Օրվա լրահոսը
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կանխել է ինքնասպանության փորձ (Տեսանյութ). Ermenihaber.am
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փրկել է մի քաղաքացու, ով փորձել է ցած նետվել Ստամբուլի կամուրջներից մեկից: Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել աշխատանք չունենալու պատճառով։ Ուշագրավ է, որ նա կրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) տարբերանշանով շապիկ, իսկ ուսերին եղել է Թուրքիայի պետական դրոշը։ Այն պահին, երբ արդեն դեպքի վայր էին ժամանել
Ես ոչ մեկին չեմ սպանել. ուկրաինացի պատգամավոր. «Ա1+»
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը Զվարթնոց օդանավակայանի սահմանակետում իր հանդեպ կոշտ վերաբերմունքը բացատրում է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությամբ։ Նա պնդում է, որ Հայաստանը պետք է ինքը որոշի իր տարածքում ով է ցանկալի, ով՝ ոչ: «Ես հասկանում եմ, որ սա Ռուսաստանի փորձն է իր ազդեցության գոտում գործել քաղաքականապես, քանի որ մեզ վրա դրված պատժամիջոցները վերաբերում
Ի՞նչ անել, որ Գյումրի եկող տուրիստն ալան-թալանի չենթարկվի․ Շիրակի մարզպետի հանդիպումը ոստիկանապետի հետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, որին մասնակցել են մարզպետարանի պաշտոնյաներն ու ոստիկանության աշխատակիցները։ Թեման եղել է զբոսաշրջության սեզոնին ընդառաջ Գյումրին անվտանգ դարձնելը։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ Գյումրին վերջին շրջանում դարձել է բավական վտանգավոր քաղաք․ այստեղ ավելացել է գողությունների թիվը։ Այդ մասին
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Մայիսի 2-ի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Քննարկմանը ելույթ ունեցան խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին համաձայնագրի վավերացմանը։ Քննարկման ավարտին խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը դեսպանին հրավիրեց կարճատեւ ընդունելության։ Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը
«Մտահոգիչ է, որ մեր ժողովուրդները շարունակում են առերեսվել ատելության, ժխտողականության և կատարված հանցագործությունների արդարացման վտանգավոր միտումներին». ԱԳ նախարար
Հայաստանի ԱԳ նախարարն ուղերձ հղեց Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագրի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման մասնակիցներին Ապրիլի 30-ին Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագրի կողմից կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը: Իր ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Երուսաղեմի Եբրայական համալսարանին տարիներ շարունակ
Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ՖԻԴԵ-ի 100-յակում են
ՖԻԴԵ-ի հրապարակած մայիս ամսվա համաշխարհային վարկանիշային ցուցակում բացի Լեւոն Արոնյանից, որը եզրափակում է ուժեղագույնների տասնյակը, լավագույն 100-ի մեջ են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Նրանք զբաղեցնում են, համապատասխանաբար, 59-րդ եւ 93-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից
2 Մայիսի 2019, 476 – Ա ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան
Սամվել Բաբայանը՝ Վազգեն Սարգսյանի հույժ գաղտնի նամակի մասին. «Էդ մոլախոտերին կարամ տրորեմ, անցնեմ…Ես էն մարդը չեմ, որ իմ հետ խոսեն վերջնագրով, ով որ դա կասի, գլուխը պատի՛ն տվեք»
Մեր դիտարկմանը, որ Վազգեն Սարգսյանին ուղղված այդ նամակում պարզ երեւում է, որ դժգոհում եք, թե ձեր մասին իր մոտ վատ բաներ են խոսում՝ Սամվել Բաբայանն արձագանքեց. «Երբ որ էդ մթնոլորտում աշխատում ես տեղակալների հետ ու քո командующий-ի մասին քննարկում ես էդ մոլախոտերի հետ, ես էլ ասում էի՝ էդ մոլախոտերին կարամ տրորեմ, անցնեմ, վերջ տվեք ինձնից խոսել: Եթե չեք ուզում, տղամարդ եղեք երեսիս ասեք՝ հետդ չենք ուզում աշխատել, ես էլ դիմումս շպրտեմ, ասեմ՝ ձեզ հաջողություն:
Արարատ Միրզոյանը գրություն է ուղարկել Գագիկ Ծառուկյանին
«Ստեղծված են բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները, որպեսզի քաղաքական և ձեռնարկատիրական գործունեություններն ի վերջո տարանջատվեն միմյանցից՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ազատորեն զբաղվել գործունեության այդ տեսակներից առավել նախընտրելիով»:
Բռնցքամարտիկների երկու թիմ կմեկնի Ռուսաստան
Հայաստանի բռնցքամարտիկները մայիսի 7-ից միջազգային մրցաշարերի կմասնակցեն Խաբարովսկում եւ Սանկտ-Պետերբուրգում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան վեց բռնցքամարտիկներ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ Ժորժիկ Մարությանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 75 կգ Արման Դարչինյանը, 91 կգ Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հավաքականի եւս յոթ բռնցքամարտիկներ նույն ժամանակահատվածում կմասնակցեն Խաբարովսկում
Երևանում կայացել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը
Մայիսի 2-ին Երևանում մեկնարկեց հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանը։ Ողջունելով հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և հանձնաժողովի մյուս անդամներին՝ գլխավոր քարտուղարը նշեց, որ միջկառավարական հանձնաժողովները գործնական հարթակ ու հիանալի առիթ են՝ բացահայտելու
ԵԿՄ վարչության նիստում վարչության փոխնախագահների ընտրություններ են կայացել
Այսօր` մայիսի 2-ին, տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նիստ հետևյալ օրակարգով. վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում: Կազմակերպության կանոնադրության համաձայն ` վարչությունը հաստատեց ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված առայժմ երեք փոխնախագահների թեկնածությունը: Նորանշանակ փոխնախագահներից յուրաքանչյուրը այսուհետ կհամակարգի ԵԿՄ գործունեության կոնկրետ բնագավառ: ԵԿՄ վարչության փոխնախագահներ
Օնտարիոյի Օրենսդրական ժողովը ոգեկոչել է Հայոց ցեղասպանությունը
Կանադայի Օնտարիո նահանգի Օրենսդրական ժողովը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության հիշատակը: Շրջանային պատգամավոր Արիս Բաբիքյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Անցյալ կիրակի ես հպարտ էի մեր բնապահպանության, զբոսաշրջության, մշակույթի, սպորտի նախարարների և մի շարք շրջանային պատգամավորների հետ ներկա գտնվելու հիշատակի արարողությանը: «Մենք ուս ուսի ենք կանգնել Օնտարիոյի ակտիվ հայ համայնքի հետ այնպիսի հարցերի շուրջ, որոնք սկզբունքային և
ՄԱԿ-ն իր կառույցներով պատրաստ է շարունակել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան կազմակերպությունների ղեկավարներին՝ Շոմբի Շարփի գլխավորությամբ
Կարեն Խաչանովը կրկին պարտվեց մեկնարկում
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հերթական անգամ անհաջող մեկնարկեց միջազգային մրցաշարերում: Այսօր նա ATP Մյունխենի մրցաշարում պայքարին միացավ երկրորդ շրջանից եւ 6:7, 4:6 հաշվով պարտվեց Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կոլշրայբերին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարարին
Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քննարկումները փետրվար ամսին Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարարի, Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ
Արթուր Վանեցյան. «Իսկ ինչո՞վ է տարբերվում Դավիթ Սանասարյանը ՀՀ այլ քաղաքացիներից. եթե կապացուցվի, որ թույլ է տրվել կեղծիքներ, պատասխան կտամ»
ԱԱԾ տնօրենը հորդորում է արհեսատական աղմուկ չստեղծել եւ չվախեցնել ԱԱԾ-ին
Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերություններին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղի հետ
Անցկացրե´ք «Երևանի գինու օրեր»-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ
Մայիսի 3-ին և 4-ին Սարյան և Մոսկովյան փողոցներում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի իրականացման գլխավոր հովանավորն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է՝ իր կողմից Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկվող American Express քարտերով։ Միջոցառման նպատակն է Հայաստանում խթանել զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի շրջանակում կներկայացվեն հայկական գինի արտադրողների ավելի քան 200
ՀՀ նախագահի հանդիպումներն ԱՄԷ ղեկավարների հետ ուղենիշ են դարձել համագործակցության համար
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին
Ճանապարհային հատվածի փոփոխություն՝ Եղվարդի խճուղում
Եղվարդի խճուղում հաճախակի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ շրջադարձի համար չնախատեսված ճանապարհի միջանկյալ հատվածը փակելու առաջարկով: Չնայած, որ խճուղու աջ և ձախ կողմերից շրջադարձ կատարելու համար կան հատուկ կահավորված հատվածներ, հաճախ վարորդներն ընտրում էին կարճ ճանապարհը: «Վարորդները հարակից բակերից, գազալցակայանից միանգամից դուրս են գալիս և շրջադարձ են կատարում չթույլատրված
«Նախազգուշացում. դուք կարող եք կրել նյութական վնասներ». գովազդի մասին օրենքը փոփոխվում է
Կայքերում վիճակախաղերի գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի տեսանելի մասի 20%-ից ավելին
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ
Առաքելությունը Հայաստանում է
Օրենքով սահմանված կարգով դիմելու է դատարան
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»: Սույն հայտարարությունը որեւէ աղերս չունի իրականության հետ։ Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Թրոնին Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձևին աջակցելու համար
Ապրիլի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Մերիլենդ նահանգի նորընտիր կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեյվիդ Թրոնին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց կոնգրեսական Թրոնին ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձևին աջակցելու համար: Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Թրոնին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր` կարևորելով միջխորհրդարական դիվանագիտության դերը հայ-ամերիկյան
Անտոնիո Գուտերեշ. Երբ թիրախավորվում են ԶԼՄ-ների աշխատողները, տուժում են ամբողջական հասարակություններ։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երկլեզու ուղերձը մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Ազատ մամուլը էապես կարևոր է խաղաղության, արդարության, կայուն զարգացման և մարդու իրավունքների համար: Որևէ ժողովրդավարություն չի կարող ամբողջական լինել առանց թափանցիկ և վստահելի տեղեկատվության: Վերջինս արդար և անկողմնակալ հաստատություններ կառուցելու անկյունաքարն է, քանի որ հաշվետու է պահում առաջնորդներին և հնարավորություն տալիս ճշմարտությունը բարձրաձայնել
«Սա կոչվում է ցեղասպանություն. Մեքսիկան չպետք է սխալվի». հոդված մեքսիկական մամուլում
Ապրիլի 30-ին Մեքսիկայի խոշորագույն “Excelsior” պարբերականում լույս է տեսել մեքսիկացի հայտնի գրող, քաղաքական մեկնաբան Ֆեդերիկո Ռեյես Էրոլոսի «Կոչվում է ցեղասպանություն» /Se llama genocidio/ խորագրով հոդվածը։ Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը․ Կոչվում է ցեղասպանություն սպանված, բռնի քարավաններում տեղահանված մոտ 1,5 միլիոն մարդկային էակներ… Մոռացությունը մահվան տեսակ է։ Հիշել նշանակում է նոր կյանք ստանալ։ Պատմության մեջ կան
Մայիսի 3-ին և 4-ին փակ են լինելու փողոցներ
Մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացվելիք Գինու փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 3-ին, ժամը 12.00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 24-ը երկկողմանի արգելվելու է երթևեկությունը Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Մոսկովյան-Սարյան փողոցների խաչմերուկ: Բացի այդ, մայիսի 3-ին ժամը 08.00-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների
Ավան վարչական շրջանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան
Բնական աղետներից տուժող գյուղացիներին հարկից ազատելու մասին նախագիծը չընդունվեց
Վահե Էնֆիաջյանի նախագիծը նախկին իշխանություններն էլ էին բացասական գնահատել


















































