Օրվա լրահոսը
Հայտնի է Հանրային ռադիոյի նոր գործադիր տնօրենի անունը
Լեւոն Գալստյանը տեղեկացրեց, որ մրցույթում հաղթած թեկնածուի անունը շուտով կներկայացնեն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ հաստատման համար
Արտակ Ապիտոնյան. Անվտանգության առումով մենք եղել ենք կոշտ անվտանգության կողմնակից և որդեգրել ենք զուսպ, հավասարակշռված մոտեցում
Արտակ Ապիտոնյանը պատմեց, որ հայաստանյան դիվանագիտական կորպուսը տարիներ շարունակ պայքարել և պայքարում է ԻՀԿ բանաձևերում փոփոխություններ մտցնելու և մեղմելու ուղղությամբ:
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցները չարաշահելու վերաբերյալ
Մեր լեզվի քերականական բազմաձևությունից օգտվելու փոխարեն մենք երբեմն նախապատվություն տալիս ենք միայն մեկ ձևի, դա դարձնում կաշկանդող կաղապար։ Այս անգամ կխոսենք այդպիսի կաղապարներից մեկի՝ «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցների մասին։ Արդեն այնքան է չարաշահվել այս ձևի գործածությունը, որ ոմանց սխալմամբ թվում է, թե չի կարելի ասել, օրինակ, «Մեր կատարած աշխատանքը» և պարտադիր պետք է ասել
Դեն Ռոտենբերգ. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն համաձայնագրի դրույթների իրականացումը»
Ռեադմիսիոն հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի 5-րդ նիստը տեղի ունեցավ Երևանում։ Կոմիտեի նպատակն է հետևել և գնահատել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման ընթացքին, վեր հանել և փորձել լուծումներ գտնել այդ ընթացքում առաջացող խնդիրներին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (ՄԾ) պետ Արմեն Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, ներկայացրեց ռեադմիսիոն համաձայնագրի
«ԿԳՆ-ն էլ հիմա լավ չի աշխատում, լուծարե՞նք». Գեւորգ Պետրոսյան
Թեժ բանավեճ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի եւ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի միջեւ`կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցով
Վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը
Հնդկաստանի հայկական հարուստ մշակութային ժառանգության արժեքավոր կոթողներից է Մադրասի Հայկական կամուրջը, որն իր միջոցներով դեռևս 1726 թվականին կառուցել է ծագումով ջուղահայ վաճառական Պետրոս Ոսկան Վելիջանյանը, ով առավելապես հայտնի է Խոջա Պետրոս անունով։ Գեղատեսիլ բազմակամար կամուրջը եղել է Մադրասի տեսարժան վայրերից մեկը, որն իրենց կտավներում պատկերել են բազմաթիվ գեղանկարիչներ։ Դարեր շարունակ Հայկական կամուրջը հանդիսացել է Մադրասի
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայր: Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա, հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում: Հարցաքննության ավարտից հետո վարչապետ Փաշինյանը ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչու է որոշել
«Պարզ է, որ եթե անգամ Փաշինյանը բարձրացներ այդ հարցերը, Ալիևը մերժեր, որևէ խնդիր դրանով չէր լուծվելու». Արամ Սարգսյան
Արամ Սարգսյանի կարծիքով՝ բանակցությունները վաղուց քաղաքական առումով անհեռանկար են:
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռումինիայի Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ: Զրուցակիցները խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին: Ռումինիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստան էր ժամանել նոր բացված Բուխարեստ-Երևան չվերթով: Այս համատեքստում կարևորվել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային
Կառավարության առաջարկը քաոսային է. Էդմոն Մարուքյան
Քննարկում են կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը
«Ծաղիկն ինձ համար գունապնակ է». Ալվինա Աբելյան-Բարխուդարովա
Սարգիս Մուրադյան պատկերասրահում կայացավ Ալվինա Աբելյան-Բարխուդարովայի «Երբ միահյուսվում են ծաղկաթերթիկներն ու գեղանկարչությունը» խորագրով ցուցահանդեսը: Այն յուրահատուկ էր նրանով, որ արվեստագետը վրձինը փոխարինել էր չորացրած ծաղիկներով, որոնք էլ ավելի էին ընդգծում նկարների յուրահատկությունը: «Ծաղիկն ինձ համար գունապնակ է, թերթիկները` ներկերին փոխարինող վրձնահարվածներ: Բնական գունապնակը անսահման է և կենդանի, եթե հմտորեն օգտագործես, այն պատասխանում է երախտապարտ ներդաշնակությամբ»,-
ՊԵԿ-ում պարգևավճարները շարունակվելու են
ՊԵԿ-ում պարգևավճարները շարունակվելու են: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց՝ ՊԵԿ-ում պարգևավճարներն ամենամսյա են լինելու։ Ըստ Անանյանի, այս ամսվա վերջում ՊԵԿ աշխատակիցները կստանան պարգևավճարները։ Պարգևավճարներն, ինչպես ասաց Անանյանը, օրենքով են թույլատրված։ Ապրիլի պարգևավճարը կապ չունի մայրության տոների հետ։ Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Վարչապետը դատարանում հայտնեց, որ քննիչ Նավոյանը իր աջակցությունն է հայտնել հեղափոխությանը եւ շփվել են իրար հետ հեռախոսով ու ոչ միայն
Ալումյանը հետաքրքրվեց, թե գործով քննիչ Սուրեն Նավոյանի հետ հարաբերություն ունեցե՞լ եք՝ վարչապետը պատասխանեց, որ որեւէ հարաբերություն չի ունեցել, բայց որքան հիշում է 2018-ի իրադարձությունների ժամանակ Նավոյանը այն անձերից է, ովքեր աջակցություն էին հայտնել ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխություններին՝ հեղափոխությանը: Նա ասաց, որ մինչեւ նախաքննությունը շփում չի ունեցել, նախաքննության ընթացքում հարցաքննվել է, «դրանից հետո շփում՝ հնարավոր է զանգ եղած լինի ինքը ինձ կամ ես իրեն, վստահ չեմ, պետք է ստուգվի:
ՓՄՁ-ների զարգացմանը կուղղվի 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր: Կողմերի միջև այս համագործակցության նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը խթանելն է: «Մենք ուրախ ենք կրկին համագործակցել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ: Մեր գործընկեր հիմնադրամից ստացած ֆինանսական գործիքը մեզ հնարավորություն կտա տեղական արժույթով վարկավորել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող
Հռիփսիմե Առաքելյան. Արա Շիրինյանը չանցածների ցուցակի մեջից բերում, 2-րդ փուլ է խցկում իր ընկերոջը՝ Գարեգին Խումարյանին, որը քիչ առաջ նշանակվեց Հանրային Ռադիոյի տնօրեն
Հանրային Ռադիոյի տնօրենի մրցույթին ինքս էլ էի մասնակցել: Հանրային Ռադիոյի տնօրենի պաշտոնին, այո, հավակնում էի և առանց ավելորդ համեստության կպնդեմ, որ ես կարող էի լինել Հանրային Ռադիոյի տնօրեն և շուրջ 20 տարի իմ մեդիա փորձառությունը, որից 7 տարին եղել եմ հանրային ռադիոյի ՌԱԴԻՈԼՈՒՐ լրատվականի ղեկավարը և ներկայացրած մրցույթի պահանջներին բավարարելը ու դեռ մի բան էլ
«Ալեն Սիմոնյանը ինձ զանգեց եւ ասաց, որ հարձակում է տեղի ունեցել մեր տղաների վրա». Վարչապետը դատարանում ցուցմունք տվեց
Փաշինյանը դատարանին հայտնեց, որ Արթուր Այվազյանին անձամբ չի ճանաչում, բայց պատգամավոր եղած ժամանակ նրանից նամակներ է ստացել:
ՏՄՊՊՀ-ը հանդիպման է հրավիրել ԱԳԼՃԿ-ների շահագործմամբ զբաղվող տնտեսվարողներին
Նկատի ունենալով բնական սեղմված գազի գնի փոփոխության վերաբերյալ այսօր մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները, ինչպես նաև ՏՄՊՊՀ թեժ գծի միջոցով ստացված բողոքները, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերոնշյալ ոլորտում կիրականացնի ուսումնասիրություն: ՏՄՊՊՀ վերջին վերլուծության համաձայն այս շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, դաշտը լիովին մրցակցային է՝ ցածր կենտրոնացվածությամբ: Այնուամենայնիվ, կարևորելով խնդրի սոցիալական նշանակությունը, ՏՄՊՊՀ
«ԱԱԾ-ն պարտավոր է զբաղվել Վահան Շիրխանայնի նամակի հետաքննությամբ». «Ա1+»
«Եթե կեղծիք է եղել, իսկ որ կեղծիք է եղել, ես համոզված եմ, ո՞վ է արել այդ կեղծիքը: Քոչարյանի նախընտրական շտաբում քարոզչության համար պատասխանատուն է եղել Վահան Շիրխանյանը, պարզ է, որ պրոցեսի տեր տիրակալը Վազգեն Սարգսյանն է եղել: Շիրխանյանը ֆիգուր է,որի անունը միշտ կապված է լինում ինչ- որ ինտրիգների հետ՝ սկսած 90-ականներից»,-ասաց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:
Իրավաբանական աճպարարություն ընդդեմ արվեստի
Իհարկե, թող հրաշք լինի, ես սխալ լինեմ, կառավարությունն օպերային պաշտպանի, Օրբելյանին թողնեն «թող աշխատի» օրենքով, «պետական պայմանագրով նախատեսված» երեք տարով ու հետո ազատեն։ Ինչ վերաբերում է «աշխատանքից բացակայելու» մանկական պատրվակին, ապա բոլոր խոշոր մենեջերները տարվա կեսը «դրսերում» են անցկացնում, ինչպես օրինակ ԱԳ նախարարները կամ տուրօպերատորները։
Գագիկ Սուրենյանը` գրքի համահեղինակ
«ՀՀ եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինօպտիկական պրոցեսները» նրա առաջին մենագրությունն է:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը առաջարկում է թույլ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվել Երևանի ավագանու նիստերին
Սիրելի քաղաքացիների, Քիչ առաջ ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ հետ մշակված՝ Գնումների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Մասնավորապես, առաջարկվում է՝ – Երևան քաղաքի ավագանու նիստերին, ինչպես նախկինում, թույլ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա
Ի՞նչ է կատարվում Գյումրու թիվ 37 դպրոցում. ոստիկանները շրջափակել են դպրոցի շենքը (ֆոտոշարք)
Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը. Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ կաշառք տալու, ստանալու ու կաշառքի միջնորդության փաստերի առթիվ: Այսօր առավոտից էլ դպրոցում սկսվել է անհնազանդության ցույց. ի պաշտպանություն հրաժարական ներկայացրած տնօրենի՝ աշակերտները դասադուլ են հայտարարել: Ծնողխորհրդի նախագահ Հռիփսիմե Հարությունյանը մեզ հետ զրույցում
Վագների ծոռը ոգեշնչվել է Սուրենյանցի կտավով եւ Արա Գեղեցիկի պատմությամբ
Ռիխարդ Վագների մեծ ծոռը՝ Անտուան Վագները Հայաստանում է` Երեւանում Գյոթեի կենտրոնի հրավերով: Նա մասնակցում է ԱՐէ կատարողական արվեստների փառատոնին, որի շրջանակում կա հատուկ ծրագիր` «Կիզակետը՝ Գերմանիա»: Ունենալով թատերական, կինոռեժիսորի և լուսանկարչական կրթություն, Վագներն արվեստի մեդիումների իր սահմաններն է փնտրում ինստալյացիաների, հատուկ նախագծերի, նաեւ օպերային բեմադրությունների ձևավորման և ռեժիսուրայի ոլորտներում: 2018 թ-ին նա բեմադրել է Ռիխարդ
Գործարարներին գործից կտրում` հանում են փողոց, հետո ասում` կներեք դուք ճիշտ էիք
Ինչու կառավարությունը նախագծերը ծանրութեթեւ չի անում, նոր միայն շրջանառության մեջ դնում Վերջին մեկ երկու ամսում կառավարությունը շրջանառության մեջ դրած մի քանի նախագծեր, որոնցով ավելանալու էր այս կամ այն ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների հարկային բեռը, պարզապես չեղարկեց: Կառավարությունը բոլորովին վերջերս հետ կանգնեց գազավորված ըմպելիքների հարկն ավելացնելու իր մտադրությունից, Մեկուկես ամիս առաջ էլ փաստաբանների, հաշվապահական ու աուդիտորական
Թավշյա հեղափոխության ազդեցության ուրվագծերը Հայաստանի արտաքին քաղաքականության վրա
Դավիթ Ստեփանյան ԱրմԻնֆո գործակալության քաղաքական մեկնաբան ՄԱՀՀԻ գործընկեր ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Վերջին ամիսներին Հայաստանում թնդացող իրադարձություններում` կոռուպցիոն հանցագործություններով հետաքննությունները, աղմկահարույց քրեական գործերով «նախկին» պաշտոնյաներին բանտ նստեցնելը, հատկապես առանձնացավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: Ձերբակալության փաստը նախադեպ դարձավ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Սակայն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում մեծ արձագանք առաջացրեց «Մարտի 1-ի
Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ողջ գույքը կալանքի տակ է. «Աշխատավարձ չի կարողանում ստանալ»
Մեղադրող-դատախազ Հայկ Պետրոսյանն Արմեն Գեւորգյանի պաշտպանի բողոքի դեմ առարկեց՝ այն համարելով չհիմնավորված եւ պնդել, որ նախաքննական մարմինը խախտումներ թույլ չի տվել
«Նոր թեկնածու» եզրույթի գործող իրավակարգավորումների հստակեցման դեպքում Վահե Գրիգորյանը կարող էր առաջադրվել
ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրման ժամանակ թեժացան կրքերը, երբ այս ԱԺ-ում էլ կրկին հնչեց փաստաբան Վահե Գրիգորյանի անուն-ազգանունը: Իսկ պատճառն այն է, որ նա նախորդ ԱԺ-ում ներկայացվել էր, եւ ըստ էության չէր կարող համարվել «նոր» թեկնածու: Իրավաբանների մի մասը գտնում էր, որ նոր ԱԺ է, հետեւաբար՝ նոր թեկնածու, մի մասը գտնում էր, որ որոշակի ժամկետի սահմանափակում
73-ամյա կինը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 73-ամյա Սիլվարդ Զ.-ին, որը 2007թ. մայիսի 25-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի
Ավտոմեքենաների գազը չի թանկացել, բայց որ խտությունը բարձրացել է՝ վարորդներն ավելի են վճարում
Գազալցակայաններից փաստում են, որ վարորդները շատ են վճարում, բայց նաեւ երկար են քշում
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի երեք աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ պաշտպանության նախարարությանը փայտանյութ մատակարարելու համար տարբեր անձանց հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, համաձայն որոնց՝ փայտանյութը բեռնատարներով պետք է նշված անձանց կողմից մոտեցվեր պահեստ: Սակայն նշված աշխատանքը կատարելու համար փաստացի աշխատավարձ չվճարելու, ավելին` անտառապետերի կողմից մոտեցման ծախսերը փաստացի իրենց միջոցներով հոգալու պայմաններում 2015-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով շարունակաբար հավաստել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կատարողական և կարգագիր-ակտերը:


















































