Օրվա լրահոսը

Շվեդիայի վարչապետը՝ Փաշինյանին. Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա համագործակցություն

Շվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին  Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Շվեդիայի վարչապետի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Շվեդիայի կառավարության անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա համագործակցություն, այդ թվում նաև՝

Առաջին կսմիթները՝ նոր խորհրդարանում. Էնֆիաջյանին հիշեցրին, թե ինչպես էր ներխուժել «Մեդիա կենտրոն»՝ ընկերների հետ

Էնֆիաջյանն այսպես բացատրեց. «Ես եւ իմ գործընկերները ստիպված ենք եղել միջամտելու եւ դիրքորոշում հայտնելու, քանի որ Երեւանում տեղի էր ունենում ավագանու, հետագայում նաեւ քաղաքապետի ընտրություններ ու լռության օրը հակաքարոզչություն էր իրականացվում: Միտումը եղել է միմիայն մեկը՝ թույլ չտալ, որ օրենքով սահմանված որեւիցե ընթացակարգ խախտվի»:

Հայկ Մարության. Հորդորում եմ, գուցեև պահանջում եմ. փոխեք ձեր անվադողերը

Հունվարի 13-ի երեկոյան ձյան տեղումների սկսելուն պես Երևանի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ մեքենասարքավորումների, աղ ու ավազի միջոցով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ տեղումների դադարելուց հետո աշխատանքներ են տարվում երկրորդական փողոցների, բակային տարածքների և մայթերի ձնամաքրման ուղղությամբ: Բավարար գնահատելով ձնամաքրման կազմակերպումը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատուներին՝ ողջ գիշեր ծավալված

Լոռու մարզպետը հանձնարարել էր արգելափակել աշխատանքային համակարգիչներից ֆեյսբուք մուտք գործելու հնարավորությունը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ մարզպետարանի որոշ աշխատակիցներ, աշխատանքային ժամերին շատ են օգտվում ֆեյսբուք սոցիալական ցանցից: Մարզի ղեկավարն էլ աշխատանքային համակարգչից աշխատակիցների մուտքը սոցիալական ցանց նվազեցնելու համար, հանձնարարել էր՝ բացի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մյուս բաժիններում համակարգչից արգելափակել մուտքը ֆեյսբուք. «Բնականաբար ոչ բոլորը, բայց կան դեպքեր, որ աշխատանքի ժամին զբաղվում են

Ապարանի, Արթիկի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Մարտունու և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար,

«Արսեն Թորոսյանը երեկ մեր տանն է եղել». Իոսիֆ Աղաջանովի քույր

«Բողոքի ցույցի եւ քաղաքականության մասին ոչ մի խոսակցություն չի եղել մեր եւ նախարարի պաշտոնակատարի միջեւ»,-ասում է Ելենա Աղաջանովան

Պոլսահայ գործիչը մեկնաբանել է Ստամբուլի հայկական անունով փողոցի անվանափոխությունը

Ստամբուլի հայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Ստամբուլի փողոցներից մեկի հայկական անունը թուրքական անվամբ փոխելու մասին քաղաքապետարանի որոշումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ermenihaber.am կայքում հրապարակվել էր Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում Տատյան փողոցը թուրքական անվամբ փոխարինելու մասին տեղեկություն, որի մասին բարձրաձայնել էր հենց Նազարեթ Դավիթյանը։ Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված

«Տիկին Նազարյան, դուք իմ մոտիվացիայի աղբյուրներից մեկն եք եղել». «Իմ քայլի» պատգամավորը՝ Լենա Նազարյանին

«Մեր մասին հաճախ ասում են, որ մենք փորձ չունենք: Մինչեւ հեղափոխությունը մենք հիմնականում զրկված ենք եղել պետական մարմնում կառավարման փորձ կուտակելու հնարավորությունից: Սակայն ունենք մեր անցած ուղիով ձեռք բերած փորձը՝ անանցանելի թվացող խոչընդոտների հաղթահարման փորձ»:

2019-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դժվար վավերացվի. Արարատ Միրզոյան

ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը չի կարծում, որ այս տարի ԵՄ անդամ բոլոր երկրները կվավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`Արարատ Միրզոյանն ասաց. «Գուցե շատ իրատեսական չէ այս տարի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, բայց նաեւ հնարավորություն կա շատ լավ աշխատելու եւ ջանքեր գործադրելու դեպքում»: Համաձայնագրի վավերացման դանդաղումը նա կապում

Նոր խորհրդարանի «սպիտակ ագռավին»՝ Ալեն Սիմոնյանին համեմատեցին մագնիսի հետ. Ալեն Սիմոնյանն ասաց, թե ով է իր դուխն ու մեջքը

Ալեն Սիմոնյանն իր ելույթում ասաց, որ առաջին անգամ ԱԺ մտնելիս մի բան իր ուշադրությունը գրավել է՝ ԱԺ-ի բարձր դռները. «Այդ դռներն ունեցել են նաեւ հակառակ ազդեցությունը, մարդիկ, որոնք նստած են եղել այդ աշխատասենյակներում, կարծել են, որ իրենք այդ դռների պես մեծ են ու այդ դռների շողքն իրենց մեծությունն է»:

Թուրքիայում անհանգստացել են Դեր Զորի հայկական եկեղեցին վերականգնելու մասին Ասադի խոստումից

Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում հոդված հեղինակած Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերականգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը: Սիրիական հարցի վերաբերյալ գրած «Ասադը բացում է հայկական խաղաքարտը» վերնագրով հոդվածում հեղինակը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու վերականգնման թեմայից: Թուրք վերլուծաբանն Ասադի հայտարարությունը Թուրքիայի դեմ ուղղված քայլ

«Տարիներ շարունակ Մհեր Ենոքյանի գործի մասին միակողմանի տեղեկատվություն է տարածվել». Ռուբեն Մելիքյան

«Սա լրագրողական հանրության կողմից պետք է լուրջ քննարկման առարկա դառնա՝ էթիկայի կանոնների տեսանկյունից»,-ասում է Արցախի նախկին ՄԻՊ-ը

Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում

Ղուլյանը` Արարատ Միրզոյանին. «Մեր համատեղ ջանքերի շնորհիվ կպահպանենք ձևավորված ավանդույթները»

Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ պարոն Միրզոյան, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանը իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը,

Սահակ Սարգսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԱՀԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սահակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2019թ. հունվարի 11 Երևան  ՆՀ-1-Ա

Վանաձորի ԲԿ-ի տնօրենի հրաժարականի լուրերի մասին

Տարածվող լուրերի համաձայն՝ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի մարզպետի ընկեր Վահագն Մկրտչյանը:

Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում դեսպանի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ավետ ԱԴՈՆՑԻՆ հետ կանչել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2019թ. հունվարի 11 Երևան  ՆՀ-3-Ա

«Իոսիֆ Աղաջանովի ողբերգության շուրջ հնչող շահարկումներն ու վիրավորանքներն անընդունելի են». ԵՊԲՀ ռեկտոր

Արմեն Մուրադյանը նշեց, որ որպես բժիշկ եւ ընտանիքի հարազատ՝ միացել է բժիշկների ստորագրահավաքին՝ Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու պահանջով

Հայաստանի նոր ղեկավարությունը կփորձի պահպանել ստատուս քվոն ԼՂ-ում. Թոմաս դե Վաալ

Հայաստանի նոր կառավարությունը կփորձի պահպանել ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն առավելապես կենտրոնացած է ներքին տնտեսական խնդիրների վրա: Նման կարծիք է հայտնել «Կարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը՝ գերմանական Caucasus Watch պարբերականին տված հարցազրույցում: «Մենք շատ փոփոխություններ չենք տեսնի, համենայնդեպս՝ առաջիկայում: Փաշինյանի համար առաջնահերթություններ են ներքին տնտեսական բարեփոխումները, կոռուպցիան արմատախիլ անելը և մենաշնորհներից

Արարատ Միրզոյան. բոլոր պատգամավորների աշխատասենյակները պետք է վերանորոգվեն, ոչ միայն էսթետիկայի համար, այլ տեխնիկական խնդիրներ էլ կան լուծելու

Արարատ Միրզոյանն իր ծառայողական մեքենայի, աշխատասենյակի վերանորոգման, ԱԱԾ-ի ենթակայության մասին

Երկրում մենակ անուն-ազգանուն է փոխվել. ցուցարար առեւտրական. «Ա1+»

Մի խումբ առեւտրականներ այսօր հավաքվել են Ազգային ժողովի դիմաց եւ պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ պատգամավորներից որեւէ մեկի հետ: Առեւտրականները պնդում են, որ նոր տարին սկսվելուն պես իրենց հետապնդում են իրավապահները, քաղաքապետարանի աշխատակիցները եւ թույլ չեն տալիս փողոցային առեւտուր իրականացնել: Ըստ առեւտրականների, իրենց խոստացել են տաղավարներ տրամադրել, բայց խոստումը չեն կատարել: «Մնացել

«Նայում եմ Մհեր Ենոքյանի երջանիկ, ժպտացող դեմքին ու վատանում. մի անգամ չտեսա, որ զղջար». Միխայիլ Աղաջանով

Երբ Արամ Հարությունյանը 15 տարի պատիժը կրելուց հետո դուրս եկավ բանտից, ոմանք նրան նամակներ են գրել՝ հորդորով ընդունել, որ ինքն է հիմնական մեղավորը

ՀՔԱՎ փաստաբանը պահանջել է «Մատաղիսի» գործով ՀՔԾ-ում քննվող գործին կցել նաև ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի հայտնած տեղեկությունները

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը 2018թ. նոյեմբերի 9-ին դիմել է ՀՀ ՀՔԾ քննիչ Ա. Ավետիսյանին և պահանջել «Մատաղիսի» գործի շրջանակում դեռևս 2005թ.-ին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քննվող քրեական գործին կցել forrights.am լրատվական կայքում հրապարակված «Արթուրը չի մոռացել իր Գողգոթան. «Թևերս բացեցի, ստիպեցին գլուխս կախեմ, ասեցին՝ դու Հիսուսն ես, իմացի՝ քեզ խաչել ենք» վերնագրով

Անընդունելի եմ համարում, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայողը հայերեն չխոսի

Ինքը պատասխանում է, որ դրա մեջ խնդիր չի տեսնում, նկատի ունենալով, որ այդ ծառայողը ռուս սահմանապահ է, ոչ ՀՀ սահմանապահ։ Ասում եմ, որ անկախ ծառայողի ազգությունից, նա պարտավոր է հայերեն խոսել, քանի որ իրականացնում է ՀՀ սահմանապահի ծառայություն։

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Մարտունու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և

Լուսավոր Հայաստան կուսակցության առաջին նախագիծը դրվեց շրջանառության մեջ

Լուսավոր Հայաստան խմբակցությունը, իր խոստմանը համապատասխան, շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ մինչև 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված համաներման ակտի ուժի մեջ մտնելը բոլոր քրեական գործերով, որոնցով նախնական կալանքը հաշվարկվել է ազատազրկմանը հավասար, կատարվելու է վերահաշվարկ՝ 1-1.5 սկզբունքով: Այսինքն, կալանավորման 1 օրը հավասարեցվելու է ազատազրկման ձևով նշանակվող պատժի

Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն ընդմիջվեց: Նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Նիստն ընդմիջվեց: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Նշենք, որ քննվում է դատախազության բերած բողոքը ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Դրանով Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամով ազատ է արձակվել։ Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կրակել է հարևանի մեքենային

Հունվարի 13-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գ. Կ.-ն և հայտնել, որ հարևանի տղան կրակել է իր ավտոմեքենայի վրա: Մեկնած ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խմբին Գագիկ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում հարևանը՝ 1977 թ. ծնված Հովիկ Ք.-ն, տիրի հրացանով մի քանի

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031