Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք միշտ արդիական եք»․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին

Հունվար 27,2019 21:35 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Մեծարգո Տիգրան Մանսուրյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ և համաշխարհային դասական երաժշտության ավանդույթները։

 Մաղթում եմ Ձեզ առողջություն,  ստեղծագործական եռանդ և հաջողություններ։

Սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզանով»,- ասված է ուղերձում։

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել