Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք համագումարի գնալու ենք մեկ միասնական թեկնածուով. նա Սասուն Միքայելյանն է». Արա Կետիկյան

Ապրիլ 02,2019 16:32

«Մենք համագումարի գնալու ենք մեկ միասնական թեկնածուով. նա Սասուն Միքայելյանն է»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը:

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ ԵԿՄ վարչության փակ նիստ: Արա Կետիկյանին խնդրեցինք նիստից մանրամասներ հաղորդել: Նա տեղեկացրեց. «Փակ նիստի ընթացքում որոշվեց ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի օրը, տեղը, ժամն ու օրակարգը: Համագումարը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում: Տեղում Սասուն Միքայելյանը կառաջադրվի համագումարի պատվիրակների և վարչության անդամների կողմից: Կընտրենք նաև վարչություն, որն էլ կընտրի նախագահ»:

ԵԿՄ փոխնախագահը հայտնեց՝ այսօրվա փակ նիստին քննարկվել են նաև մի քանի հարյուր տղաների՝ ԵԿՄ վերադարձի դիմումներ, մի շարք տեխնիկական հարցեր:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է վարչության անդամների թիվը կրճատվի, Արա Կետիկյանը պատասխանեց. «Սասուն Միքայելյանն իր առաջարկություններն ունի, որոնց մասին համագումարի ժամանակ կհայտնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930