չկա, եթե թալանողն էլ, թալանչուն բռնողն էլ կապված են տարատեսակ թելերով, էլ ինչու պիտի բաց չթողնեն, և մնացյալներն էլ գիտեն, որ եթե իրենց էլ բռնեն, ապա բաց են թողնելու եւ այսպես շարունակ։ Եթե դատաիրավական համակարգում բարեփոխում չեք արել, էլ ի՞նչ իրադարձություններից եք խոսում, որ պաշտոնյան էլ կաշառք չվերցնի։
Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսորները Հայաստանում են
Վերջին շրջանում հայաստանյան բուհերը անմասն չեն մնում միջազգային կրթամշակութային ծրագրերից: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առավոտին» տեղեկացրին, որ հաստատվել է 2019-20 ուսումնական տարվա համար Erasmus+ ծրագրի շրջանակներում ուսանողների ու դասախոսների փոխանակումը Իտալիայի Սիենա Ջազ Ակադեմիայի, Ֆինլանդիայի Տուրկույի համալսարանի, Պորտուգալիայի Ավեյրուի համալսարանի եւ Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի միջեւ: Երեւանի կոնսերվատորիան
ԱԳ նախարարը և ԵԽ գլխավոր քարտուղարը գոհունակություն հայտնեցին ՀՀ և ԵԽ միջև բարձրագույն մակարդակով հաստատված արդյունավետ երկխոսության կապակցությամբ
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորեց Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Անդրադարձ կատարելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց
Սեդա Սաֆարյան. «Իմ եւ Հատուկ քննչականի տեսակետը գրեթե միանման է». «Հայկական ժամանակ»
Ուղղակի երեւի իրենք չէին սպասում, որ այս կարգի իրավիճակներ կլինեն, իրենք պատասխանատվության կենթարկվեն եւ էդ պատասխանատվությանը չեն դիմանա, շուտ-շուտ կասեն՝ ուզում ենք դուրս գանք, ինչո՞ւ բանտ նստենք, էն մյուսը կասի՝ ուզում եմ ինքնասպան լինել, երրորդը կասի՝ հաշտության մթնոլորտ եմ ուզում, չորրորդը կասի՝ մենք տարաձայնություն ենք մտցնում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, բայց մի անգամ հարց չեն տա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ա՛յ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, դուք մի անգամ դատապարտեցի՞ք ձեր որդիներին մեզ մոտ այս կարգի իրավիճակ ստեղծելու համար։ Ուզում եմ ասել, որ ովքեր ինչ արել են՝ պիտի պատժվեն։
Ժիրայր Սեֆիլյանը Վանեցյանին «վարձկան» է համարում
Եթե Վանեցյանը համարձակվի գաղտնիք բացահայտել, ուրախ կլինեմ: Դրանով նա կարագացնի այն, որ գործող իշխանությունը շատ ավելի արագ քայլեր կանի ճիշտ ուղղությամբ
Մեզ համար բարոյական անհրաժեշտություն է ճանաչել Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագությունները. Սենատոր Ռոբերտ Մենենդեզ
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարին (Համագումար) ուղղված նամակում Սենատի Արտաքին հարաբերությունների Հանձնաժողովի ավագ անդամ Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ողջունեց Համագումարին իր 2019թ. Ազգային քարոզչական կոնֆերանս և Գալայի կապակցությամբ և կրկին հայտնեց իր նվիրվածությունը Հայոց ցեղասպանության հաստատմանը և աջակցությանը Արցախի ժողովրդին: «Ես շատ բարձր եմ գնահատում Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը և այս երեկոյի Գալան հիշեցնում
«Ես չեմ կարծում, որ էն տասը հոգին, որ եկան ու կանգնեցին ՍԴ-ի մոտ, նրանք հասարակություն են». Ալվինա Գյուլումյան
Այն, որ ՍԴ նախագահը նախկինում ՀՀԿ անդամ է եղել, էլի՞ քաղաքական չեզոքության մասին կարող ենք խոսել՝ տիկին Գյուլումյանը պատասխանեց. «Գիտեք, մեր հասարակությունը այնքան փոքր է, մեր մոտ կա նաեւ կապեր ունեցող այսօրվա քաղաքական ուժի հետ, ես ինքս մեկի կամ մյուսի հետ կապեր ունեմ, ինչի՞ մասին է խոսքը: Մենք փոքր հանրության մեջ ենք ապրում, ասե՛ք, ձեր ընտանիքում, ձեր բարեկամության շրջապատում չկա՞ն ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի ներկայացուցիչները»:
Քիմ Քարդաշյանը մեծ ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA), արձագանքելով Քիմի թվիթերյան գրառմանը, շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանին և նրա ընտանիքին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում ներդրման համար, բայց միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել այն պատճառով, որ Քիմի Skims ապրանքանիշն արտադրվում է Թուրքիայում:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 27-ի
Արդյոք մեռնո՞ւմ է տպագիր մամուլը
Հայաստանում նոր թերթեր չեն տպվում, եղածներն էլ հազիվ են գոյատեւում, շատերի տպաքանակը նվազում է, մինչդեռ ամեն օր կարելի է տեսնել սնկի պես աճող լրատվական կայքերի: Հայաստանում 2011թ. տվյալներով տպագրվում է մոտ 10 անուն հասարակական-քաղաքական օրաթերթ, որոնց համախառն միջին ընդհանուր տպաքանակը 40-50 հազար օրինակ է: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տրամադրած տվյալների համաձայն, հանրապետությունում հաշվառված է


















































