Օրվա լրահոսը
«Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը «մայկա-տռուսիկ» չունենար». Մարուքյանը՝ մեր գյուղացիա-բանվորական բանակի մասին
Հարցին՝ ասացիք հիմա էլ են ծնողներն ուղարկում, կարիքը կա՞ դրա, թե՞ զոռով ուղարկում են՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Զինվորներ կան, որ ասում են ուղարկեք, ծնողներն էլ ուղարկում են: Պետությունը չի կարող դա արգելել, բայց պետությունն իր մասով դա ապահովում է»:
Գրիգորի Մարտիրոսյան. Փառք տալով մեր բոլոր նահատակներին՝ մաղթում եմ մեզ բոլորիս խաղաղություն, նվիրական իղձերի իրականացում
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ Հարգելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձների առթիվ։ Անցնելով պատմության քառուղիներով՝ հայությունն Արցախում ու Մայր Հայաստանում կարողացավ իր անսասան կամքի, ոգու տոկունության և համազգային միասնության շնորհիվ ազատվել օտարի լծից և
Դիլիջանի թունելը ժամը 10:00-ից փակ է լինելու
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մայիսի 9-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 10:00-ից թունելը փակ է լինելու: 2018 թ. հունիսի 30-ից առ ս.
Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունենալու
Ստեփանակերտում մեկնարկում են տոնական միջոցառումները
Բակո Սահակյան. Մենք հիշում եւ փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի
Արմեն Սարգսյան. Խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են ժողովուրդների ու պետությունների համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին դառնում են
Եռաբլուրում Բրյուսովի համալսարանի ուսանողների ծաղկեպսակը գրավում է բոլորի ուշադրությունը
Եռաբլուրում տեղադրված է Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից ծաղկեպսակը, որը գրավում է այցելուների ուշադրությունը: Ծաղկեպսակի ժապավենը տրանսլիտով է. «EPLH usanoxakan xorhrdi koxmic»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բակո Սահակյանը և Աշոտ Փաշինյանը դիմավորել են Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գարեգին Բ. Մեր խոնարհումն ենք բերում ռազմի դաշտում հանուն խաղաղության հերոսացածների հիշատակին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով: Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ
Կարեն Աբրահամյան. Պաշտպանության Բանակը վայրկյան անգամ չի տատանվելու և անմնացորդ նվիրումով գործելու է իրեն պատվիրակված առաքելության շրջանակներում
Հայրենական մեծ պատերազմի հարգարժան վետերաններ, Շուշիի թանկագին ազատարարներ, ՊԲ-ի ստեղծման ակունքներում կանգնած պատվարժան ազատամարտիկներ, սիրելի զինակիցներ: Այսօր կրկին Եռատոն է: Անչափ խորհրդանշական մի տարեթիվ, որը հասցրել է ընդմիշտ ամրագրվել մեր ժողովրդի հաղթական տոնացույցի հերոսական էջերում՝ դառնալով հասարակության յուրաքանչյուր անդամի հոգին բերկրանքով լցնող տոներից մեկը: Նվիրական է Եռատոնի առանցքում ընկած խորհուրդներից յուրաքանչյուրը: Չկա աշխարհում որևէ հայ,
Բոլորը գիտեն Քոչարյանի վարկանիշը. հորդորում եմ նրան նախագահ չանվանել. Ալեն Սիմոնյան
«Ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, նրա վարկանիշը, բոլորս գիտենք։ Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետեւ նրանք երբեւէ չեն ընտրվել որպես նախագահ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է միանալ ՀՀ-ում ձեւավորվող ընդդիմադիր
Հերոսները տարբեր են լինում
1992 թ. մարտի սկզբին Ստեփանակերտում մեր տարբեր ջոկատներին պետք է բաժանվեր խորհրդային նախկին 366-րդ գնդի տեխնիկան: Այդ օրերին, ի դեպ, ես առաջին անգամ տեսա այդ գնդի լեյտենանտ Սեյրան Օհանյանին: Զենքի «շահառուներից» մեկն էր Մոնթե Մելքոնյանի ջոկատը, որի հետ մենք՝ լրագրողներս, գնում էինք Մարտունի: Չգիտեմ՝ որքանո՞վ էր դժգոհությունն արդարացված, բայց ջոկատի տղաներին թվաց, որ նրանց տալիս
Քյարամ Սլոյանի հիշատակին նվիրված ցերեկույթ՝ Արտաշավան համայնքում
ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի Գ.Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակին նվիրված ցերեկույթ։ Կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Քյարամի մայրը՝ Նվարդ Սլոյանը, հարազատները, համագյուղացիներն ու
Արտաշատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ Արտաշատ համայնքի ավագանու 2019թ. ապրիլի 25-ին հրավիրված հերթական և մայիսի 3-ին հրավիրված արտահերթ նիստերը չեն կայացել՝ քվորում չապահովվելու պատճառով: Նիստերից բացակայում էին ավագանու անդամներ Արման Թադևոսյանը, Հարություն Մնացականյանը, Գոռ Նազարյանը, Հերիքնազ Նազարյանը և Գաբրիել Պողոսյանը: Նշենք, որ նիստերի օրակարգում ընդգրկված՝ համայնքի համար կարևորագույն հարցերի թվում էր սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման
«Ալաշկերտն» առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը
Մայիսի 8-ին կայացած եզրափակիչում գործող չեմպիոնը նվազագույն հաշվով հաղթեց «Լոռիին», որն իր հերթին առաջին անգամ խաղաց եզրափակիչում: 65-րդ րոպեին իրացված անկյունային հարվածից հետո սեփական դարպասն անզգուշորեն գրավեց Ուբոնգ Ֆրայդին: Հայաստանի գավաթի 28-րդ եզրափակիչը կայացավ վերաբացված «Բանանց-1» մարզադաշտում, որը գրեթե լեցուն էր հանդիսականներով: Մասնակիցներին պարգևատրեց և «Ալաշկերտին» գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Խաղը սպասարկեց Իսպանիայի
Ռուսաստանը ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել է ապրիլին Մոսկվայում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին. Զախարովա
Ռուսական կողմը լիարժեք կերպով տեղեկացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Մոսկվայում ապրիլի կեսերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկվայի հանդիպման արդյունքում արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի շահագրգռվածությունը մարդասիրական ոլորտում գործակցություն ձևավորելու հեռանկարների շուրջ,- ասել
Փառատոններ՝ թթի օղի խմելու, պարապլանով եւ օդապարիկով թռչելու, խորոված ու տոլմա համտեսելու
Ինչ փառատոններ կկազմակերպվեմ այս տարի
Փաշինյան. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԼՀԿ-ն որեւէ ահաբեկչական խմբավորման չի աջակցում»
«Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ներողություն եմ խնդրում դրա համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը
Ֆելիքս Ցոլակյանը՝ Հայրապետյան եղբայրներին. «Շատ մեծ գործ եք արել, տղանե՛ր»
Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել
Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպմանն ընդառաջ
Մայիսի 8-ին Երևանում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա հունիսի 4-ին Նիկոսիայում կայանալիք երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հունականը՝ Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Թեոդորոս Գեորգակելոսը (Theodoros Georgakelos), իսկ կիպրականը՝ Կիպրոսի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ջորջ Խակալլին
Հրապարակվել է վթարված Sukhoi Superjet 100 օդանավի օդաչուների զրույցը դիսպետչերների հետ
Հրապարակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարված Sukhoi Superjet 100 օդանավի օդաչուների զրույցը դիսպետչերների հետ: Օդաչուները համոզված են եղել, որ կկարողանան ինքնուրույն գլուխ հանել ստեղծված իրավիճակից: «Որևէ օգնության կարիք կլինի՞»,- հարցրել է դիսպետչերը: «Ո՛չ, առայժմ ամեն ինչ կարգին է»,- ասել է օդաչուն: Օդաչուների վթարային վայրէջքից առաջ հստակեցրել են, որ օդանավի հետ խնդիրներ կան միայն կապի և
Մուստաֆա Նայեմի հարցով Ռուսաստանի կողմից որևէ ազդեցություն չկա. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, այսօր պատասխանելով «Ազատության» հարցերին, անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորին, ում վերջերս Հայաստանի սահմանապահներն արգելել էին մուտք գործել երկիր։ Մուստաֆա Նայեմին ասել էր, որ դա եղել է Ռուսաստանի պահանջով, քանի որ այնտեղ նա «անցանկալի անձ» է։ Վանեցյանը, սակայն, հայտարարեց, որ Ռուսաստանի պահանջով չի եղել ոչինչ. – «Դա ակնհայտ սուտ
«Բարձրաձայնելու ենք Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական վենդետայի եւ հալածանքների մասին տարբեր հարթակներում, որտեղ կարող ենք դա անել». Աշոտյան
Մեր հարցին՝ քաղաքական վենդետան ո՞րն է, ի՞նչ քաղաքական վենդետայի մասին է խոսքը՝ Աշոտյանը պատասխանեց. «Մարտի 1-ի մուռն է հանում, պարզ չի՞»:
Խաչանովն պայքարից դուրս է թողել Իսպանիայի ներկայացուցչին
Ռուսաստանի լավագույն ռակետ, հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վերջին մի քանի մրցաշարերում հենց առաջին խաղերում պարտվելուց հետո հաջող է մեկնարկել Մադրիդի ATP Masters-ում: Խաչանովն առաջին շրջանում 6:4, 6:7, 6:3 հաշվով պայքարից դուրս է թողել Իսպանիայի ներկայացուցիչ Խաումե Մունարին եւ այսօր ուշ երեկոյան երկրորդ շրջանում հանդիպելու է մեկ այլ իսպանացու՝ Ֆերնանդո Վերդասկոյին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փաշինյան. «Ոչ մեկ չի ուրախանում, որ այդ մարզպետն այդ 400 հազար դրամի կարիքն ռեալ ունի»
Փաշինյանը պետական աշխատողների պարգեւավճարների մասին
«Ռոբերտ Քոչարյանը շատ խիստ տոնով էր խոսում, պահանջեց կարգի հրավիրել Մանվել Գրիգորյանին». Արցախի ՊԲ շտաբի նախկին պետի ցուցմունքը
ԼՂ Պաշտպանության բանակից Երեւան եկած զորքի մեջ եղել են նաեւ դիպուկահարներ, տարբեր զինատեսակներ ունեցող զինծառայողներ. Կամո Վարդանյան
«Էդ փողոցո՞վ ես նորից ուզում հարցեր լուծել, երազում ես նորից հայտնվես փողոցո՞ւմ ու քաղաքական ընդդիմախոսների բերանը փակել փողոցո՞վ». Աշոտյան
Աշոտյանը, գնահատելով վարչապետի ասուլիսը, ասաց, որ դա սովորական կառավարական տարեվերջյան ասուլիս էր. «Ամենազավեշտալին այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, չնայած հրապարակավ կոչ է անում, որ պետք է լինել ինքնաքննադատ, այսօր ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ 5 բացթողում չկարողացավ նշել՝ Սուպերմենն է, Սպայդերմենն է, Խալկն է, ո՞ր հերոսն է, որ ոչ մի բացթողում չի արել:
Վարչապետ. «ԱԱԾ-ի եւ մի շարք այլ կառույցների գործառույթները կվերցվեն, երբ ձեւավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին»
«ԱԱԾ-ն հեղափոխությունից առաջ ավելի սուպեր կառույց է եղել, եւ 3-րդ հանրապետության ընթացքում միշտ ավելի սուպեր կառույց է եղել»,-այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին: Վարչապետն ասաց, որ այժմ ԱԱԾ-ն սուպեր կառույց չէ, շարքային իրավապահ մարմին է. «ԱԱԾ-ի եւ մի շարք այլ կառույցների գործառույթները կվերցվեն, երբ ձեւավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին»:
«Ոնց որ մերը ասի երեխեքին՝ ես ձեր համար ճաշ եմ սարքում, կամ ես տներն եմ հավաքում, հասկանո՞ւմ եք». Աշոտյանը՝ Փաշինյանի 100 փաստի մասին
Հարցին՝ Փաշինյանը նաեւ աստվածաշնչյան կանխատեսումն էր մեջբերել՝ «պիտի նայես ու պիտի չտեսնես», կարո՞ղ է դուք հիմա այդ կարգավիճակում եք՝ Աշոտյանն ի պատասխան ասաց, որ Փաշինյանը վերջերս շատ է փորձում տեղավորվել քրիստոնեական արժեքներ կրողի կերպարի մեջ, փորձում է խաղալ բարեպաշտ հայ քրիստոնյա ղեկավարի խաղը, բայց բարեպաշտ մարդը այդքան «մաղձ» չէր նետի 5 ու կես ժամվա մեջ:
Գաբրիել Սարգսյանը Դուբայում մասնակցում է միջազգային մրցաշարի
Հայաստանի լավագույն շախմատիստներից ՀՀ տղամարդկանց ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Allegiance to Zayed Chess Tournament 2019» միջազգային մրցաշարին, որտեղ հայտավորված 133 շախմատիստներից վեցը գրոսմայստեր է: Գաբրիել Սարգսյանը մասնակիցների ցանկում ամենաբարձր վարկանիշն ունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































