Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ը հանդիպման է հրավիրել ԱԳԼՃԿ-ների շահագործմամբ զբաղվող տնտեսվարողներին

Ապրիլ 03,2019 15:42 Share

Նկատի ունենալով բնական սեղմված գազի գնի փոփոխության վերաբերյալ այսօր մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները, ինչպես նաև ՏՄՊՊՀ թեժ գծի միջոցով ստացված բողոքները, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերոնշյալ ոլորտում կիրականացնի ուսումնասիրություն:

ՏՄՊՊՀ վերջին վերլուծության համաձայն այս շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, դաշտը լիովին մրցակցային է՝ ցածր կենտրոնացվածությամբ:  Այնուամենայնիվ, կարևորելով խնդրի սոցիալական նշանակությունը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի որոշմամբ կիրականացվի օպերատիվ ուսումնասիրություն:

Արդեն իսկ այսօր Հանձնաժողով կհրավիրվեն վերոնշյալ ոլորտում առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները՝ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով: Տնտեսվարողների փաստարկները ինչպես նաև փաստաթղթային հիմնավորումները ուսումնասիրելուց հետո, ՏՄՊՊՀ-ը կտեղեկացնի իր որոշման մասին:

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել