Օրվա լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

«Մենք համագումարի գնալու ենք մեկ միասնական թեկնածուով. նա Սասուն Միքայելյանն է». Արա Կետիկյան

ԵԿՄ փոխնախագահը հայտնեց՝ այսօրվա փակ նիստին քննարկվել են նաև մի քանի հարյուր տղաների՝ ԵԿՄ վերադարձի դիմումներ, մի շարք տեխնիկական հարցեր:

Նաիրա Զոհրաբյան. Մենք ձեր որդիներին վերադարձնել չենք կարող, բայց մենք՝ պարտավոր ենք անել առավելագույնը, որ դուք ունենաք արդարության զգացում

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 2-ին հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ: Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները նշել են, որ իրենք ունեն առավել քան հիմնավոր փաստեր, որ իրենց որդիներին սպանել են, այնուհետեւ սպանությունը վերաորակավորվել է ինքնասպանություն: Հանձնաժողովի նախագահը, նշելով, որ այս պահին չի կարող անմեղության

«Նման հնարավորություն հակառակորդը ո՞նց ունեցավ, այդտեղ արտաքին քաղաքական գործոնը եթե կա, պետք է տեսանելի լինի մեր համար». Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ վարչապետը ապրիլյան պատերազմի հետ կապված կարդացել է հետախուզության փաստաթղթերը. «Այստեղ, իհարկե, անելիք կա, ամբողջապես հասկանանք՝ ապրիլին տեղի ունեցածին մենք ինչքանով էինք պատրաստ, եթե պատրաստ չէինք, եթե կան մեղավորներ, դրանից դասեր պետք է քաղեն, պատասխանատվության ենթարկվեն»:

Իրինա Ղափլանյան. Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների թվում՝ կլիմայական փոփոխության առումով 4-րդ խոցելի երկիրն է

Սույն թվականի ապրիլի 1-3-ը Հայաստան է ժամանել Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) առաքելությունը՝ տնօրենի տեղակալ Քլիվ Պոլիկարփի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում ապրիլի 2-ին նախաձեռնվել է աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխության մարտահրավերները և հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերվող հարցեր։ Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է հիմնադրամի հետ արդեն իրականացվող մոտ 30 մլն դոլարի դրամաշնորհային ծրագրերի

«ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի հարց այսօր օրակարգում չկա». ԿԲ նախագահի տեղակալ

Ըստ Միքայել Մելքումյանի՝ գրավատների և փոխանակման կետերի հարցը հիմա պետք է հետաձգել, և պետք չէ կտրուկ, վիրահատական լուծում տալ խնդրին:

«Դեռ աշխարհը պետք է սովորի մեզանից». Սոֆյա Հովսեփյանը՝ ներառական կրթության մասին

Ուսուցիչները տեղյակ չեն՝ ինչպես վարվել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ

«Ես չեմ կարծում, որ բոլոր սխալները քրեորեն պատժելի են». Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի սխալների եւ պատասխանատվության մասին

Մեր հարցին՝ այսինքն, այդ սխալը պատժելի չէ՞ր, որ հետախուզությունը իմացել է, տեղեկացրել է, բայց համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ «Քայլերը միգուցե եղել են մի քիչ ուշացված, ոչ ճիշտ գնահատման արդյունքում, բայց բոլորս տեսնում ենք էս տղաների կյանքը էնպես չի, որ իզուր է անցել»:

Առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Ամփոփենք ուրեմն. 1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել: 2. Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է

«Ես զարմանում եմ՝ հանրությունը ինչի՞ վրա է զարմանում». Դավիթ Տոնոյանը՝ իր հայտարարության մասին

Ես ավելի կարեւոր խնդիրներ եմ այնտեղ քննարկել, շատ ավելի կարեւոր եւ մեծ արդյունքներ ունենք մենք ե՛ւ խաղաղապահության ոլորտում, ե՛ւ միջազգային համագործակցության, ե՛ւ Հայաստան-Ամերիկա համագործակցության շրջանակներում»: Թե ի՞նչ արդյունքների մասին է խոսքը՝ նա պատասխանեց. «Ընդլայնելու ենք խաղաղապահության ոլորտում համագործակցությունը, աջակցություն ենք ստանալու խաղաղապահ կարողությունների զարգացման առումով»:

Այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի. Աշոտ Ղուլյան

2016թ-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի: Ռազմաճակատում ուս-ուսի կռվող մի քանի սերունդներ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի և հայրենիքի պաշտպանության միաբանված քաղաքացիներ՝ ամեն մեկը սեփական պատասխանատվության գիտակցումով և պատրաստակամությամբ: Սա էր մեր պարզ ու

Ֆրանկոֆոնյան գույներն ու մեղեդիները Սևանում

Հայաստանում շարունակվում է Ֆրանկոֆոնյան միամսյակը, որը մեկնարկել է մարտի 11-ին: Արդեն 10-րդ տարին է` ֆրանկոֆոնյան օրերին իր մասնակցությունն է ունենում Սևան համայնքը, որը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության 15-ամյա կենսագրություն ունի: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Սևանում տեղի ունեցան և շարունակվում են բազմաբնույթ միջոցառումներն ու նախաձեռնությունները, որոնք ֆրանկոֆոնյան արժեքներին ևս մեկ քայլ մոտենալու

Գործող իշխանությունը պետք է գնահատական տա անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցածին. Լեւոն Բարսեղյան

Լեւոն Բարսեղյանը հիշում է, երբ քաղաքապետը քեֆը լավ, գիշերը մտել է հեռուստակայան եւ ասել է`«էս պերեդատչիկն անջատեք»

Սուրեն Պապիկյան. «Հին Հայաստանի ուրվականը շարունակում է մեզ հետապնդել»

«Դպրոցների ֆիզիկական վիճակի հետ կապված խնդիրներ ունենք, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ կրթության բովանդակության եւ որակի վրա»,-ապրիլի 2-ին «Հոդված 3» ակումբում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը`«Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով քննարկման ժամանակ: Նա նշեց, որ դպրոցների խնդիրներով գույքագրման մի շարք ցուցակներ ունեն, իսկ ամենամեծը սեյսմակայունության հետ կապված խնդիրներն են: «Լրջագույն խնդիր

Նունե Սարգսյանն ասում է` ինչ պետք է անենք, որ մարդկանց վերաբերմունքը փոխվի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ

4 տարեկան երեխան գլաքարերով ձկնիկի արձան էր պատրաստել, որը, ըստ նախագահի տիկնոջ, գլուխգործոց էր

Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը գործուղման երեք ամիսների ընթացքում պետական բյուջեից աշխատավարձ չի ստանալու

«ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՊԱՐՈՆ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի՛ պարոն Աբրահամյան, «Առավոտ» թերթի 30.03.2019թ. հրապարակված համարում «Պետական գործուղում՝ սեփական նպատակների համար» հոդվածը (որը այնուհետև վերահրապարակվել է Aravot.am էլեկտրոնային կայքում) պարունակում է որոշակի անճշտություններ և հանգում է իրականությունը խեղաթյուրող եզրակացությունների։ Հիմք ընդունելով ԶԼՄ մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը. «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմին ինչ նամակներ են թողնում. դիպել է մոր սրտին

Իսկ Ռոբերտ Աբաջյանի շիրիմին մի նամակ էին այսօր թողել: Աբաջյանի մորը խնդրեցինք իր թույլտվությամբ ցուցադրել այն: Նամակում գրել էին՝ «Սա Հայաստանն է եւ վերջ. Հավերժության մեջ թակարդներ չկան»:

Մենուա Սողոմոնյանը նշանակվել է ԵՊՀ պրոռեկտոր

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Մենուա Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 2007 թ. պաշտպանել է «Հայ-բրիտանական հարաբերությունները 1991-2000 թթ.» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը 2007

«Պետք է լինի հարուցված քրգործ եւ պետք է լինեն քննության տակ եղած մարդիկ». Մարուքյանը զարմացած է՝ վարչապետի խոսքը հետեւանք չունեցավ

Մարուքյանը պատասխանեց, թե Նիկոլ Փաշինյանը, երբ այդ մասին հայտարարել է, ՀԱԿ-ի պատգամավոր էր, ինքը համակարծիք չէ. «Ես այդ կարծիքին չեմ եւ նման փաստ այսօր մենք չունենք, այսինքն, Ադրբեջանը չի դարձել ԵԱՏՄ անդամ եւ դառնալու մտադրություն չունի, նա այսօր ավելի շահեկան վիճակում է՝ չլինելով որեւէ կառույցի անդամ, քան այսօր մենք ենք, հետեւաբար այդ թեզը չի ապացուցվել»:

Հայ-ռուսական հարաբերությունների «բազմակողմ» և երկկողմ ձևաչափեր. միֆեր և իրականություն

Գոռ Մեսրոպյան Ժողովրդավարության XVI դպրոցի շրջանավարտ Հայաստանի արտաքին քաղաքականության հյուսիսային ուղղությունն ու միջավայրը գնահատելիս, թերևս, բնական կլիներ անմիջապես սկսել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից: Այդուհանդերձ, նախևառաջ անդրադառնանք բազմակողմ ֆորմատներին՝ ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին: Այդ կառույցները տարիներով ու տասնամյակներով Հայաստանի հանրությանը ներկայացվել ու ներկայացվում են որպես Հայաստանի անվտանգության ու տնտեսական զարգացման հատուկ կամ առանցքային ուղղություններ: Իրականում վերոհիշյալ կազմակերպություններն առավելապես հիշեցնում

«Կարոտին չես դիմանա, դա քեզ ներսից քայքայում է» Արմենակ Ուրֆանյանի մայրը դիմել է վարչապետին ու պատասխան չի ստացել

Ուրֆանյանի մայրը պատասխանեց. «Նոր իշխանությունների օրոք` հեղափոխությունից հետո, մենք ծնողներով հանդիպել ենք, ես նույն հարցը բարձրացրել եմ վարչապետին եւ մինչ օրս պատասխան չեմ ստացել: Թող հիմնավորեն, ով ուզում է լինի վարչապետը, նախագահը, ես անարդար բան չեմ պահանջում ոչ մեկից, իմ տղայի արդար, արժանապատիվ վաստակն է, հայրենիքը պիտի արժևորի իմ տղային»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ապրիլի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը կբարձրանա 5-7

«Այլեւս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է պաշտպանություն, որը ենթադրում է մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք». Բալայան

Սա առաջին անգամ չի, եթե հետ գնաք անգամ 6 ամիս, ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի անգամ հայտարարություններ են եղել, այդ թվում՝ զորավարժությունների հետ կապված: Մենք արդեն զորավարժությունների ձեւաչափն էլ ենք փոխել եւ մեսիջները հստակ գնացել են՝ այլեւս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է պաշտպանություն, որը ենթադրում է մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք, այսինքն, հակառակորդի թիկունք:

Արթուր Եղիազարյան. «Ադրբեջանը պետք է իր ուղեղից հանի զենքի տարբերակով, ռազմական ճանապարհով խնդրի լուծման տարբերակը». «Իրատես»

Էական մի հանգամանք ևս. բանակցությունների սեղանին չի եղել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի հանդիպումների պայմանավորվածությունների փաթեթը, որը շատ կարևոր է։ Դրանք զսպման, վերահսկման մեխանիզմների ներդրման և զինադադարը չխախտելու վերաբերյալ էին։

Նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը մի որոշ ժամանակ չի կարողացել քայլել

Հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդիկ ունեն միեւնույն հավասար իրավունքները

Քառօրյա պատերազմի օրերին «շփոթել» էին դաշնակցի տեղն ու աջակցությունն Ադրբեջանին էին ցույց տալիս, ոչ թե Հայաստանին. «Ժամանակ»

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե նա ինչպիսի ուժգին ճնշման տակ է եղել հենց ՀԱՊԿ շրջանակում, որում Հայաստանի իբրև թե դաշնակիցները Քառօրյա պատերազմի օրերին «շփոթել» էին դաշնակցի տեղն ու աջակցությունն Ադրբեջանին էին ցույց տալիս, ոչ թե Հայաստանին: Գործնականում, սակայն, իհարկե խոսքն ամենևին «շփոթմունքի» մասին չէր, այլ Հայաստանի և Արցախի դեմ նպատակային քաղաքականության, որում, անշուշտ, պատասխանատվության իր

«Ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին էր». Վարչապետի այս հայտարարությունը փոխնախարարը գնահատում է քաղաքական

Aravot.am-ը հարցրեց՝ ապրիլյան պատերազմը նաեւ մի շարք հարցեր առաջացրեց, որոնց պատասխանը մենք մինչ օրս չունեն, ի վերջո հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չի իմացել, պայմանավորվա՞ծ է սա եղել, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին է, հիմա հաստատվո՞ւմ է՝ ԵԱՏՄ մտնելու մասի՞ն էր, թե՞ դրա մասին չէր: Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Եվ պարոն վարչապետը, ե՛ւ ՊՆ նախարարը մի քանի անգամ առիթ ունեցել են ասելու, որ այո, հետախուզական մի քանի տվյալներ եղել են, թե ինչ տվյալներ են եղել:

Տիգրան Խաչատրյան. «Տնտեսական ներառականությունը համարում ենք այն հիմնական չափումը, որով կառավարությունը պետք է հաշվետու լինի իր վարած քաղաքականության արդյունքների համար»

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ: Դեսպան Թրեյսին նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, և քննարկել մեր երկու երկրների միջև տնտեսական

Ինչպէ՞ս ստեղծել ջրբաժանը. «Ասպարեզ»

Ակնյայտ է, որ հայ-ազրպէյճանական խօսակցութիւնները դեռևս տեղքայլի մէջ են և պատերազմական դրութեան մէջ որևէ շօշափելի փոփոխութիւն առայժմ գոյութիւն չունի հակառակ խօսակցութիւններու մթնոլորտին տրուած Պր. Վարչապետի դրական գնահատականին։ Պարզ է, որ այլ բան ալ կարելի չէր պատկերացնել, քանի որ ոչինչ կայ փոխուած Ազրպէյճանի քաղաքականութեան մէջ։ Նոյն Ալիևեան փցուն մտայնութիւնն է միջազգային կողմերը առևտրա-ֆինանսական խայծերով կաշառելու և

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031