Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնելով, որ նման ապօրինություններ են տեղի ունենում՝ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի վստահում Հատուկ քննչական ծառայությանը». «Հրապարակ»

Մայիս 10,2019 11:45

Պարզվում է՝ 2008-ի մարտի 1-ի օրերին ղարաբաղցիների մի ծպտյալ խումբ թաքնված է եղել «Հրազդան» հյուրանոցում՝ Արցախի Հանրապետության ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 զինծառայողներ։ Բոլորը զինված են եղել մարտական գործողությունների ժամանակ զինծառայողներին տրվող տարբեր տեսակի հրազեններով եւ համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով։ Այս ստորաբաժանումները վարժություններ են կատարել՝ յուրացնելով հանրահավաքներ ցրելու «արվեստը»։ Ըստ գործի նյութերի՝ նրանց է այցելել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը՝ միաժամանակ արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին, անձնակազմի հետ ունեցել է ոգեւորիչ եւ խրախուսող կոչեր պարունակող ելույթներ։ Նա ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված են խառնակիչներ եւ թմրամոլներ, հանցավոր տարրեր, որոնք ցանկանում են հեղաշրջում կատարել, իսկ բանակի խնդիրն է՝ լինել գլխավոր հրամանատարի կողքին եւ թույլ չտալ, որ նրանք հեղաշրջում կատարեն։

Սեյրան Օհանյանը, ինչպես հայտնի է, մեղադրանքն ամբողջությամբ անհիմն եւ անհասկանալի է համարել ու հրաժարվել ցուցմունք տալուց։ Նրա շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանն ասում է, որ նման բան չի եղել։ «Իրականությանը չեն համապատասխանում նման բովանդակության արտահայտությունները»։

Իսկ թե ինչու է պաշտպանության նախկին նախարարը հրաժարվել ցուցմունք տալուց, նա այսպես է բացատրում. «Դեռեւս հուլիսին, երբ նա չուներ մեղադրյալի կարգավիճակ, արգելել էին նրա սահմանահատումը։ Տեսնելով, որ նման ապօրինություններ են տեղի ունենում, նա հայտարարեց, որ չի վստահում Հատուկ քննչական ծառայությանը եւ ցուցմունք չի տալու»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031