Լրահոս
Օրվա լրահոսը

Կարօ Փայլանը Անթիլիասի Մայրավանքին մեջ

Հունվար 27,2019 21:06

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Անթիլիասի Մայրավանքի իր գրասենեակին մէջ ընդունեց Թուրքիոյ Խորհրդարանի հայազգի երեսփոխան Կարօ Փայլանը, ընկերակցութեամբ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան անդամ Ալեքսան Քէօշկէրեանի եւ Լիբանանի շրջանի Վարիչ Մարմնի ատենապետ Մարտիկ Ժամկոչեանի։

Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման քննարկումներուն առանցքը, բնականաբար, հայ-թրքական յարաբերութիւնները, Ցեղասպանութեան հարցը, Սիսի Կաթողիկոսարանին դատը, Թուրքիոյ հայութեան պարզած ներկայ վիճակը եւ այլ յարակից խնդիրներն էին։ Նշեալ հարցերուն գծով Կարօ Փայլան անհրաժեշտ տեղեկութիւնները փոխանցեց Վեհափառ Հայրապետին, միաժամանակ իր տեսակէտները յայտնելով։ Նորին Սրբութիւնը, իր կարգին, կարեւորութեամբ անդրադարձաւ Ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման եւ այդ ծիրէն ներս Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին։

Ապա, երեսփոխան Կարօ Փայլանը, Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեանի առաջնորդութեամբ, այցելեց Մայրավանքի շրջափակին մէջ գտնուող Սրբոց Նահատակաց յուշարձան եւ իր յարգանքը մատուցեց Ցեղասպանութեան զոհ 1.5 միլիոն սրբացեալ նահատակներու յիշատակին։

 

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ԱՆԹԻԼԻԱՍ – ԼԻԲԱՆԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031