Օրվա լրահոսը

Արթուր Հարությունյան. Արցախում ՀՆԱ-ն կազմել է 310,3 մլրդ դրամ՝ ապահովելով 11,9% տնտեսական աճ,

Մայիսի 20-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացրել ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը պարզաբանել է բյուջեի կատարողականի ներկայացման,

«Դատարանները փակենք, Լինչի դատաստան անենք». Ավետիք Իշխանյանն անհանգստացած է ստեղծված իրավիճակով

Արթուր Սաքունցն էլ չէր ցանկանա, որ համակարգային խնդիրների լուծումը դարձնեինք քաղաքական, «ամենքն իր երեսը լվանար»

Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ

շխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ: Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: «Մեր երկների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ իրացված

Մեծացել է հետաքրքրությունը ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգի ներդրման պետական օժանդակության ծրագրերի նկատմամբ. Փոխնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, անդրադարձել լոլիկի հարավ-ամերիկյան ցեցի դեմ պայքարի աշխատանքներին, ինչպես նաև խորհուրդներ տվել գյուղացիական տնտեսություններին ընթացիկ տարվա բնակլիմայական գործոններով պայմանավորված բույսերի պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել է, որ ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային համակարգերի

«Հանրապետություն» կուսակցություն. Հնարավոր չէ հաստատել դատական իշխանության անկախությունը՝ խոչընդոտելով դատարանների գործունեությունը

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը Անցած մեկ տարում «Հանրապետություն» կուսակցությունը սատարել է Հայաստանում թավշյա հեղափոխության ձեռքբերումները և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառուցողական գործողությունները: Մենք անցած մեկ տարում մշտապես բարձրաձայնել ենք նաև այն անընդունելի քայլերը, որ այս ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետությունում։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հարկ է համարում արձանագրել. 1. Ոչ ոք չի ժխտում, որ

«Դուք փաստաբան չեք, դուք քաղաքական գործիչ եք». Սեդա Սաֆարյանն ու Ավետիք Իշխանյանը վիճեցին

Թեժ քննարկում դատաիրավական բարեփոխումների հարցով

«Թուլամորթ, անգիտակից եւ հանցագործ դատավորներին պետք է հեռացնել համակարգից, սա լյուստրացիա է, ժողովո՛ւրդ». Նինա Կարապետյանցը միացել է ցույցին

Կարապետյանցը պատասխանեց. «Առնվազն կան մի խումբ դատավորներ, որոնք նվազագույնը պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն պարտադիր: Դրանք այն դատավորներն են, որոնց մեղքով տարիներ շարունակ բացարձակ անմեղ մարդիկ փտել են բանտերում»:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատարաններն արգելափակելու վերաբերյալ բոլոր ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով: Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Գլխավոր դատախազի խորհրդական

Սեդա Սաֆարյան. «Եթե դատավորն ընթերցեր գործը եւ տեսներ՝ ինչ խայտառակ ապացույցներ կան… »

Փաստաբան,  մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատավորի որոշման կապակցությամբ «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հարցին՝ մտածո՞ւմ էին, որ նիստն այսպիսի հունով կընթանա, պատասխանեց. «Եթե դատավորը ընթերցեր 76 հատորը եւ տեսներ, թե գործում ինչ խայտառակ ապացույցներ կան, լավ ընկալելու պարագայում ինքը Լեռնային Ղարաբաղի երկու նախագահների երաշխավորությունը, բնականաբար, չէր ընդունի»:

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Զորավարժություններում ներգրավված է մինչև 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Շեշտել են հասարակության շրջանում կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, բիզնես մոնիտորինգի և հսկողության գծով տնօրեն Բերնար դը Վիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ

Հավաքարարը մնացել էր արգելափակված դատարանում

Փաշինյանի՝ դատարանների մուտքն ու ելքն արգելափակման վերացման մասին լուրը լսելով՝ դատարանի ներսից պատուհանները բացվեցին ու ակնհայտ դարձավ, որ ներսում՝ առնվազն 4-5 աշխատասենյակներում մարդիկ կային: Ենթադրվում է, որ նրանք կա՛մ մինչեւ ժամը 8-ն էին մտել դատարան, կա՛մ մտել էին հետնամուտքով:

Վարդան Հարությունյան. «Փաշինյանի այսօրվա կոչերը անցած տարվա այս օրերին ավելի տրամաբանական կլինեին»

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությո՞ւն, թե դատական համակարգի հին արատներ թեմայով քննարկման ժամանակ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց. «Որ մեր դատական համակարգը արատավորված է, որ արդարադատություն ցայսօր էլ չունենք, քննարկումից դուրս է: Դա գիտեին բոլորը եւ Նիկոլ Փաշինյանը: Կարծում եմ, նա մեկ տարի առաջ պետք է դրանով զբաղվեր՝ մեկ տարի

«Քաղաքացու որոշում». Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքական կամքը

Ամփոփելով երեկ և այսօր դատական համակարգի շուրջ տեղի ունեցած զարգացումները «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարում է․ Մենք տասնամյակներ շարունակ ականատես էինք, թե ինչպես է մեզնից գողացված եղել որոշում կայացնելու իրավունքը։ Շարունակաբար կեղծվող ընտրությունները մեզ զրկել են երկրի կառավարմանը մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից։ Միմյանց փոխարինող, պետական կառավարման համակարգը յուրացրած խմբավորումները նպատակային կերպով պարալիզացրել են ազատ ընտրություններով կառավարման

Հրանուշ Խառատյան. «Անգամ ԲԴԽ նախագահն է ասում, թե ինչ խայտառակ դատարան ունենք»

«Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկման ընթացքում այսօր Մեդիա կենտրոնում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց. «Ապրիլի 10-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի մեկ տարվա գործունեության հաշվետվությունը: Դեռ կարդալիս, ես սարսափում էի, թե ինչ աստիճան մեր բոլորիս ենթադրություններն իրական են: Բարձրագույն դատական խորհուրդն իր հաշվետվության մեջ պարզ ասում է,

Մեկ չեմպիոն, չորս փոխչեմպիոն, երկու բրոնզե մեդալակիր Սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Իսպանիայի Խիխոն քաղաքում մայիսի  17-ից 19-ը տեղի ունեցավ Սամբոյի Եվրոպայի 2019թ. առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության ավելի քան 230 մարզիկի: ՀՀ պատվիրակության կազմում էր 19 մարզիկ, որոնցից 7-ը հասան հաջողությունների՝ բարձր պահելով հայկական սամբոյի և Հայաստանի պատիվը: Ընդ որում մեր հավաքականը մարզական սամբոյի թիմային հաշվարկով զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը՝ առաջ թողնելով Ռուսաստանի ու Վրաստանի թիմերին: Ստորև

Բարձրագույն դատական խորհրդի նիստ չի լինելու

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մի քանի անդամներ, այդ թվում` դատավորներ Անի Մխիթարյանը եւ Արմեն Բեկթաշյանը, քիչ առաջ եկան ցուցարարների շրջափակումից ազատված շենք։ Լրագրողների հարցադրումներին նրանք չարձագանքեցին, ասացին, որ աշխատանքի են եկել եւ չբացառեցին, որ նիստ կանեն։ ԲԴԽ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արման Խաչատրյանը, սակայն, լրագրողներին տեղեկացրեց` նիստը չի լինելու, որովհետեւ ԲԴԽ նախագահ

Վանում նորից արգելվել են երթերը, հանրահավաքներն և մամուլի ասուլիսները

Վանում 10 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները: Վանի նահանգապետարանի կայքում տեղադրված հայտարարությունից տեղեկանում ենք, որ արգելքը գործում է մայիսի 19-ից սկսած: Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է «hարձակումները կանխելու, (բնակչության) կյանքի ու գույքի անվտանգությունն  ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով: Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, նույնպես

Արմեն Սարգսյանը՝ Վլադիմիր Զելենսկիին. Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնը ստանձ­նելու կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների»,– ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: Նա նորընտիր նախագահ Զելենսկիին

Նիկոլ Փաշինյանը հորդորեց վերացնել դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը

Վարչապետը հայտարարեց, թե որն էր ցույցի նպատակը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 20-ի ցերեկը, 21-22-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Մայիսի

Ո՞ր երկրներից է Ադրբեջանը նախատեսում շարունակել զինվել

Եվրոպայի երկրների հետ Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում որոշակի համագործակցություն ունի, բայց վերջերս Ֆրանսիայից երկու տեսակի զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման մասին տեղեկություններին պաշտոնական հաստատում այս պահին չկա: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Ադրբեջանի եւ ռազմական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ ԵՄ երկրները հետեւում են 1992թ.-ի ԵԱՀԽ կոչին՝ հակամարտության կողմ հանդիսացող երկրներին մահաբեր զենքի արգելքի վերաբերյալ: «Այս

Հրաչյա Հակոբյանը վստահ է, որ դատական համակարգում վիրահատական միջամտության գործընթացը հաջողությամբ կպսակվի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտքն արգելափակած ցույցի մասնակիցները 12:00-ին հավաքվեցին դատարանի շենքի մոտ կայանած ավտոմեքենաների շուրջ՝ ռադիոյով լսելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը: Նրանց մեջ էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը վստահ է՝ դատական համակարգում վիրահատական միջամտությունը հաջողությամբ կպսակվի: «Վարչապետը հանգամանալից անդրադարձավ դատական համակարգում բոլոր մտավախություններին: Այո, անհրաժեշտ է ունենալ

«Լուսավոր Հայաստանը» նախաձեռնում է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար

Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ

Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը տարեցտարի ավելանում է

Օրերս գործադիրը հավանություն տվեց մի նախագծի, ըստ որի, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդները «տուգանվելու» են բալերով: Երթեւեկության կանոնների 100 իրավախախտում կա, որից տուգանային միավորներ կկիրառվեն միայն 20 տեսակի խախտման դեպքում: Վարորդներին տրվելու է 9 բալային միավոր, եւ եթե այս 1 տարվա ընթացքում 9-ը տուգանային խախտում կատարի, զրկվելու է վարորդական իրավունքից: Վարորդական իրավունքից կարող են զրկվել

Արմեն Գալստյան. Խորհուրդ կտայի ծնողներին, որ կտրականապես չօգտվեն փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից», քանի որ դրանով իսկ նրանք վտանգում են իրենց երեխաների առողջությունը

Խուսափե՛ք փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների: Անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում. մեր նկարահանումների ընթացքում նման տեսարանների հանդիպեցինք: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը

Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին. «Արցախպրես»

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կուսակցության ղեկավար Ա. Հարությունյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով «Ազատ հայրենիք» կուսակցության նոր օրակարգը, առաջիկա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև հստակ դիրքորոշում արտահայտել սպասվող համապետական ընտրություններին կառույցի մասնակցության և ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ ունեցած տեսլականի վերաբերյալ: Հանդիպմանը «Ազատ հայրենիք» կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի

Վաճառքը պետք է իրականացվի ավտոկայարանների հետ պայմանագիր ունեցող կազմակերպությունների տոմսարկղերից

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության ներկայացուցիչը վարչական դատարան է դիմել տեսչության կենտրոնական վերահսկողության բաժնի տեսուչ Հ. Բաղդասարյանի կողմից «Հայրենիք Տուր» ՍՊ ընկերության նկատմամբ արձանագրություն կազմելու հետ կապված: 2017թ. հունիսին կազմվել է թիվ 027190 արձանագրությունը` Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 34/13 հասցեում, առանց համապատասխան պայմանագրի, միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառք իրականացնելու փաստի հայտնաբերման հիմքով։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930