Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռուսաստանը ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել է ապրիլին Մոսկվայում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին. Զախարովա

Մայիս 08,2019 23:13

Ռուսական կողմը լիարժեք կերպով տեղեկացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Մոսկվայում ապրիլի կեսերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկվայի հանդիպման արդյունքում արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի շահագրգռվածությունը մարդասիրական ոլորտում գործակցություն ձևավորելու հեռանկարների շուրջ,- ասել է նա:- Խոսքը վերաբերում է հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացմանը, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների շրջանում, ինչպես նաև կողմերի մոտ գերեվարված անձանց հարազատներին այցի թույլտվություն տալուն և մարդկանց միջև շփումներ հաստատելու ուղղությամբ  (այդ թվում լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ այցեր) գործնական աշխատանքներին»:

Իր հերթին Գրեմինգերը հաստատել է ԵԱՀԿ պատրաստակամությունը շարունակել աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ասել է Զախարովան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031