Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը մեծ ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված

Սեպտեմբեր 27,2019 13:08

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը հոկտեմբերին այցելելու է Հայաստան՝ WCIT 2019 ՏՏ համաժողովին մասնակցելու համար՝ մեծ ծրագրեր ունի այցի հետ կապված: Այս մասին Քարդաշյանը գրառում է կատարել Twitter-ում:

«Հուսով եմ՝ իմ այցը Հայաստան հիանալի նորությունների առիթ կդառնա, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ»,- գրել է նա:

YEREVAN, ARMENIA. 10.04.2015. Kim Kardashian and Khloe Kardashian pay a visit to the Armenian Genocide memorial complex

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA), արձագանքելով Քիմի թվիթերյան գրառմանը, շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանին և նրա ընտանիքին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում ներդրման համար, բայց միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել այն պատճառով, որ Քիմի Skims ապրանքանիշն արտադրվում է Թուրքիայում:

Ի պատասխան ռեալիթի շոուի աստղը գրել է, որ ինքը ցանկանում է, որ իր ապրանքանիշի ապրանքները լինեն լավագույնը՝ սկսած կտորից, դիզայնից, կարից: ANCA-ն առաջարկել է քննարկել արտադրությունը Հայաստան տեղափոխելու հարցը։

«Հայաստան եմ գնալու երկու շաբաթից և հույս ունեմ ուղիներ գտնել՝ առևտրի զարգացմանը նպաստելու և հայերի համար նոր աշխատատեղեր բացելու համար, այդ թվում՝ ապագայում Skims-ի արտադրության միջոցով»,-պատասխանել է Քարդաշյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30