Օրվա լրահոսը
«Դատավորների անկախությունը միայն «հեռախոսային» չէ, այլ պարագաներ էլ կան». Գագիկ Հարությունյան
«Մենք մինչ օրս որեւէ դատական գործով որեւէ կերպ կապի մեջ չենք մտել»,-ասում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը
Հայոց բանակը շարունակում ու շարունակելու է իր հաղթական ընթացքը, համոզված եմ՝ զինակից և ամուր թիկունք ունենալով նաև Ոստիկանությանը. ՀՀ ոստիկանապետ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում և կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետևողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում և երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը: Մեր պետականության ակունքներում կանգնած Հայոց բանակը միշտ պատվով է
«Չթողնեի՛ք Քոչարյանը հարստանար, ասում են՝ թալանչիներ, ինչի՞ եք թողել թալան անեն, ինչի՞ եք թողել ախրաննիկներով ման գան». Վիտալի Բալասանյան
Լավ,մենք մի հատ լավ նախագահ չե՞նք ունենալու էդ նախագահի կենացը խմենք: Այստեղ պետք է կանգնեն բոլոր պաշտպանության նախկին նախարարները, նրանք, ովքեր չկան, շիրիմին ծաղիկ դնեինք, խոնարհվեինք, նրանք, ովքեր կան, շնորհակալություն հայտնեինք մենք բոլորս:
Ուզում եմ գլուխ խոնարհել այն տղաների առջեւ, ովքեր այս պահին ամուր են պահում մեր պետական սահմանները. Արարատ Միրզոյան
Զինված ուժերի արդիականացումը նոր իշխանությունների առաջնահերթություններից է: Եվ մենք միասին քայլ առ քայլ լուծելու ենք բոլոր խնդիրները, որոնց արդյունքում պիտի էլ ավելի բարձրանա բանակի մարտունակությունը:
Համաներումից րոպեներ հետո անվանի մարզիկը կրկին կալանավորվել է
Տավուշի մարզի դատարանը ճանաչված մարզիկ, մարզիչ, մասնագիտությամբ իրավաբան Սամվել Այվազյանին դատապարտել էր 1 տարի ժամկետով ազատազրկման: Սամվելը կալանավորվել էր 2018թ. փետրվարի 6-ին: Նա մեղադրվել էր իր կողմից կեղծված, իրավունք վերապահող «Վարդգես Վարազդատի Ալոյանի» տվյալներով, իր լուսանկարով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրով Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բագրատաշենի սահմանային անցակետով սահմանը ապօրինի հատելու փորձի համար: Սամվել Այվազյանը
«Կարող է վաղը ինձ էլ Մարտի 1-ով հարցաքննեն, ես, որ այդ օրերին ապրել եմ Արցախի հանրապետությունում». Վիտալի Բալասանյանի մտահոգությունը
Մենք ճշտեցինք՝ այսինքն, շինծու մեղադրանքնե՞ր են լինում այդ գործում, որովհետեւ Սեյրան Օհանյանն էլ ահազանգում է, որ հնարովի մեղադրանքներով այսպես հարված են հասցնում ԶՈՒ-ին՝ Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Միանշանակ, մանավանդ պետական պաշտոն զբաղեցնող որեւէ մեկը իրավունք չունի օդից կախված լուրերի համապատասխան որեւէ մեկին մեղադրի, մանավանդ՝ պետական ինստիտուտին, որը այսօր սահմաններն է պաշտպանում»:
«Պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ ձեզ». ՊՆ նախարարը պատմեց, թե ինչպես է շնորհավորել իր զինվոր որդու ծնունդը
Հարցին՝ պարգեւավճարներ ՊՆ-ում եղե՞լ են՝ նախարարը պատասխանեց, որ անցյալ տարվա ընթացքում բավականին մեծ ծավալի ֆինանսներ են տրամադրել պարգեւավճարների համար, որոնք խնայողությունների հաշվին են եղել. «Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին, եթե չեմ սխալվում՝ երկու անգամ»:
«Հայտնի է չակերտավոր սրբերի վարած կյանքը հասարակության մեջ»
Հարցազրույց գրող, աստվածաբան Դավիթ Սամվելյանի հետ – Ձեր «Արտագաղթած կարոտ» եւ «Ռոդենի ձմեռը» պատմվածքների ու էսսեների ժողովածուները՝ հրատարակված 2016, 2017 թվականներին, վերահրատարակվել են եւ շուտով կհայտնվեն վաճառքում: Ոլորտի մարդիկ ասում են, որ դրանք նոր խմբագրմամբ են: Որպես հեղինակ ինչո՞վ կբացատրեք այս երկու ժողովածուների նման պահանջարկը: – Երկու ժողովածուներն էլ սպառվել են շուրջ մեկ տարվա ընթացքում,
«Բանակում կրիմինալի դեմ պայքար է գնում շատ մեծ, չե՛ն լինելու անկոչ, ինքնակոչ առաջնորդներ». Դավիթ Տոնոյան
Տոնոյանն ասաց՝ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԶՈՒ-ում ծառայեն իրականում առողջները, իսկ մարտական խնդիրները կատարելու համար դա պետք է լինի հպարտությունը ե՛ւ ծնողների, ե՛ւ զինծառայողների, որոնք իրականում առողջ են: Որոնք ունենում են սահմանափակումներ, մենք ուղղակի այս տարվա ընթացքում փորձելու ենք իրենց համար ծառայության նոր ձեւաչափ գտնել»:
Իմ կարծիքով՝ չկա մեկը, որը մեր բանակի կայացման և ձեռքբերումների խնդրում ավելին է արել, քան դու. Արամ Սարգսյան
Այն, ինչ մենք այսօր կարող ենք իրական և շոշափելի ձեռքբերում համարել, մեր բանակի շնորհիվ է… Պատերազմում զոհված, իրենց առողջությամբ հայրենիքը պաշտպանած, այսօր սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար, տոնդ շնորհավոր… Հ.Գ. Իմ կարծիքով՝ չկա մեկը, ով մեր բանակի կայացման և ձեռքբերումների խնդրում ավելին է արել, քան դու։ Տոնդ շնորհավոր, ախպերս… Արամ ՍԱՐԳՍՅԱՆ «Հանրապետություն»
Վերճիհան Զիֆլիօղլուն գիրք է գրել 1917թ. Ռուսաստանից Թուրքիա փախած արիստոկրատների մասին
Վերճիհան Զիֆլիօղլուն գիրք է գրել 1917թ. Ռուսաստանից Թուրքիա փախած արիստոկրատների մասին Պոլսահայ լրագրող եւ գրող Վերճիհան Զիֆլիօղլուն 5-րդ գիրքն է հրատարակում 1917թ. բոլշեւիկյան հեղաշրջումից հետո Թուրքիա փախած 5 արիստոկրատների մասին, որոնցից ոմանք ունեն հայկական արմատներ: «Առավոտը» այդ մասին զրուցեց հեղինակի հետ: Նրանից տեղեկացանք, որ գիրքը կոչվում է «Մի մոռացիր ինձ, սիրելի Ռուսաստան»: «Ինչու այդ վերնագիրը,
«Ի՞նչ գործ ունի Վրաստանում ղարաբաղյան պատերազմի հերոսի հուշարձանը։ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է». արձագանքներ Միխայիլ Ավագյանի արձանի բացմանը. jam-news.net
«Խոջալուի դահճին Վրաստանում հուշարձան են կանգնեցրել», – այսպիսի վերտառությամբ նորությունն արտատպում էին որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ։
Բանակի օրվա առթիվ Նախագահ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած
Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման հարցերը գտնվում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում. Արման Թաթոյան
Շնորհավորական ուղերձ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայոց բանակը մեր անկախության և անվտանգության գլխավոր երաշխիքներից է ու յուրաքանչյուրիս հպարտությունը: Պատահական չէ, որ այս օրը իրական ազգային տոն է դարձել բոլորիս համար: Հայրենիքի պաշտպանության գործում կյանքը
Մշակույթն ու սփյուռքը մեր թեւերն են
Քանի Ազգային ժողովը դեռ «ժամանակ ունի» կառավարության վերջնական ձևավորման համար, մի «վերջին անգամ» հիմնավորեմ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ։ Ի տարբերություն «ժողովրդի պահանջի», մեր մոտեցումը մասնագիտական է և անկախ լուծումից, հարցը պետք է բարձրաձայնվի։ Որքան էլ պարզ է, որ խոսելը իմաստ չունի, բայց չխոսելը «գործելու» «ամուր» հիմք է դառնում «Իմ քայլի» ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՔԱՅԼԻ
Սիրելի Տիար Մանսուրյան, Մեր ժողովրդի շնորհաշատ զավակիդ բացառիկ արվեստը՝ լուսեղեն մեղեդիներով ու բարձրաճաշակ հնչերանգներով, արտահայտում է նաև մեծանուն հայորդուդ հոգևոր խորին ապրումները, Աստծո հետ աղոթական հաղորդակցությունն. Գարեգին Բ
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Եկեղեցու շքանշանակիր Տիգրան Մանսուրյանին ծննդյան 80-ամյակի առիթով: «Մեծարգո Տիար Մանսուրյան, Հայրապետական օրհնությամբ Մեր սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի ուրախալի առիթով։ Ձեր կյանքի նշանակալի այս հանգրվանը Դուք
Գարեգին Բ. Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը փառապանծ ու հերոսական հիշատակներով մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի պիտի զորացնի իր պարտքի մեջ հայրենիքի հանդեպ
Ն. Ս. Օ. Ս. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի
«Արմավիր» ՔԿՀ-ում նորից դատապարտյալ է մահացել
Մեր տեղեկություններով, կեսգիշերին մոտ ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել։ 61-ամյա Արամ Ա.-ի ինքնազգացողությունը առավոտյան վատացել էր, սակայն նա հրաժարվել էր շտապ օգնություն կանչելուց։ Ի դեպ, քրեական աշխարհում մահացողը հայտնի է «Կիլիկիացի Արամ» մականունով: Ըստ մեր աղբյուրի՝ երբ երկրորդ անգամ իրեն վատ է զգացել, ՔԿՀ-ի բուժակն ու պատասխանատուները շտապ օգնություն են կանչել։ Բայց
Բակո Սահակյան. Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Ողերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Մենք մեծ ոգեւորությամբ ենք նշում այս տոնը՝ մեկ անգամ եւս արժեւորելով ու կարեւորելով հայոց բանակի առանձնահատուկ տեղն ու դերը
Գորիսի, Մեղրիի և Վարդենիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի և Վարդենիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս
Սպանեք, բայց արժեքներից մի՛ խոսեք
Կրկնեմ, ուրախ եմ, որ պետական շատ բարձր պաշտոնյաներից ու իրենց գործավարուհիներից յուրաքանչյուրը, կոռուպցիայից հեռու մնալու համար, որպես պարգևատրում մեկ օրում ստացել են իմ տարեկան աշխատավարձից պատիկային ավելին: Մաղթում եմ, որ է՛լ ավելին ստանան. ավելին, քան աղետի գոտու բոլոր անօթևանների տների գինն է: Թող ինքնահավելավճարվեն, ինքնապարգևատրվեն, եթե դա է իրենց երջանիկ և ազատ անհատ դառնալու միակ ճանապարհը: Վճարվեք, հարստացեք, մորթեք, բայց արժեքներից մի՛ խոսեք:
Արսեն Խանջյանը կրկնեց Ֆերդինանդ Կարապետյանի ճակատագիրը
Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի «Grand Prix»-ում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ 90 կգ քաշային Արսեն Խանջյանը նույն ճանապարհով ընթացավ, ինչպես նրա թիմակից Ֆերդինանդ Կարապետյանը: Արսենը պայքարը սկսեց երկրորդ մրցափուլից, որում առավելության հասավ տատամիի տերերից Նադավ Զուրաթի նկատմամբ (նկարում): Երկրորդ գոտեմարտում, որտեղ Խանջյանի մրցակիցը ամերիկացի Քոլթոն Բրաունն էր, պասիվ մարտի համար մեր մարզիկը երեք անգամ դեղին քարտ ստացավ, եւ
Իսրայելի ՊՆ-ն արտահանման արտոնագրեր է կասեցրել դրոնների սկանդալային գործի շրջանակներում․ Արմեն Աշոտյան
Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է ավիաշինարարական ընկերության երեք ղեկավարի արտահանման արտոնագրերը դրոնների սկանդալային գործի շրջանակներում` կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ: Դեռևս 2017 թվականի նոյեմբերին Արեւելյան գործընկերության Խորհրդարանական Վեհաժողովը ընդունել էր իմ հեղինակած և հայկական պատվիրակության կողմից ներկայացված «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձև: Ընդունված բանաձեւը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական
Լեւոն Արոնյանը Ջիբրալթարում կրկին առաջատարների շարքում է
Ջիբրալթարում ընթացող շախմատի «Gibraltar Chess Festival»-ում 5-րդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը մի փոքր բարելավել էին դիրքերը մրցաշարային աղյուսակում: Արոնյանը 4 միավորով 12-րդն էր, Մելքումյանը՝ 40-րդը (3,5): Այսօր վեցերորդ տուրը դեռ չի ավարտվել, սակայն Լեւոն Արոնյանը սեւերով 51-րդ քայլում հաղթել է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջըլ Շորթին եւ կրկին միացել առաջատարներին: Աշոտ
Վարչապետն ու իր տիկինն այցելել են Տիգրան Մանսուրյանին (ֆոտոշարք և տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ, և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր
Երեկ պաշտոնապես բացված Աշոցքի դահուկավազքի կենտրոնում այսօր տրվեցին առաջին մեկնարկները (ֆոտոշարք)
Դահուկավազքի եւ առողջ ապրելակերպի տասնյակ սիրահարներ, որոնք եկել էին Երեւանից, Չարենցավանից, Հրազդանից, Գյումրիից, անգամ՝ Ռուսաստանից, այսօր աշոցքցիների հետ միասին ամբողջ օրն անցկացրին դահուկների վրա: Սիրողական դահուկավազքերում դահուկուղիներն առաջինը փորձարկեցին մինչեւ 14 տարեկան պատանիներն ու աղջնակները, այնուհետեւ մեկնարկի հրավիրվեցին կանայք, հետո՝ տղամարդիկ, իսկ միջոցառումը եզրափակեցին Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ իր գրասենյակի աշխատակիցների, Հայաստանում գործող միջազգային կառույցների
Ջազմենները հիշել են Չիկոյին, նաեւ նրա հիշատակին ֆիլմ է նկարվել
Հունվարի 28-ը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հանրահայտ «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, թմբկահար, Հայաստանում հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցման հիմնադիրներից Արմեն Թութունջյանի` Չիկոյի ծննդյան օրն է: Երկնային կյանքով ապրող ջազի վարպետը դառնում է 75 տարեկան: Երեւանյան ակումբներից մեկում ջազմենները վաղը կնշեն Չիկոյի ծննդյան օրը՝ ցավոք, առանց նրա: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց
«Դուք միշտ արդիական եք»․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: «Մեծարգո Տիգրան Մանսուրյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ
Կարօ Փայլանը Անթիլիասի Մայրավանքին մեջ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Անթիլիասի Մայրավանքի իր գրասենեակին մէջ ընդունեց Թուրքիոյ Խորհրդարանի հայազգի երեսփոխան Կարօ Փայլանը, ընկերակցութեամբ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան անդամ Ալեքսան Քէօշկէրեանի եւ Լիբանանի շրջանի Վարիչ Մարմնի ատենապետ Մարտիկ Ժամկոչեանի։ Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման քննարկումներուն առանցքը, բնականաբար, հայ-թրքական յարաբերութիւնները, Ցեղասպանութեան հարցը, Սիսի Կաթողիկոսարանին դատը, Թուրքիոյ հայութեան պարզած ներկայ վիճակը
Լավատեսորեն տրամադրվելով տեղի ունեցող փոփոխություններին՝ ցանկանում եմ, որ այն հենվի անցյալի հաղթանակների, ձեռքբերումների վրա․ Սեյրան Օհանյան
Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, մեր սահմանները անառիկ պահող զինվորներ, Արցախյան հերոսամարտի հարգելի ազատամարտիկներ, Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերաններ, հանուն հայրենիքի նահատակված մարտիկների հարազատներ, եղբայրներ, քույրեր․ Հունվարի 28-ը նորանկախ Հայաստանի թերևս ամենանվիրական, ամենահերոսական տոնն է՝ հերոսական անցյալով կերտված մեր հաղթանակների փառաբանման, համայն հայության հպարտանալու և ապագան պայծառ հայացքով դիմավորելու հուսադրող օրը: Արցախյան պատերազմի դաժան ոլորաններում մաքառած հայ ժողովուրդը բանակ է կառուցել


















































