Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Լուսավոր Հայաստան կուսակցությունը առաջարկում է թույլ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվել Երևանի ավագանու նիստերին

Ապրիլ 03,2019 15:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սիրելի քաղաքացիների,

Քիչ առաջ ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ հետ մշակված՝ Գնումների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Մասնավորապես, առաջարկվում է՝

– Երևան քաղաքի ավագանու նիստերին, ինչպես նախկինում, թույլ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվելու նիստերի դահլիճում իրենց համար հատկացված հատուկ տեղում,

– հանվում է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում կատարվող գնումների և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ազատության սահմանափակումը։

Այսպիսով, երկու նախագծերն էլ ուղղված են զանգվածային լրատվության միջոցների իրավունքների պաշտպանությանը։

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/2574498919288486

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: