Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպմանն ընդառաջ

Մայիս 08,2019 22:33

Մայիսի 8-ին Երևանում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա հունիսի 4-ին Նիկոսիայում կայանալիք երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հունականը՝ Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Թեոդորոս Գեորգակելոսը (Theodoros Georgakelos), իսկ կիպրականը՝ Կիպրոսի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ջորջ Խակալլին (George Chacalli)։

Քննարկվեց երեք երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, հստակեցվեց Նիկոսիայում կայանալիք նախարարական հանդիպման օրակարգը։

Կողմերը գոհունակություն հայտնեցին երեք երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ և ողջունեցին երկկողմ մակարդակից եռակողմ ձևաչափով համագործակցության անցնելու նախաձեռնությունը։ Ընդգծվեց բազմակողմ ձևաչափերում և միջազգային հարթակներում երեք բարեկամ երկրների միջև փոխգործակցության և փոխաջակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, եվրոպական և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ներկայացրին իրենց երկրների համար արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող հարցերի վերաբերյալ վերջին զարգացումները:

Նույն օրը հունական և կիպրական պատվիրակություններն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031