Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Թրոնին Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձևին աջակցելու համար

Մայիս 02,2019 18:15

Ապրիլի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Մերիլենդ նահանգի նորընտիր կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեյվիդ Թրոնին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց կոնգրեսական Թրոնին ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձևին աջակցելու համար:

Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Թրոնին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր` կարևորելով միջխորհրդարական դիվանագիտության դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031