Լրահոս
Օրվա լրահոսը

Վանում նորից արգելվել են երթերը, հանրահավաքներն և մամուլի ասուլիսները

Մայիս 20,2019 14:36

Վանում 10 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները:

Վանի նահանգապետարանի կայքում տեղադրված հայտարարությունից տեղեկանում ենք, որ արգելքը գործում է մայիսի 19-ից սկսած:

Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է «hարձակումները կանխելու, (բնակչության) կյանքի ու գույքի անվտանգությունն  ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, նույնպես Վանում 10 օրով արգելվել էին հանրային միջոցառումները, որի շրջանակներում թույլ չէր տրվել անցկացնել նաև մայիսի 1-ի տոնակատարությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031