Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԼՀԿ-ն որեւէ ահաբեկչական խմբավորման չի աջակցում»

Մայիս 08,2019 22:55

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց օրերս կառավարության նիստում նրա՝ ԼՀԿ-ի վերաբերյալ ասածը, որի առնչությամբ կուսակցությունը հերքում է պահանջում: «Դուք մեզ մեղադրեցիք ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու՝ բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ ահաբեկչական գործողություններ անելու համար: Դա լուսաբանվեց, եւ մենք հերքում ենք պահանջում»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանը ժպտալով այսպես արձագանքեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԼՀԿ-ն որեւէ ահաբեկչական խմբավորման չի աջակցում: Բոլոր նրանք, որոնք այդպես են ընկալել իմ ասածը, սխալ են ընկալել: Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ներողություն եմ խնդրում դրա համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031