Օրվա լրահոսը
Գաբրիել Սարգսյանը չորս հնարավորից վաստակել է 4 միավոր
Դուբայում ընթացող շախմատի «Allegiance to Zayed Chess Tournament 2019» միջազգային մրցաշարում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը խաղացված չորս տուրերում միայն հաղթանակներ է տարել եւ հարյուր տոկոսանոց արդյունքով տեղ է զբաղեցնում վեց առաջատարների շարքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ձեր օրը փչացնեմ, էլի». Բաբաջանյանը՝ գլխավոր դատախազի թանկարժեք առանձնատան, մեծ աշխատասենյակի ու գյուղի համեստ տան մասին
Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազության շենքի վերին հարկի վրա նոր հարկ եք կառուցել տվել, որը պետության համար արժեցել է 160 միլիոն դրամ: Այդ հարկ եք տեղափոխել ձեր առանձնասենյակը եւ համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն այժմ զբաղեցնում եք 100 քմ տարածք
Բաքուն սպասում է Հենրիխ Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Արսենալի» կազմերում անվտանգության նկատառումներով 2015 թվականին եւ այս տարի արդեն չի մասնակցել հարեւան երկրում կայացած ԵԼ խմբային մրցաշարի արտագնա երկու խաղի:
Գյումրին կունենա եռալեզու քարտեզ ու պայքար կսկսվի պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ․«UPSHIFT» միջազգային մոդելի հետքերով
Ինչպես տեղեկացրել ենք, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Յունիսեֆ»-ի հետ համատեղ 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում ներդրել է «UPSHIFT» միջազգային ծրագիրը, որը իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Այս ծրագրի շրջանակում հայտարարվել էր Շիրակի ու Լոռու մարզերի 12-18 տարեկան երիտասարդների գաղափարները բիզնես ծրագրի վերածելու մրցույթ։ Aravot.am-ի հետ զրույցում «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ
Հունվար-ապրիլին երկաթուղու ծառայություններից օգտվել է 109,6 հազար ուղևոր, ինչը 8,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների աշխատանքի արդյունքները: Երկաթուղու բեռնաշրջանառությունը հաշվետու շրջանում գերազանցեց նախորդ տարվա շեմը 5,5%-ով, բեռնումը՝ 0,9%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում մնացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակի վրա, իսկ տեղական փոխադրումներն ավելացել են 1,2%-ով: Անկում էր գրանցվել միայն ներմուծման գծով՝ 11,3%-ով: Հունվար-ապրիլին երկաթուղու
«Վահագն Հարությունյանն իմ գործընկերն է եղել». Դավթյանը՝ Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավարի մասին
Այն դեպքերում, երբ իմ գործընկերը, անգամ՝ մանկության ընկերը, հանցագործություն կանեն, որեւէ վայրկյան չեմ վարանի՝ իրականացնելու իմ պարտականությունները:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 10-12-ի կեսօրից
Վանեցյանն առաջարկեց որսն ընդհանրապես արգելել. անգամ որսորդական փամփուշտները թույլ չտալ, որ մտնեն հանրապետություն
Անտառամերձ տարածքում ապրողները ինչ պատահի որսում են
Հետաքրքրված ենք՝ բացահայտելու Հայաստանի կրթական համակարգը. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Դասո սիստեմս»-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները: «Մենք պետք է բացահայտենք, թե
Թոշակի գնացած զինվորականները չեն հասկանում՝ վարչապետը բնակարանների վերաբերյալ մի բան է խոստանում, ՊՆ-ն լրիվ ուրիշ բան ասում
Նախկին զինվորականները պահանջում են իրենց բնակարանների հարցը կառավարության նիստի օրակարգից հանել՝ մինչեւ լուծում կգտնեն
Գագիկ Սուրենյան. Կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը
Մայիսի 15-ից հանրապետության հովտային գոտում այդ թվում և Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը: Գագիկ ՍՈԻՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնային գերակայությունների ցանկում
Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով արտահայտել է իր դրական վերաբերմունքը Հայաստանում 2018թ. սկսված ժողովրդավարացման գործընթացների ու այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռքբերումների նկատմամբ, և ակնկալում ենք, որ սա կարտահայտվի նաև ԱՄՆ արտաքին աջակցության ծավալների աճով: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ թեև աջակցությունը շատ կարևոր է, բայց մեզ համար առավել առաջնային է փոխշահավետ համագործակցությունը և օգնությունից դեպի ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերությունների անցումը:
«Այս պահին 5 անձի հանդեպ քրեական հետապնդում կա՝ ապօրինի հարստացման փաստով». Արթուր Դավթյան
Գլխավոր դատախազի խոսքով՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն առաջիկայում հանգեցնելու է նաեւ փողերի լվացման դեպքերի բացահայտման թվի աճին
Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա. նա որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին:
«3 պրոբլեմ ունի իշխանությունը այդ 100 փաստի հետ մեկտեղ». Մարուքյանը թվարկում է Փաշինյանի սխալները
Ինչ վերաբերում է թալանող-թալանվողների համերաշխությանը՝ Մարուքյանն ասաց. «Դե որ փողերը բերեն, կարելի է հաշտվել: Կարող է Փաշինյանը շատ է ջղայնացել, չգիտեմ»:
Վարչապետը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակի այգու բացմանը. այգում փոխվել է ամեն ինչ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել այգում, ծանոթացել աշխատանքների արդյունքներին և քաղաքացիների համար ստեղծված պայմաններին: Այգու նախագծի
«Ալբերտ Ղազարյանի սպանության դեպքի առթիվ այս պահին էլ օպերատիվ աշխատանք է արվում». գլխավոր դատախազ
ԱԺ-ում այսօր Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ «Ի՞նչ է անում դատախազությունը, որպեսզի Հենրիկ Խաչատրյանի սպանության գործով կասկածները փարատվեն»: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվել էր 1998թ.-ին: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ Հենրիկ Խաչատրյանի գործին իրավական գնահատական տրվել է. «Ինձ հայտնի նոր տեղեկություններ չկան
«Սասնա Ծռեր». Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որևէ գործնական ու արդյունավետ քայլ չկա տնտեսության կառուցվածքը փոփոխելու համար
Անկախ այս ամենից՝ ազգային հեղափոխությունն օբյեկտիվ կենսական անհրաժեշտություն է և չունի այլընտրանք: Այն սկսվել է որպես ազգի ու պետության և անհատի ու քաղաքացու սուբյեկտացման ազատագրական գործընթաց և հասնելու է իր տրամաբանական ավարտին՝ ներառելով նաև Անցումային արդարադատությունը և լյուստրացիան:
Վարդան Բոստանջյան. «Ես հասկանում եմ, որ ժամանակակից կյանքն այլ է, լրջություն պետք չի, սելֆիներն են կարեւոր, դրանցով կարելի է խոշոր հաջողության հասնել». «Հրապարակ»
Գիտեք ինչ, արդեն հոգնեցուցիչ է անընդհատ հղում կատարել նախկինի վրա։ Խոշոր առումով լավ է եղել, վատ է եղել…։ Օրինակ՝ ո՞նց կարող ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության համար ասենք, որ վատ է եղել, իհարկե, ինչքան էլ վատ լիներ, պատերազմ է հաղթել, հիմա նա էր վատ, մյուսն էր վատ, լավ, թող վատ լինեին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չուներ, ու հիմա իրենք նոր ստեղծում են։
«Երկրի վրա ինձ սրբեր հայտնի չեն, այդ թվում՝ դատախազներ». Արթուր Դավթյանը՝ «սուրբ» դատախազների մասին
Դեռեւս խորհրդային ժամանակներից հանրության շրջանում հայտնի մոտեցումը, թե դատախազներն ամենակոռումպացված, կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «տռզած» պաշտոնյաներն են, այլեւս վերացա՞ծ է:
«Տեսնելով, որ նման ապօրինություններ են տեղի ունենում՝ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի վստահում Հատուկ քննչական ծառայությանը». «Հրապարակ»
Պարզվում է՝ 2008-ի մարտի 1-ի օրերին ղարաբաղցիների մի ծպտյալ խումբ թաքնված է եղել «Հրազդան» հյուրանոցում՝ Արցախի Հանրապետության ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 զինծառայողներ։ Բոլորը զինված են եղել մարտական գործողությունների ժամանակ զինծառայողներին տրվող տարբեր տեսակի հրազեններով եւ համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով։ Այս ստորաբաժանումները վարժություններ են կատարել՝ յուրացնելով հանրահավաքներ ցրելու «արվեստը»։ Ըստ գործի նյութերի՝ նրանց
«Երբեւէ Սերժ Սարգսյանին չեմ հարցրել, թե ինչու է իմ թեկնածությունն առաջադրել». գլխավոր դատախազ
«Ինձ վաղուց չեն խնդրում, պարոն Կոնջորյան, վստահաբար եմ ասում: Մարդիկ գիտեն, որ եթե ինձ խնդրում են, դա հակառակ ազդեցությունն է ունենում»,-ասում է Արթուր Դավթյանը:
Այս ապրիլին նախորդ ապրիլի համեմատ ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով
Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 217 030 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 2 տոկոսով: 2019թ. ապրիլին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 2 տոկոսով: Եթե 2018թ. ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 200 707 ուղևոր, ապա 2019թ ապրիլի ցուցանիշը կազմում է 205 419 ուղևոր:
«Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հիմքեր կան»
«Կարծում եմ՝ այո, Հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունն ունի քաղաքական կամք՝ պետության դեմ կատարված հանցագործությունները բացահայտելու համար: Հուսամ՝ Հոկտեմբերի 27-ի գործը ժամանակի ընթացքում կվերաբացվի, եւ ամեն ինչ կարվի՝ այդ գործի լիարժեք բացահայտման համար»,- «Առավոտ»-ի հետ զրույցում խոսելով Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հնարավորությունների մասին՝ ասաց ՀԺԿ նախագահ, ԱԺ նախկին
Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում
ԵՊԼՀ ուսանողները հաղթել են օլիմպիադայում և դարձել մրցանակակիրներ
Ապրիլի 19-ը Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը և ԽՍՀՄ (Ռուսաստան) համալսարանական շրջանավարտների ասոցիացիան անցկացրին ռուսերեն լեզվով 3-րդ հանրապետական ուսանողական օլիմպիադան `«Ռուսաստան, սեր առանց սահմանների» թեմայով: Տեղեկացնում ենք, որ ԵՊԼՀ հետևյալ ուսանողները դարձել են օլիմպիադայի հաղթողներ և մրցանակակիրներ. Անտոնյան Գոհար Արմենի- ԿՄՄ ֆակուլտետ Ղարիբյան Աննա Գրիգորի- ՌՕԼ ֆակուլտետ Սահակյան Վիկտորյա Հարությունի- ՌՕԼ ֆակուլտետ Դավթյան Շուշանիկ
Երկրաշարժ ՀՀ տարածքում
Սույն թվականի մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղի
Նիկոլ Փաշինյանը հեծանվով գնացել է աշխատանքի՝ ոստիկանների և տեսանկարահանողների ուղեկցությամբ
«Անցած անգամ հեղափոխական հեծանիվով էի եկել աշխատանքի, այս անգամ՝ հակահեղափոխական»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի հրապարակած տեսանյութից երևում է, որ նրան հեծանիվով ուղեկցում են թիկնապահը և խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, հետևում՝ իրավապահները, իսկ դիմացից՝ տեսանկարահանողները:
«Նախկինում որեւէ կաշկանդվածություն չեմ ունեցել». գլխավոր դատախազ
Հանցագործությունների բացահայտման թվի աճի առաջին պատճառը քաղաքացիների նախաձեռնողականությունն է եղել, ոչ թե Արթուր Դավթյանի՝ կաշկանդվածությունից ազատվելը:

















































