Օրվա լրահոսը
Իրանը բարիդրացիական է գնահատել Փեզեշքիանի այցը Հայաստան
Region Monitor. «Այս այցը կատարվեց բարիդրացիական քաղաքականության և հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման շրջանակներում, քաղաքականություն, որը վերջին տարիներին Իսլամական Հանրապետության 13-րդ և 14-րդ կառավարությունների օրոք հետևողականորեն առաջ է մղվել։ Հայաստանը Հարավային Կովկասում Իրանի կարևոր հարևաններից է, որը, թեև ունի մեր երկրի հետ ամենակարճ սահմանը, սակայն այդ սահմանը մշտապես եղել է ապահով ու կայուն և ունի ռազմավարական
Yandex Go-ում արդեն հնարավոր է վարձակալել էլեկտրական ինքնագլորներ
Yandex Go հավելվածում Երևանում արդեն հնարավոր է վարձակալել JET ինքնագլորներ։ Այսպիսով՝ հավելվածի օգտատերերը կստանան ևս մեկ հնարավորություն քաղաքում հարմարավետ տեղաշարժվելու համար, իսկ ծառայության գործընկերը՝ ձեռք բերելու նոր օգտատերեր իրենց ինքնագլորների համար։ Քաղաքում տեղաշարժվելու համար Yandex Go-ում այժմ կարելի է ոչ միայն պատվիրել ուղևորություն կամ դիտել հանրային տրանսպորտի ժամանման ժամանակը, այլև վարձակալել էլեկտրական ինքնագլոր։ Օգտվելու համար
Արցախի հարցը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ չի եղել, որ ՀՀ որևէ իշխանություն որոշի զիջել և վերջ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախցիների պայքարը ինքնորոշման իրավունքի հռչակման և իրացման ուղղությամբ միայն ադրբեջանական նարատիվներով էր տարածքային վեճ ներկայացվում: Փաշինյանը իշխանություն գալուց հետո մեկ հայտարարում էր, որ ինքը չի կարող Արցախի մասով որոշում ընդունել, որովհետև իրեն արցախցիները ընտրելու իրավունք ու հնարավորություն չեն ունեցել, մեկ գնում
Ադրբեջանցի հեռուստահաղորդավարին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Armlur. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) թույլ չի տվել ադրբեջանցի պրոդյուսեր Էմին Էֆենդիին մուտք գործել երկիր։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Էֆենդին Ադրբեջանի ժողովրդական արտիստ Միրի Յուսիֆի հետ ցանկացել է մեկնել ադրբեջանական ծագում ունեցող ռուս գործարար Գոդ Նիսանովի որդու հարսանիքին։ Էֆենդիին կանգնեցրել են սահմանին և հետ ուղարկել Ադրբեջան։ Ինչպես հաղորդվում է, պատճառը պրոդյուսերի հրապարակումներն են նրա
30 տարի տիրապետել էր գույքը, դիմել ՍԴ
Գայանե Գասպարյանի անհատական դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել էր 2025 թվականի օգոստոսի 4-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Բացահայտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական բովանդակությունը ԵՒ որոշել դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 2015թ.-ի փոփոխություններով 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին ԵՒ 78-րդ հոդվածին» («Բացահայտել» բառը մի տեսակ անսովոր
Թատերախումբը կարևորում է, որ իրենց վերածնունդը նշանավորվի Արցախի բարբառով խաղալով. Հայաստանի թատերական դաշտում մի նոր կոլորիտ ու մի նոր խոսք
Հակոբ Ղազանչյանը ներկայացրեց «Դիալոգ»-ի նախագահ Յ․ Նավոյանին, կարևորեց նրա հայրենասիրական գործունեությունը՝ միտված հայ մշակութային, մասնավորապես, արցախյան խմբերին աջակցելուն։ Նշեց՝ չնայած բազում խոչընդոտների, որ Մոսկվայում առաջ են գալիս Ադրբեջանի դեսպանատան կողմից, Նավոյանը հաղթահարում է դրանք։
Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը կպարգևատրվեն Հայ կրթական հիմնարկության կրթական տեսլականներ մրցանակով
Հայ կրթական հիմնարկությունը սոցիալական ձեռներեցներ և կրթական տեսլականներ ունեցող Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին կպարգևատրի հեղինակավոր «Educational Visionaries Award» մրցանակով իր 75-ամյակի հանդիսության ժամանակ, որը կկայանա սեպտեմբերի 7-ին Բևեռլի Հիլզ Հիլթոն հյուրանոցում, տեղեկանում ենք «UWC Դիլիջան»-ի կայքից: Վերոնիկա Զոնաբենդը ներկա կլինի զույգի անունից մրցանակը ստանալու համար։ Ցավոք, Վարդանյանը գերության մեջ է Բաքվում՝ Արցախի Հանրապետությանը իր
Ինձ կողմ քվեարկած էդ մեկը նախ և առաջ ես եմ եղել. Մեղրիի համայնքապետ. «ՉԻ»
Խաչատուր Անդրեասյանը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել և ընտրվել է Ազատական կուսակցության քվոտայով: Սակայն վերջերս նա, այսպես ասած, կուսակցափոխ է եղել և օգոստոսի 3-ին տեղի ունեցած Մեղրիի ՔՊ տարածքային կառույցի նոր ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել ՔՊ տարածքային խորհրդի նախագահի պաշտոնում: Դեպի ՔՊ Անդրեասյանի այս շրջադարձը գաղափարակա՞ն, թե՞ այլ հիմքերով է պայմանավորված: Ավելի կոնկրետ՝
Ստրկամտութիւնը կը համակէ զանգուածը: Ե՞լքը: Խորտակե՛լ ուղեղալուացքի մեքենան ու իշխանութեան բերել նախկին ու նոր հայրենապաշպանները. «Ասպարեզ»
Հայաստանը փաստօրէն կը դառնայ Ատրպէյճանի ԲՈԼՈՐ քմայքներուն ու պահանջներուն ընդառաջող, ստրկամտութիւնը կը համակէ զանգուածը:
Իրեն եւ իր հայր Ալիեւին ու իր հորեղբայր Էրդողանին պետք է տխրեցնեմ. Դավիթ Ամալյան. «Հրապարակ»
7 տարի շարունակ նա Օվերտոնի պատուհան է բացում, նույնիսկ դեռ մինչեւ իշխանության գալն այդ պատուհանն այնքան բացեցին՝ նա եւ իր նմանները, որոնք, ցավոք սրտի, պարզվում է՝ բավականին շատ էին մեր կողքին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը сквозняк -ի մեջ է
Ինչո՞ւ նախաքննական մարմինը չի շտապում պատասխանատվության կանչել ՔՊ-ական պատգամավորի որդուն կամ միջադեպի մյուս մասնակիցներին․ «Ժողովուրդ»
Ինչո՞ւ նախաքննական մարմինը չի շտապում պատասխանատվության կանչել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն կամ միջադեպի մյուս մասնակիցներին: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երեւանում երեք քաղաքացու միջեւ տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում էր եղել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման հարցը։ ՔՊ-ական պատգամավորի որդուն հարցաքննել են ու
Բայց ի՞նչ ենք մենք գնելու Ադրբեջանից այս օնլայն դարում, երբ մարդը կարող է բազմոցին պառկած ինքնաթիռ գնել իր հետ սահման չունեցող պետությունից. «Հրապարակ»
Գալու են, տուն գնեն, հող գնեն, երեխաներ ունենան, ու չենք իմանալու՝ մեր հարեւանը թուրք է, թե հայ:
Եկեղեցու դեմ պայքարը նշանակում է պատերազմել Աստծո դեմ․ Տաթեւի վանահայր
Իրենք Աստծուն կարո՞ղ են հաղթել՝ իհարկե, չեն կարող: Բոլոր այդ փորձերն ապարդյուն են, ոչինչ չի ստացվի ոչ մեկի մոտ, որովհետեւ մեր Եկեղեցին մեր ժողովուրդն է, մեր ինքնության պահապանն է, մեր լույսն է, մեր հավատքի աղբյուրն է, հայ մարդու փրկության օրորոցն է:
9 հազար 887 մարդ ստացել է ընդհանուր 486 մլն դրամ սոցիալական վճարների վերադարձ. «Ժողովուրդ»
Եթե ֆիզիկական անձի ամսական եկամուտը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5%-ի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10%-ի եւ 25 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 87 հազար 500 դրամից։ Հարկ է ընդգծել, որ սոցիալական վճարների վերադարձից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում
Արցախցիների մեծ մասն անհաշտ է այս իրողության հետ, եւ դրսեւորումը վաղ թե ուշ լինելու է. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»
Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ուղերձը համատեղ է՝ ոչ միայն Փաշինյանինը, այլեւ Բաքվի բռնապետինը՝ Ալիեւինը։ Անիմաստ, անհիմն բառերի կույտի տակ, Հակոբյանի խոսքով, Փաշինյանը մի նպատակ ունի՝ շանտաժ անել սեփական ժողովրդին․ «Նախ՝ եթե ինձ հետ համաձայն չեք, հեղափոխություն արեք, շատ լավ հասկանալով, որ առնվազն հինգ տարի ժողովուրդը պարբերաբար հայտնել է
Խաղաղությունն արդեն հաստատվե՞լ է
Պարզվում է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել: Այսինքն՝ օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթուղթն արդեն իսկ հանգեցրել է ամուր եւ երկարատեւ խաղաղության: Արդյոք իրականում կա՞ն դրա նախադրյալները: Այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե ո՞ր երկրի հետ ենք մենք «խաղաղություն հաստատել»: Այն երկրի հետ, որն Արցախում ամենօրյա ռեժիմով ոչնչացնում է մեր եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանները:
Շնորհք աբեղա Սարգսյան. «Իմ խնդրանքն է մեր պետական այրերին եւ հոգեւոր եղբայրներին՝ զերծ մնալ անձնական վիրավորանքներից եւ անվերապահ մեղադրանքներից. «Ժողովուրդ»
Բարենպաստ կլինի, որ մեր բառապաշարում առկա լինի զուսպ խոսք եւ օրինապահություն, քանի որ մենք առաջնորդողն ու դաստիարակողն ենք հասարակության։
Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
«Խաղաղության պայմանագիր». Հայաստանի նվաստացուցիչ կապիտուլյացիա
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի տարվա լարված, միակողմանի բանակցություններից հետո, մարտ ամսին երկու երկրները հայտարարեցին, որ վերջապես համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» բոլոր 17 կետերի շուրջ: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր պայմանները: Երբ Հայաստանը խնդրեց Ադրբեջանին նշանակել ստորագրման արարողության օր, Բաքուն հրաժարվեց: Հաշվի առնելով
Վստահեցնում եմ՝ Հայաստանը կարող է ստանալ անվտանգության հստակ երաշխիքներ թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքիայից և հասնել իրական խաղաղության, ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Հետևելով ԱՄՆ-ում ընթացող Թրամփի, Զելենսկու, ՆԱՏՕ-ի և ԵՄ առաջնորդների բանակցություններին՝ ակնհայտ է դառնում, որ անգամ այս դաժան պատերազմի պայմաններում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կտրուկ հակադրության ֆոնին, միջնորդների ներգրավմամբ Պուտինը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է ստանա ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին համարժեք անվտանգության երաշխիքներ։ Այո՛, Ուկրաինան այսօր ծանրագույն իրավիճակում է։ Սակայն
ԶՈւ ԳՇ պետը, ԱՄՆ դեսպանը և բարձրաստիճան զինվորականները դիտարկել են «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը
ՀՀ ՊՆ-ից հայտոնում են, որ օգոստոսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ
Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը հիմա խաղում են միմյանց դեմ
Սենթ Լուիսում մեկնարկել է շախմատի հերթական հեղինակավոր մրցաշարը՝ Grand Chess Tour-ի հինգերորդ փուլի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, որն անցկացվում է դասական շախմատի կանոններով: Մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից տասը, որոնց թվում են Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը: Առաջին տուրում Արոնյանը պարտության է մատնել ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովին, իսկ Սեւյանը ոչ-ոքի է արել Ուեսլի Սոյի հետ: Այսօր
«Չի ներում այն, որ Փաշինյանն ավարտին է հասցրել իր սկսած ու ձախողած հեղափոխությունը: Եւ առավել ևս չի ներելու, երբ Փաշինյանը նաև վերջնական ավարտին հասցնի իր սկսած և ձախողած խաղաղության գործընթացը». Ջուլհակյանը` Տեր-Պետրոսյանին
««Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։ Այս իրողությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական
«Մեր ձևով հաղթելու ենք». համացանցում շարժման նոր տեսահոլովակն է տարածվում
«Մեր ձևով հաղթելու ենք». համացանցում շարժման նոր տեսահոլովակն է տարածվում: Սա ուժի, համախմբման և արդարության ձայնն է, որը միավորում է բոլորիս։ Այս երաժշտական ուղերձը փոխանցում է միասնականության, տոկունության և արդար պայքարի ուժը՝ կոչ անելով հավատալ մեր հաղթանակին։ Տեսահոլովակը ստեղծվել է` ի աջակցություն Սամվել Կարապետյանի:
«Մեր մտահոգությունները, կապված ընդհանուր սահմանների մոտակայքում երրորդ ուժերի ներկայության հետ, պետք է ամբողջովին փարատվեն». Երեւանյան այցի ֆոնին գրել է Փեզեշքիանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. Դատելով Իրանի նախագահի՝ «X» սոցիալական ցանցի էջում կատարած գրառումից, իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են։ Մասուդ Փեզեշքիանը պարսկերենով, մասնավորապես, գրել է՝ «Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքը Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը և երկու
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին կնվիրի դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով
Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես գիտեք, երեկ` օգոստոսի 18-ին, Երևանի կրկեսի նորակառույց շենքում՝ Tashir Arena-ում տեղի ունեցավ առաջին միջոցառումը. Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ` իր 60-ամյա հոբելյանի օրը, կայացավ «Երեխաները՝ երեխաների համար» բարեգործական համերգը, որի շրջանակներում նորաբաց համալիրը հյուրընկալել էր Երևանից և մարզերից բազմազավակ ընտանիքների, արցախահայ ընտանիքների, Հայրենիքի համար զոհված կամ վիրավորում ստացած հերոսների ավելի քան 1200 երեխաների։
Վենսը, Ռուբիոն և Ուիթկոֆը կզբաղվեն Պուտին-Զելենսկի հանդիպման աշխատանքների համակարգմամբ
Սպիտակ տունը հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնք կզբաղվեն Պուտին–Զելենսկի հանդիպման նախապատրաստմամբ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կզբաղվեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ աշխատանքի համակարգմամբ՝ արագացնելու Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու նախագահների հանդիպումը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը բրիֆինգի ժամանակ։ «Նախագահ
Անաստաս Իսրայելյան. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը ես անվանել եմ Հայաստանում Ադրբեջանի դեսպանի ուղերձ, որովհետեւ նա 20 թե 30 րոպե խոսեց միայն Ադրբեջանի, Թուրքիայի շահերի, նրանց ունեցած վաղեմի ծրագրերի իրականացման մասին»
Մարդն այդ աստիճանի ոտնահարի՞ իր ժողովրդի պատմությունը, այդ աստիճանի ոտնահարի՞ հերոսներին, հերոսների արյունով ազատագրված հողերը, որոնք ինքը դավաճանեց, վաճառեց թշնամուն: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ ղեկավարությունը այդ աստիճանի կնվաստացնի իր ազգին, ու վերջում արդարացնի պարտությունները, զոհերը հանուն ոչնչի, ցեղասպանությունից փրկված արցախահայությունը, Արցախը հայկական չլինելը ու այսպես շարունակական ոտնահարի, զրոյացնի պատմական բոլոր իրողությունները»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:
Տեղի է ունեցել ՔՊ-ի վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը
Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։
Բաքվի դատարանում կրկին առանց քննության են թողել Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանության բողոքը դատավորների դեմ
Բաքվի դատարանում կրկին առանց քննության են թողել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանության բողոքը դատավորների դեմ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 26-ին: