Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալբերտ Ղազարյանի սպանության դեպքի առթիվ այս պահին էլ օպերատիվ աշխատանք է արվում». գլխավոր դատախազ

Մայիս 10,2019 12:33

ԱԺ-ում այսօր Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ «Ի՞նչ է անում դատախազությունը, որպեսզի Հենրիկ Խաչատրյանի սպանության գործով կասկածները փարատվեն»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվել էր 1998թ.-ին:

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ Հենրիկ Խաչատրյանի գործին իրավական գնահատական տրվել է. «Ինձ հայտնի նոր տեղեկություններ չկան դրա վերաբերյալ»:

Արման Բաբաջանյանը շարունակեց. «Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունն էլ մնում է չբացահայտված»: Արթուր Դավթյանը շեշտեց՝ գործը մինչ օրս չբացահայտվածի կարգավիճակում է, բայց օպերատիվ-հետախուզական աշխատանքն ակտիվ է. «Ինձ տեղեկություն է հայտնի, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են արվում՝ որոշակի ուղղություններով: Մեր մոտեցումն այն է, որ եթե ի հայտ են գալիս դեպքեր, դրանք պարտադիր արձագանք են ստանում՝ անկախ նրանից, թե նախկինում ինչ արձագանքի են արժանացել»:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը սպանվել էր 2007թ.-ին՝ Վանաձորում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031