Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հորդորեց վերացնել դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը

Մայիս 20,2019 14:13

«Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով դատարանների մուտքերն արգելափակած քաղաքացիներին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունում դռնփակ ռեժիմում քննարկումներ է ունեցել, թե ինչ ճանապարհային քարտեզով են գնալու առաջ, ինչ գործողություններ են լինելու: Նշեց, որ մանրամասներ չի ասում, քանի որ ընդհանուր քննարկումներ են եղել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն իր ելույթի հրապարակային մասում արձանագրված հարցերը լուծելու համար:

Վարչապետը, դառնալով ցույցերի նպատակին, ասաց. «Նպատակն էր արձանագրել, որ ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու պահանջ ունի ժողովուրդը, արձանագրել, որ այդ  պահանջում ժողովուրդը և կառավարությունը միասնական են: Կառավարությունը սկսում է գործողություններ այդ անկախ դատական համակարգին ուղղված»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ աշխատանքի բաժանում է արել՝ կառավարություն, ԱԺ և այլ մարմիններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031